Add to favourites
Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշում «——« սեպտեմբերի 2019 թվականի N ------------ Լ Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին
-
8635 - Agree
-
11143 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ն. Մելքոնյան 02.12.2019 18:31:59 | Կտրուկ դեմ եմ, որովհետև չեմ պատրաստվում վճարել բոլոր նրանց բուժման համար, ովքեր. - չեն ուզում աշխատել, - չեն գրանցում իրենց իրական աշխատավարձը (Հայաստանում, հատկապես՝ տեղական ընկերություններում, գործում է 1:3 չգրված կանոնը, երբ փաստացի գրանցվում է աշխատավարձի միայն 1/3-ը, իսկ մնացածը վճարվում է առձեռն: Ցավով պետք է նշեմ, որ իշխանափոխությունից հետո այս հարցում էական առաջընթաց չկա, և աշխանության օղակներում գտնվող շատ անձանց լավ հայտնի ընկերություններ հանգիստ շարունակում են առաջնորդվել նշված սկզբունքով), - աշխատում և գումար են վաստակում, սակայն չեն ուզում վճարել հարկեր (տաքսիստներ, շինարար բանվորներ-վարպետներ, շուկայի առևտրականներ և շատ այլոք): Ընդամենը 115.000 ՀՀԴ տարեկան ապահովագրությամբ (շատ ավելի էժան ապահովագրական փաթեթներ էլ կան) այսօր ստանում եմ առողջապահական ծառայությունների ամբողջական փաթեթ, ներառյալ՝ բժիշկների խորհրդատվությունը, բոլոր տեսակի լաբորատոր և գործիքային հետազոտությունները, վիրահատություններ (ընդհուպ մինչև սրտի բարդ վիրահատություններ), դեղորայքի արժեքի փոխհատուցում և այլն: Որևէ մեկը թող չփորձի մտնել իմ գրպանը, լրացուցիչ գումար պահանջել, և դրանից հետո էլ ուրիշներին հավասար տրամադրել պետական ցածրորակ բժկական ծառայություններ: Ուզում եք զարգացնել ոլորտը՝ մտածեք առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման և կայացման մասին: | Հայեցակարգը ենթադրում է առողջապահական համապարփակ ծածկույթի սկզբունքին համապատասխան հիմնական ծառայությունների հասանելիություն: | |
2 | Աշոտ Ադիլխանյան 02.12.2019 21:26:26 | Ի սկզբանե անարդար ծրագիր ու այստեղ չկա սոցիալական արդրություն, քանի որ եկամուտի 6% մուծելու են միայն աշխատող քաղաքացիները, մինչ դեռ հանրապետությունում կան բազմաթիվ քաղաքացիներ ում միջին ամսական եկամուտը կազմում է 200,000 դրամ, մասնավորապես գյուղատնտեսությամբ զբաղվողների ասենք 50%, մասնավոր շինարարները ու տենց շատ մարդիկ , նրանք ունեն միջինը 2 մեքենա ` միջինը 3500$ արժողությամբ և այս բոլոր մարդիկ հանդիսանում են այս ծրագրի շահառուներ, բայց չեն մասնակցում այս ծրագրին ֆինանսապես, ու այս մարդիկ պատիկներով գերազանցում են սպիտակ դաշտում աշխատող քաղաքացիներին և սա արդար ծրագիր է ????? | Ապահովագրության փաթեթների տրամադրման պայմանները պետք է սահմանվեն օրենքով՝ կառավարության կողմից նախաձեռնված կամ արդեն իրականացվող սոցիալական աջակցման, հարկային վարչարարության և այլ ծրագրերի հետ համահունչ մեխանիզմների կիրառման հնարավորությունները հաշվի առնելով: Քննարկվող առողջության հարկի չափը՝ 6%, կանխատեսվող ցուցանիշ է, որը հաշվարկվել է այս պահին առկա ցուցանիշների հիման վրա կանխատեսումների միջոցով՝ հաշվի առնելով 2021թ-ին ՄԺԾԾ-ով նախատեսված առողջապահության պետական ծախսերը: | |
