Add to favourites
Under development
«ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Սարաֆյան 03.12.2019 11:47:04 | հանել նախագիծը, հետ կանչել, | Ռազմավարության նախագծի մշակումը նախատեսված է Կառավարության ծրագրով և եթե դուք ունեք առարկայական դիտողություններ նախագծի որևէ դրույթի վերաբերյալ, հստակ ներկայացրեք: | |
2 | Գյումրու տուն-ինտերնատ 04.12.2019 16:28:38 | Տարեցների մատուցվող խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային, համայնքային ծառայությունների ներդրման ու զարգացման ռազմավարության մեջ հաշվի առնված չէ, որ տարեցներին խնամքի ծառայություններ մատուցող հաստատությունները հիմնականոմ ընդհանուր տիպի են և նրանց կողմից մատուցվող ծառայություններից օգտվում են նաև հաշմանդամություն ունեցող 65 տարին չլրացած անձք:(Օրինակ Գյումրու տուն-ինտերնատում նրանց թիվը կազմում է ընդհանուր խնամվողների մոտ 47%) Նախագծում չկա վիճակագրություն այն մասին ,թե ցերեկային և շուրջօրյա խնամք տրամադրող հաստությունների շահառուների ո՞ր մասն են կազմում հաշմանդամություն ունեցող 65 տարեկանը չլրացած մարդիկ: Առանձնացված չեն նրանց առանձնահատուկ կարիքները, պահանջմունքները, նշված չէ թե ընդհանուր տիպի տուն-իտերնատների ապաինստիտուցիոնալացումից հետո ոչ կենսաթոշակային տարիքի հաշմանդամների կարիքներին ու պահանջմունքներին համապատասխանող ինչպիսի հաստատություններ են գործելու: Միևնույն ժամանակ կարծում ենք, որ ներառական հասարակություն ստեղծելու, տարեցների և հաշմանդամություն ունեցող մարդկանց արժանապատիվ կյանք ապահովելու, նրանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև իրացման ռազմավարական նպատակին հասնելու համար անհրաժեշ է զգալի մեծացնել պետական և ոչ պետական մարմինների ներգրավածությունը, մասնավորապես՝ ԿԳՄՍ, առողջապահւթյան նախարարությանների ինչպես նաև ՄԻՊ ինստիտուտի : Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկում ենք՝ 1.Կատարել համապարփակ հետազոտություն, ընդհանուր տիպի խնամքի հաստատություններից օգտվող ոչ կենսաթոշակային տարիքի հաշմանդամների քանակի, նրանց խնամքի առանձնահատկությունների և կարիքների մասին: Դրա արդյունքում ռազմավարության մեջ ավելացնել հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին հատուկ դրույթներ: 2.ԿԳՄՍ և առողջապահության նախարությունների հետ համատեղ իրականացնել միջոցառումներ տարեցների և հաշմանդամների խնամքով զբաղվող մասնագիտությունների ստեղծման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման ուղությամբ: 3.ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ մշակել տարեցների և հաշմանդամների մշակութային ու սպորտային կյանքին ներառման ուղղված ռազմավարական միջոցառումներ: | Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն: Ներկա դրությամբ համալիր հետազոտություն իրականացվում է տուն-ինտերնատներում՝ պարզելու համար խնամվողների կարգավիճակները, սոցիալական պահանջմունքներն ու կարիքները, միաժամանակ, մինչ հետազոտության վերջնական արդյունքների հրապարակումը, նախարարությունը տեղյակ է, որ ընդհանուր տիպի բոլոր տուն-ինտերնատների բնակիչների շուրջ 30%-ը կազմում են հաշմանդամություն ունեցող անձինք, համարյա նույն պատկերն է, մի փոքր ավելի (շուրջ 40%) մեծ թիվ են կազմում հաշմանդամություն ունեցող անձինք ցերեկային կենտրոնների շահառուների մեջ հաշմանդամություն ունեցող անձինք: Ինչպես երևում է ռազմավարության նախագծի վերնագրից, այն վերաբերում է միայն տարեցներին, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների, նրանց հասարակություն ներառման, մասնագետների վերապատրաստման և այլ հարցերը կանոնակարգվելու են այլ իրավական ակտով, մասնավորապես՝ մշակվել է ռազմավարության նախագիծ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղությամբ: |