3 | Հովհաննես Սարդարյան 02.12.2019 21:26:45 | Առողջության ապահովագրությանը կողմ եմ, բայց կարծում եմ շտապողականություն կա։ Նախ մինչ այդ պետք է բարձրացվի ընդհանուր սոցիալական մակարդակը, նոր ներդրվի այդ համակարգը, բայց ոչ 6%ով։ 6%ը շատ-շատ է։ | Ապահովագրության փաթեթների տրամադրման պայմանները պետք է սահմանվեն օրենքով՝ կառավարության կողմից նախաձեռնված կամ արդեն իրականացվող սոցիալական աջակցման, հարկային վարչարարության և այլ ծրագրերի հետ համահունչ մեխանիզմների կիրառման հնարավորությունները հաշվի առնելով: Մակրոտնտեսական կանխատեսումները և նախորդ ժամանակահատվածների նկատմամբ տնտեսության աճի, ՀՆԱ աճի, բյուջեի աճի, ամսեկան միջին անվանական աշխատավարձի աճի, ֆորմալ հատվածում զբաղվածության աճի ցուցանիշները, կառավարության կողմից սոցիալական աջակցման ծրագրերում աշխատանքի խթանման ծրագրերի կանխատեսումները թույլ են տալիս եզրակացնել, որ հարկի սահմանումը կմեղմվի, սակայն դրա դիմաց քաղաքացիները կունենան ֆինանսական պաշտպանվածություն՝ առողջական խնդիրներ առաջանալու դեպքում: | |
4 | Armen Chatyan 02.12.2019 22:38:26 | Dem em nor harkatesakin ! Amen nor karavarutyun ir partqn e hamarum nor ber avelacnel joxovrdi vra | Ընդունվել է ի գիտություն: | |
5 | Վրույր Գևորգյան 03.12.2019 00:04:08 | Բավական է կեղեքեք մեզ,ես որպես աշխատող բացարձակ ցանկություն չունեմ վճարելու ուրիշի փոխարեն։ Ցանկացած մարդ թող անձամբ հոգա իր մասին։ Իջեցնում ենք եկամտային հարկը 5%,սակայն մի շտապեք ուրախալ, ներմուծում ենք նոր հարկ 6%։ Արդյունքում դուք կունենաք եկամտի նվազում։։Դա այն պայմաններում,երբ արժանապատիվ աշխատավարձի մասին երազելն անգամ ինքնին ճոխություն է։ Ցանկություն չունեմ վճարելու նաև պորտաբույծների, չգրանցված աշխատողների և չհարկվող բիզնեսների համար։Առայժմ այսքանը։ | Ընդունվել է ի գիտություն: | |
6 | Ռադիկ Սարուխանյան 03.12.2019 08:39:16 | Հարգելի կառավարություն և նախագծի մշակող անձնակազմ, քանի որ չկա միանշանակ կարծիք, առաջարկում եմ ներդնել համապարփակ առողջության ապահովագրման սույն մոդելը` 3% աշխատող խավը կմուծի ապահովագրական վճար միայն իր և թիրախային խմբերի համար(տատիկ, պապիկ, միայնակ մայր), այս դեպքում դեմ արտահայտվողներ չեմ կարծում լինեն, իսկ չաշխատող մասսան կունենա միայն առաջին և շտաբ բուժօգնօթյան հնարավորություն, քանի որ ոչ ոք պարտավոր չէ վճարել հարբեցող և թափառող անձնակազմի համար, ավելին, այս դեպքում սոցիալական համերաշխության սկզբունքը կայանում է նմանատիպ անձանց ետ վերադարձնել աշխատաշուկա և ապահովագրել, կյանքի սպառնալիքի հատուկենտ անհետաձգելի դեպքերը նույն անձանց դեպքում վճարում է պետությունը հարկատուների հաշվից։ Կարելի է համագործակցել կենտրոնական բանկի հետ և չաշխատող անձանց համար ստեղծել մատչելի բուժման ծառայող վարկեր և ոչ թե բուժել մյուսների հաշվին, այդ իրավունքն ունեն միայն տատիկ պապիկները, միայնակ մայրերը, բազմազավակ ընտանիքները սակայն ոչ արդեն իսկ սոցիալական նպաստներից օգտվող անբանները | Առաջարկությունը ընդունվել է ի գիոտություն: Ապահովագրության փաթեթների տրամադրման պայմանները պետք է սահմանվեն օրենքով՝ կառավարության կողմից նախաձեռնված կամ արդեն իրականացվող սոցիալական աջակցման, հարկային վարչարարության և այլ ծրագրերի հետ համահունչ մեխանիզմների կիրառման հնարավորությունները հաշվի առնելով: | |
7 | Վագա Ամիրխանյան 03.12.2019 08:42:15 | Դեռևս շատ շուտ է պարտադիր ապահովագրումը, նկատի ունենալով այն, որ դա ուժեղ հարված է ՀՀ-ում միջին խավի ձևավորման ընթացքին։ Առանց դա էլ մեր միջին խավ ասվածը շատ հեռու է միջազգային չափանիշներից /եկամուտները նկատի ունեմ/, իսկ պարտադիր ապահովագրումն էլ ավելի կհարվածի այդ պրոցեսը։ Մինչդեռ հենց միջին խավն է երկրների զարգացման հիմնաքարն ու հենարանը։ Դրա մասին է վկայում միջազգային փորձը։ Այս ոլորտում ապահովագրությունը պիտի լինի զուտ կամավոր, այլապես կունենաք մեծ դժգոհություն ու խրտմունք ՀՀ տարբեր շերտերի մեջ․․․ | Ներկայումս Հայաստանի առողջապահական համակարգի ֆինանսավորման ամենախոշոր աղբյուրը քաղաքացիների ուղղակի վճարումներն են, որոնք կազմում են առողջապահության ֆինանսավորման շուրջ 85,5 տոկոսը: Քաղաքացիների ուղղակի վճարումներից 90 տոկոսը և ավելին կազմում են ուղղակի գրպանից կատարվող վճարումները` հասնելով այդպիսով աղետալի մակարդակի: Վերոնշյալը հանդիսանում է բնակչության համար մեծ ֆինանսական բեռ, ինչի հետևանքով շատերն աղքատանում են կամ հայտնվում են աղքատացման շեմին: Հաշվի առնելով այդ խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ առկա միջազգային փորձը` առաջարկվում է ներդնել առողջության համապարփակ ապահովագրություն: | |
8 | Վագա Ամիրխանյան 03.12.2019 08:42:23 | Դեռևս շատ շուտ է պարտադիր ապահովագրումը, նկատի ունենալով այն, որ դա ուժեղ հարված է ՀՀ-ում միջին խավի ձևավորման ընթացքին։ Առանց դա էլ մեր միջին խավ ասվածը շատ հեռու է միջազգային չափանիշներից /եկամուտները նկատի ունեմ/, իսկ պարտադիր ապահովագրումն էլ ավելի կհարվածի այդ պրոցեսը։ Մինչդեռ հենց միջին խավն է երկրների զարգացման հիմնաքարն ու հենարանը։ Դրա մասին է վկայում միջազգային փորձը։ Այս ոլորտում ապահովագրությունը պիտի լինի զուտ կամավոր, այլապես կունենաք մեծ դժգոհություն ու խրտմունք ՀՀ տարբեր շերտերի մեջ․․․ | Ներկայումս Հայաստանի առողջապահական համակարգի ֆինանսավորման ամենախոշոր աղբյուրը քաղաքացիների ուղղակի վճարումներն են, որոնք կազմում են առողջապահության ֆինանսավորման շուրջ 85,5 տոկոսը: Քաղաքացիների ուղղակի վճարումներից 90 տոկոսը և ավելին կազմում են ուղղակի գրպանից կատարվող վճարումները` հասնելով այդպիսով աղետալի մակարդակի: Վերոնշյալը հանդիսանում է բնակչության համար մեծ ֆինանսական բեռ, ինչի հետևանքով շատերն աղքատանում են կամ հայտնվում են աղքատացման շեմին: Հաշվի առնելով այդ խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ առկա միջազգային փորձը` առաջարկվում է ներդնել առողջության համապարփակ ապահովագրություն: | |
9 | Նելլի Հակոբյան 03.12.2019 10:39:12 | Ես կողմ կլինեի այս նախագծին, եթե աշխատունակ բնակչության 90%-ը աշխատեր և մուծեր հարկեր։ Հիմա երբ երկրիս աշխատունակ բնակչության 70%-ը պորտաբույծ, լոդռ, մուրացկան կամ ընդհանրապես ինձանից շատ եկամուտ ունի, բայց կարողանում է խուսապել հարկերից, ԵՍ դրանց առողջության համար ոչ մի կոպեկ չեմ վՃարի։ Ու եթե անցնեք այս օրենքը ես իմ Ընտանիքով կմեկնեմ երկրից, ու համոզված եմ իմ նման կվարվեն ՏՏ ոլորտի մեծամասնությունը, քանի որ բազմաթիվ աշխատանքի առաջարկույուններ ունեմ Եվրոպայից, որտեղ մուծելով առողջապահական հարկ կստանամ որակով բուժօգնություն։ ԱՌԱՋԱՐԿ․ Ավելի լավ է երկիրը հասցնեք եվրոպական մակարդակի հետո նոր մտցնեք նման հարկեր։ Ու դրա համար գործատուներին պարտադրեք ապահովագրել իրենց աշխատակիցներին։ Դրանով կլուծեք 2 խնդիր․ 1․ չգրանցված աշխատակիցը գործատուից կպահանջի իրեն գրանցել քանի որ կստանա առողջապահական ապահովագրութուն 2․ չաշխատող քաղաքացին էլ շահագռգռված կլինի աշղատանք գտնելու, քանի որ կստանա առողջապահական ապահովագրութուն Ձեր օրենքով դուք համլում եք լոդռների, մուրացկանների ու հարկերից խուսափողների բանակը, և նպաստում եք խելացի ու օրինապաշտ քաղաքացիների արտագաղթին։ | Առողջության հարկի վճարման չափաբաժինները, գործատու-աշխատող հարաբերակցությունը պետք է կանոնակարգվեն առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքով: | |
10 | Տիգրան Սարաֆյան 03.12.2019 12:11:13 | դեմ եմ այս անգրագետ նախագծին, ինչու պիտի աշխատողը համ հարկ վճարի համ էլ չաշխատողներին բուժելու համար վճարի, մի տեղ դրսում մի բան էն կարդացել ու դրա հիման վրա բիզնես պրոյեկ է գրվել, եկեք ստեղծենք ԴԵՄ ԵՄ 6 տոկոսին շարժում, | Ընդունվել է ի գիտություն: | |
11 | Տիգրան Սարաֆյան 03.12.2019 12:11:19 | դեմ եմ այս անգրագետ նախագծին, ինչու պիտի աշխատողը համ հարկ վճարի համ էլ չաշխատողներին բուժելու համար վճարի, մի տեղ դրսում մի բան էն կարդացել ու դրա հիման վրա բիզնես պրոյեկ է գրվել, եկեք ստեղծենք ԴԵՄ ԵՄ 6 տոկոսին շարժում, | Ընդունվել է ի գիտություն: | |
12 | Ռիմա Միքայելյան 03.12.2019 14:06:38 | Բժշկական ապահովագրության թեման շատ ողջունելի է, սակայն պարտադիր կերպով պետք է վերանայվի մատուցվող ծառայությունների ցանկը, մասնավորապես՝ գենետիկ հիվանդությունների մասով, ինչպիսիք են օրինակ՝ պարբերական հիվանդությունը, կարդիոմիոպաթիաները և այլն։Վերջիններիս մասով ոչ մի հատուցում չի տրվում, սակայն ինչպես գիտենք երկուսնել ՝ մասնավորապես կարդիոմիոպաթիաները համարվում են բավական ծանր, երբեմն անգամ կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններ/ հաշվի առնելով հանկարծամահության ցուցանիշները/։ | Նշված ծառայությունները նախատեսված են առաջարկվող փաթեթով: Ապահովագրության ներդրման ենթաօրենսդրական փաստաթղթերով՝ կառավարության որոշումներ կամ առողջապահության նախարարության հրամաններ, կսահմանվեն բոլոր հատուցվող հիվանդությունների ցանկերը: | |
13 | Gohar Jerbashian 04.12.2019 03:58:43 | Առանց օպտիմալացնելու առողջապահության ոլորտը և հիվանդությունների բուժման պրոտոկոլներ (պարտադիր բոլոր բուժհիմնարկների համար) ընդունելու անթույլատրելի է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի անցնելը։ Հ․Գ․1. Առողջապահության ոլորտում «պահանջարկը» ձևավորում են բժիշկները, այսինքն ծառայություն մատուցողները (Supplier Induced Demand)։ Այսկերպ դրդված «պահանջարկը» որպես կանոն շեղված է դեպի ծանր հիվանդությունների անհարկի ախտորոշումը և բարդ, թանկարժեք և ավելորդ ծառայությունների մատուցումը։ Պարզ, գրագետ, առողջ կենսակերպի հիման վրա կանխարգելման մասին ստիպված կլինենք մոռանալ։ Հ․Գ․2. Որակյալ բուժօգնության չափորոշիչների հիմքը պրոտոկոլներն են։ Հայաստանում հիվանդությունների մեծագույն մասի բուժման հաստատված պրոտոկոլներ ՉԿԱՆ, եղածներն էլ պարտադիր չեն․․․ խայտառակություն է ուղղակի․․․ ով ինչպես ուզում է՝ բուժում է․․․ որակյալ բուժօգնություն չստանալու դեպքում բժշկին պատասխանատվության ենթարկելը գրեթե անհնար է։ Հ․Գ․ 3. Առողջապահության ոլորտն ամբողջովին առևտրայնացնելը, ինչպես ԱՄՆ-ում է ու Հայաստանը շատ մեծ քայլերով այդ ուղղությամբ է գնում, ահավոր շատ խնդիրներ է առաջացնում հենց առողջության պահպանման համար։ Դրա հետևանքներն ակնհայտ են հենց ԱՄՆ-ում։ Զարգացած երկրներից ԱՄՆ-ը մեկ մարդու (per capita) հաշվով առողջապահական ամենամեծ ծախսն է անում, ներառյալ առողջության շատ լայնածավալ ու ընդգրկուն ապահովագրությունը, բայց զարգացած երկրների շարքում կյանքի սպասվելիք տևողությամբ վերջին տեղերից մեկում է և մինչև 1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշն ամենաբարձրն է։ Հ․Գ․4. Առողջապահության ոլորտում օպտիմալից ավել բուժաշխատողներ ունենալը վնաս է և՛ մարդկանց առողջությանը և՛ երկրի տնտեսությանը և՛ ընտանեկան բյուջեին։ | Նախագծի 51 կետով նախատեսվում են որոշակի միջոցառումներ, որոնց իրականացման միջոցով պետք է ապահովվեն առողջապահական կազմակերպությունների կառավարման բարելավումը, բժշկական օգնության որակը (այդ թվում նաև մարդկային ռեսուրսների կառավարումը), գործելակարգերի, ուղեցույցերի մշակումը, ներդնումը և կիրարկումը, ինչպես նաև այդ շղթայի ապահովման համար ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորումը: Նախատեսվող ծառայությունների փաթեթում կանխարգելիչ բժշկական օգնության ծառայություններն իրենց ծավալով մի քանի անգամ ավելանում են փաստացի ծավալներից, նախատեսվում է նաև միջին ժամկետ և երկարաժամկետ կտրվածքով այդ միջոցառումներին ուղղվող գումարների ավելացումներ 3-6 անգամ, ինչը բնութագրում է առողջապահության նախարարության կանխարգելմանը միտված քաղաքականությունը համապարփակ ապահովագրության ներդրման դեպքում: Իսկ նախագծով առաջարկվող ապահովագրության մոդելը ռազմավարական մեկ գնորդի միջոցով պետության կողմից հիմնադրված կառույցի տեսքով՝ նպատակ ունի նվազեցնել այն ռիսկերը, որոնք առկա են տարբեր զարգացած երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում: Հիմնադրամի կողմից կկիրառվեն անբարեխղճության ռիսկի նվազեցման գործիքակազմեր` մասնավորապես, սահմանափակված բյուջեի սկզբունքի հիման վրա բյուջետավորում որակի գնահատման էլեմենտներով, տեղեկատվական համակարգերի միջոցով ռիսկերի գնահատում և շեղումների մշտադիտարկում | |
14 | Էմմա Ադամյան 04.12.2019 11:36:07 | Բերել բոլորին հարկային դաշտ, գանձել մինիմալ վճար (8000-10000 դրամ ամսեկան ով ազատված ա հարկերից), սկսել 3%-ից, եւ հետո համակարգի աշխատելու եւ անհրաժեշտության դեպքում բարձրացնել: Կամ մի 2% թող կազմակերպությունը վճարի։ Մենք լիքը մարդ ունենք ովքեր ազատված են հարկերից կամ ովքեր սեւով են աշխատում. շինարարներ, տաքսիստներ, կազմակերպություններ։ | 6%-ը կանխատեսվող վճար է և ենթակա է քննարկման: Հարկի չափը և վճարոցների շրջանակը սահմանվելու են օրենքով` կառավարության կողմից իրականացվող ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև զբաղվածությանը միտված քաղաքականությանը համահունչ: | |
15 | Էմմա Ադամյան 05.12.2019 02:36:18 | Ես կողմ եմ գաղափարին, բայց որոշ փոփոխություններով։ Օրինակ, պետությունը (հարկերից) չաշխատողների համար վճարի ինչ-որ ժամանակ, էտ ժամանակի ընթացքում պետությունը նաեւ օգնում ա գործ գտնել, եթե մարդը գործ չի գտնում որոշ ժամանակ անց ինքը պետք ա վճարի ապահովագրության չափը, ինչ-որ մինիմալ, օրինակ 5000 դրամ ամսեկան։ Բոլորին պետք ա բերել հարկային դաշտ։ Եթե էս երկուսը կյանքի կոչել, կարելի ա 6%-ից նվազեցնել մինչև 3% կամ դրանից էլ քիչ։ Իսկ դա արդեն ուրիշ ձեւ կընդունվի, որովհետև իրականում դա մեզ պետք ա։ Արժանապատիվ կյանք ու առողջական համակարգ կունենանք։ | Ապահովագրության փաթեթների տրամադրման պայմանները պետք է սահմանվեն օրենքով՝ կառավարության կողմից նախաձեռնված կամ արդեն իրականացվող սոցիալական աջակցման, հարկային վարչարարության և այլ ծրագրերի հետ համահունչ մեխանիզմների կիրառման հնարավորությունները հաշվի առնելով: | |
16 | Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 04.12.2019 16:59:50 | Աշխատելով տարբեր խմբի կանանց վերարտադրողական առողջության և իրավունքի ոլորտում՝ առաջարկում ենք ներառել վերարտադրողական ծառայությունների լայն շրջանակ, մասնավորապես՝ ներառելով հակաբեղմնավորման տարբեր մեթոդների/պահպանակներ, ներարգանդային պարույր, շտապ բեղմնականխման մեթոդներ/ կիրառման հասանելիություն, ինչպես նաև հղիության արհեստական ընդհատման դեղորայքային մեթոդի տրամադրման ծառայություն: | Նախատեսվող հիմնական ծառայությունների փաթեթում ընդգրկված է վերարտադրողական առողջության հետ կապված ծառայությունների լայն շրջանակ ինչպես հիվանդանոցային, այնպես էլ արտահիվանդանոցային մակարդակում: | |
17 | Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 04.12.2019 17:08:45 | Առաջարկում ենք կանանց շրջանում իրականացնել սեռավարակների կանխարգելման, հետազոտման, բուժման դրույթների ներառումը նախագծի մեջ, այդ թվում դեղորայքի տրամադրում: | Նախագիծը նախատեսում է կանխարգելիչ բուժման մեծ ծավալ, այդ թվում նաև բնակչության առանձին խմբերի համար: Կանխարգելիչ բուժօգնության ծավալները պետք է գնահատվեն՝ ելնելով հիմնական հիվանդացության, մահացության և հաշմանդամության պատճառ հանդիսացող հիվանդությունների կանխարգելման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ ռիսկի խմբերի ընդգրկման և ծառայությունների որոշման միջոցով: | |
18 | Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 04.12.2019 17:08:45 | Գտնում ենք, որ նախագծում ընդգրկված ծառայությունների մատուցումը ինքնին չպետք է հանդիսանա ինքնանպատակ, այլ պետք է ստեղծվեն համատապաստան պայմաններ, որպեսզի ապահովվեն նշված ծառայությունների որակը և հասանելիությունը անկախ նրանից, թե տվյալ անձը որ սոցիալական խմբին է պատկանում: | Նախագծի 51 կետով նախատեսվում են որոշակի նախապայմաններ, որոնց իրականացման միջոցով պետք է ապահովվեն բնակչության բոլոր խմբերի համար որակյալ ծածկույթ: Գների վերանայումը, որը նախատեսում է միասնական մեթոդաբանության հիման վրա նորմատիվային ծախսերի և ստանդարտների կիրառմամբ գների հաշվարկում, նույնպես հանդիսանում է որակի ապահովման միջոց: | |
19 | Արտակ Բրուտյան 04.12.2019 17:52:10 | Ըստ էության , ողջ Հայաստանում կա 400 հազար մասնավոր հատվածի աշխատող, որոնց ստեղծած հավելյալ արժեքից գոյացած հարկերի հաշվին ֆինանսավորվում է պետական հատվածի աշխատավարձերը և թոշակները, ընդհանուր մոտ 800 հազար մարդ: Հիմա պարոն Թորոսյանը ուզում է, որ այդ 400 հազար մարդուն վերջնականապես քամի: Ես ունեի բուժ.ապահովագրություն, որը արժեր տարեկան 50 հազար դրամ և ծածկում էր մինչև 6 միլիոն դրամ բուժման ծախսեր: Առաջարկում եմ կատարել փոփոխություն այնպես որ մասնավոր հատվածը վճարի տարեկան 50 հազ. դրամ, թոշակառուների համար վճարվի բյուջեից մոտ 20 միլիարդ, իսկ պետ.աշխատողները արդեն իսկ ունեն սոց.փաթեթ: | Նախագծով սահմանված փաթեթը նախատեսում է շատ ավելի ընդգրկուն ծառայությունների ծավալ, այդ թվում նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող բժշկական օգնություն և սպասարկում (սրտի վիրահատություն, օնկոլոգիական հիվանդությունների բուժում): Առաջարկվող մոտեցումը նախատեսում է ռիսկերի վերաբաշխում բնակչության տարբեր խմբերի միջև, այդ թվում` կյանքի ավելի արդյունավետ տարիքի անձանցից դեպի կյանքի անարդյունավետ տարիքի անձանց՝ ծերերի, ինչը ենթադրում է նաև վերջիններիս առողջության ծախսերի հատուցում հավաքագրված գումարների շրջանակում: | |
20 | Taguhi Martirosyan 04.12.2019 19:45:47 | Իմ համար գործատուն վճարում է!!!!!! | Նոր մոդելի դեպքում գործատուն նույնպես կարող է կատարել վճարումներ առողջության հարկի չափով, ինչպես նաև ձեռք բերել լրացուցիչ ծառայությունների փաթեթ մասնավոր ապահովագրական ընկերություններից: | |
21 | Tatevik Khachatryan 04.12.2019 23:08:49 | կողմ եմ որ խդիրը պետք է լուծել, դեմ եմ այն լուծելուն աշխատողների հաշվին՝ նոր հարկի տեսքով! կարելի է լուծել հանքերի հարկերը բարձրացնելով, այլ ման աղբյուրների հաշվին! 6%ը շատ-շատ է: Ամեն նոր նախագծի համար հո նոր հարկ չի ավելացվելու՞: | Նախագծի 69-րդ կետում նշվում է, որ առողջության հարկի դրույքաչափը կհաստատվի օրենքով՝ ընդունման պահին ապահովագրական ծածկույթի ակտուարական հաշվարկները և պետական բյուջեից առողջապահական ծախսերի կանխատեսվող չափը հաշվի առնելով: Հետևաբար, պետական բյուջեի այլ եամուտների հաշվին առողջապահական ծախսերի չափաբաժնի ավելացումը ուղղակիորեն կազդի կանխատեսվող հարկի դրույքաչափի վրա: | |
22 | Armen Hovhannisyan 05.12.2019 00:15:49 | Կողմ կլինեի, եթե բոլորը, կամ գրեթե բոլորը հարկեր վճարեին: Օրինակ ես չեմ պատկերացնում, տաքսու վարորդը, որ հարկ չի վճարում, բայց ամենամեծ վնասնա հասցնում, քաղաքին (ամենաշատ խախտումները իրենք են անւմ, օդը կեխտոտում են, փչացնում են քաղաքի դիմագիծը...) ինքը ոնցա օգտվելու այս ապահովագրությունից, իմ հաշվին? Եվ հետո մարդ կա աշխատավարձը մեկ միլիոն դրամ է, մարդ կա, մինիմում է, ինչու պետք է անհավասար մուծում անեն և օգտվեն հավասար.... Միանշանակ այսպիսի ապահովագրության համար մենք դեռ պատրաստ չենք... | Ներկայացվող նախագծով առողջության ապահովագրության մոտեցումները հիմնված են սոցիալական համերաշխության և եկամուտների վերաբաշխման սկզբունքի վրա: | |
23 | Vahagn Tadevosyan 05.12.2019 17:27:48 | Հարգելի նախագծի հեղինակներ, միանշանակ կարևոր է երկրում պարտադիր առողջության ապահովագրման համակարգի ներդրումը: Սակայն կոնկրետ տվյալ նախագիծը, անհեռատես խայտառակություն է: Բերեմ մի քանի պատճառներ: 1)Երկրում աշխատողների կեսը եթե ոչ կեսից ավելին առայժմ չգրանցված աշխատողներ են և չեն տալիս, ոչ եկամտահարկ, ոչ սոցիալական պարտադիր մուծումներ: 2)Գրանցված աշխատողների մի ստվար զանգված հայտարարագրում իր եկամուտների միայն մի մասը, մյուս մասը գործատուից ստանում է բոլորիս ծանոթ մեխանիզմներով (Օրինակ՝ ծրարով) 3)Երկրում միջին աշխատավարձը դեռևս 180 հազ. Դրամ է, նման պայմաններում առաջնային պետք է մտածել օր առաջ քաղաքացիների հարկային բեռի նվազեցման, այլ ոչ թե ավելացման մասին: Նախագիծը կազմված է հապճեպ ու չմտածված,մասնավորապես ֆինանսական բաղադրիչը: Զարգացած երկրների հետ բերվող օրինակները ավելի շահարկման դաշտից են, մենք չենք կարող համեմատվել այդ երկրների հետ քանի դեռ ՀՀ քաղաքացիները չեն կարող համեմատվել այդ երկրների քաղաքացիների հետ իրենց եկամուտներով և գնողունակությամբ: Առաջարկում եմ, սկզբի համար օրենսդրորեն խրախուսել այն գործատուներին, որոնք կհոգան իրենց աշխատակիցների բժշկական ապահովագության հարցը, այնուհետև միայն մտածել պարտադիր ապահովագրության մասին: | Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել առողջապահական ծախսերի տեսակարար կշռում գրպանից դուրս ուղղակի ծախսերի աճը, ինչը բերում է ֆինանսական պաշտպանվածության նվազման՝ դրանից բխող հիվանդացության, մահացության, հաշմանդամության ցուցանիշների աճի, արտադրողականության նվազման, տնտեսական վնասների: Միայն ոչ վարակիչ հիվանդությունների՝ սիրտ-անոթային հիվանդություններ, օնկոլոգիա, շաքարային դիաբետ, տնտեսական բեռը կազմում է ՀՆԱ շուրջ 6,5%-ը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպական տարածաշրջանի 6 երկրներում կատարված հետազոտությունների արդյունքների համաձայն: | |
24 | Լևոն Բաբայան 07.12.2019 00:22:42 | Միարժեք դեմ եմ։ Եկեք մտածենք հիվանդությունների կանխարգելման մասին, ոչ թե բուժման։ Դա համալիր խնդիր է։ Ինչու՞ չեք վերացնում պոչամբարները, ինչու չէք զբաղվում հանքերի շահագործման, օդի աղտոտվածության խնդիրներով, ինչու չեք վերահսկում սնունդը։ Փորձեք վերլուծել, գտնել և վերացնել հիմնական հիվանդությունները ծնող պատճառները։ Այն գումարները, որ ուզում եք հավաքել չի օգնելու, որովհետև չկա համապատասխան մակարդակի բուժ․ ծառայություն, չկա վստահություն երկրում գործող բժշկության նկատմամբ (մտածել եք թե ինչու ՞ են մարդիկ գերադասում բուժվել արտասահմանում)։ Համաձայն եմ նաև այն բոլոր փաստարկների հետ որոնք վերաբերվում են չգրանցված կամ եկամուտները թաքցնող մարդկանց։ Իսկ եթե ունեք բյուջեն լցնելու խնդիր, ապա համընդհանուր հարկերի բարձրացումը լավագույն լուծումը չէ։ Եվ հետո ինչպես ցույց է տալիս վերջին մեկ տարվա փորձը, այդ գումարները ձեզ պետք են միայն ձեր բարեկեցության բարձրացման համար։ Հ․Գ․ Ինչու՞ է պատահաբար իշխանության մեջ հայտնված մարդկանց թվում որ իրենք ամենախելոքն են (բարձրացնենք հարկերը, 10մլն․ վճարենք և չծառայենք, մոռանանք հայերենը, մեզ գիտնականներ պետք չեն և այլն)։ Կարող եք ասել ինչ ե՞ք ուզում հայ ժողովուրդից։ | Նախագծում նշված է կանխարգելման դերի մեծացման մասին: Հիմնական ծառայությունների փաթեթում նախատեսված են ինչպես թիրախային կանխարգելման ծրագրերի իրականացում՝ օրինակ, հիպերտոնիկ հիվանդությունների, շաքարային դիաբետի կանանց արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերում, այնպես էլ պարտադիր զննումներ հղիների նախածննդյան հսկողության շրջանում, 18-ից բարձր տարիքի անձանց համար կանխարգելիչ զննման փաթեթ: | |
25 | Կարինե Դարբինյան 09.12.2019 21:31:56 | Թող գործատուները հոգան իրենց աշխատողների առողջապահության ապահովագրումը! | Առողջության հարկի վճարման չափաբաժինները, գործատու-աշխատող հարաբերակցությունը պետք է կանոնակարգվեն առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքով: |