Add to favourites

««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Harutyun Movsisyan 19.11.2019 10:14:12 «առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ»-ների մեջ բացի հրդեհապայթյունավտանգավորություն ունեցող օբյեկտների, անհրաժեշտ է պարտադիր նշել նաև փլուզման ենթակա օբյեկտները, որոնց մեջ կմտնեն նաև հանքարդյունաբերական գործունեության օբյեկտները՝ ինչպեսիք են, օրինակ, ստորգետնյա և բաց հանքերը, մշակման գործարանները և ընդերքօգտագործման թափոնների օբյերկտները, հատկապես պոչամբարները: Ըստ գրվածի կարելի է ասել, որ եթե տեխնիկական փորձաքննության ենթակա է, ապա կարող է այսպես թե այնպես մտնել այդ ցանկի մեջ, սակայն օրենքը չպետք է տարընթերցման և բազմակի մեկնաբանման հնարավորություն տա, հետագայում այդ օբյեկտների ցանկը սահմանելիս էլ հնարավորություն տա ընդերքօգտագործման օբյեկտները չներառելու այս ցանկում, չնայած որ վերջիններս ամենա առանձնապես վտանգավոր օբյեկտներն են և ենթակա են նույնիսկ պարտադիր ապահովագրության: Իսկ ՀՀ-ում ցավոք այս հարցը այդպես էլ ուշադրության չի անդրադառնում, իսկ տեխնիկական անվտանգության փորձաքննությանը նայում ենք մատների արանքով:
2 Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն 20.11.2019 08:47:28 Միության տեսակետը հետևյալն է. Ցանկացած պարագայում հավատարմագրումը, փորձագետի որակավորման գործընթացը պետք է լինի թափանցիկ, անկողմնակալ: Այն պետք է իրականացվի լիազոր այն մարմնի կողմից, որը չունի որևէ շահագրգռվածություն որակավորման գործընթացում հնարավորինս նվազ դրական ցուցանիշներ տալու: Լիազոր մարմնի՝ ի դեմս աշխատակիցների, որակավորումը, որևէ հանգամանքով կաշկանդված չլինելը, ինքնին պետք է երաշխիք ստեղծի գործընթացի օբյեկտիվ անցկացման համար:
3 Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն 20.11.2019 08:51:15 Նախագծով չի նախատեսվում որևէ փոփոխություն Հոդված 13-ում՝ Արտադրական վտանգավոր օբյեկտի վթարի ռիսկի վերլուծումը և գնահատումը. Հոդված 13-ը նախատեսում է 1. Արտադրական վտանգավոր օբյեկտներն ըստ վտանգավորության աստիճանի դասակարգելու նպատակով իրականացվում է արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարի ռիսկի (այսուհետ` ռիսկ) վերլուծություն և գնահատում: 2. Ռիսկի վերլուծությունը և գնահատումը տեխնիկական անվտանգության ապահովման բաղադրիչներից են, որոնք ենթադրում են տեխնիկական տեղեկատվության ամբողջական օգտագործում` տեխնածին վթարների կանխատեսման, վտանգավորության նույնականացման համար: 3. Ռիսկի վերլուծությունը և գնահատումն իրականացվում են ըստ հետևյալ տարատեսակների: 4. Արտադրական վտանգավոր օբյեկտում վթարի ռիսկի աստիճանը և վտանգի մեծությունը գնահատվում են դրանց հավանականության, հաճախականության և հնարավոր հետևանքների ծանրության վերլուծությամբ և համադրմամբ: 5. Ռիսկի վերլուծության և գնահատման արդյունքները պետք է օգտագործվեն արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման, անվտանգության փորձաքննության իրականացման, օբյեկտի ապահովագրման, տնտեսական և բնապահպանական գործոնների ներազդեցության բացահայտման գործընթացների ժամանակ: Սույն հոդվածով նախատեսված գործառությների իրականացումից, ռիսկի վերլուծությունից և գնահատումից, վտանգավորության դասակարգման աստիճանի որոշելուց հետո նոր պետք է ՀՀ կառավարությունը հաստատի առանձնապես վտանգավոր օբեկտների ցանկ և որից հետո նոր որոշվի թե ով պետք է իրականացնի նշված օբեկտների փորձաքննությունը:
4 Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն 20.11.2019 09:37:03 Նախագծի 1-ին հոդված (Օրենք) 3-րդ հոդվածում «, ինչպես նաև ռազմական նշանակության օբյեկտների» բառերը հանել: Սա նշանակում է, որ նախագծի ընդունումից հետո ՀՀ ԶՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ցանկացած զինամթերքի պահեստ,նավթամթերքների պահեստարաններ,ավտոցիստեռներ,ճնշման տակ աշխատող անօդներ,ամբարձիչներ և այլ օբեկտներ համարվելու են արտադրական վտանգավոր օբեկտներ և պետք է ապահովվի դրանց տեխնիկական անվտանգությունը:
5 Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն 20.11.2019 09:47:02 Ռազմական նշանակության օբյեկտների հետ կապված ևս մեկ դիտարկում. միջազգային փորձը ուսումնասիրելուց պարզ է դառնում,որ չկա նման պետություն որտեղ ռազմական նշանակության օբյեկտների տեխնիկական անվտանգությունը իրականացվի որպես ԱՎՕ:
6 Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն 22.11.2019 12:58:20 Տեխնիկական անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ հայտնում եմ հետևյալը․ 1․ Նախագծի հոդված 3-ում կատարվող փոփոխությունները․ Առաջին մաս․ շարադրել նոր խմբագրությամբ, Տեխնիկական անվտանգության փորձաքննությունը արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ(բացառությամբ առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների, ինչպես նաև արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ռազմական նշանակության օբյեկտների) կարող են իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով հավատարմագրված, Լիազոր Մարմնի կողմից հաշվառված և սահմանված կարգով որակավորված փորձագետ ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից։ Կարծիք Արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունը պետք է առանձնացնել առանձնապես վտանգավոր օբյեկտների փորձաքննությունից և վերջիններիս փորձաքննությունը տալ մենաշնորհի ձևով միայն ԱԻՆ-ին, ինչը կհակասի ներկայումս գործող հավատարմագրված կազմակերպությունների ստացած հավաստագրերին, ինչպես նաև հավատարմագրման մասին օրենքին։ Նշեմ նաև, որ նախագծի մեկ այլ հոդվածով օրենքը ուժի մեջ է մտնում հունվարի 1ից և եռամսյա ժամկետում պետք է կառավարությունը հաստատի առանձնապես վտանգավոր օբյեկտների ցանկ, հետևաբար 3 ամիս հետո գործող օրենքի 6րդ հոդվածում ներառված առանձնապես վտանգավոր օբյեկտների փորձաքննությունը չեն կարող իրականացնել հավատարմագրված անձինք, այնինչ հավատարամագրված անձինք իրենց ստացած հավատարմագրերով և կից հավելվածներով ունեն 6րդ հոդվածն ամբողջությամբ ծառայություն մատուցելու իրավասություն, յուրաքանչյուրը տարբեր ժամկետներով ՝ 2 տարի, 3տարի ,4տարի և այլն։ Օրենքի ընդունումից հետո կստացվի որ այն հետադարձ ուժ ունի և այդ կազմակերպությունները չեն կարող իրենց հավաստագրերով իրականացնել այլ ծառայություն։ Երկրորդ մաս․ Նույն հոդվածի ընդունումից հետո առանձնապես վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացնող մարմին է սահմանվում լիազոր մարմինը և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ը վերակազմավորվում է ԱԻՆ-ի կազմում, դառնում է գրասենյակ, որը նույնպես հակասում է «Տեխնիկական անվտանգության ապահովման մասին» գործող օրենքի 16րդ հոդվածին, այն է տեխնիկական անվտանգության ապահովման օղակները, որոնք հստակ տարանջատված են 4 օղակի․ շահագործող անձ, հավատարմագրված անձ, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» և Լիազոր Մարմին, հետևաբար երկու օղակների միավորումն անընդունելի է ։ Ի՞նչն էր նախկինում ՊՈԱԿ-ի և գրասենյակի տարբերությունը։ Տարբերությունն այն էր, որ ՊՈԱԿ-ը ինքնակառավարվող, ՊՈԱԿ-ների մասին օրենքով գործող կարգավիճակ ունեցող կազմակերպություն էր, որը կառավարվում էր ինքնուրույն և արտակարգ իրավիճակների նախարարությունը ՊՈԱԿ-ի Լիազոր Մարմինն էր, իսկ այս դեպքում տվյալ փոփոխությունը հանգեցնելու է նրան, որ գրասենյակը լինելու է Լիազոր Մարմնի կազմում գործող կազմակերպությունը, ինչը և հակասում է օրենքի 16րդ հոդվածին, ինչպես նշեցի հստակ չեն կարող տարանջատվել ՊՈԱԿ-ները։ Այսինքն նույն կազմակերպությունն իրականացնելու է թե քաղաքականություն, թե պետական առանձին բնագավառի գործառույթներ , պետական ծառայություններ է մատուցելու և թե իրականացնելու է փորձաքննության գործառույթը, ինչնին հակասում է տվյալ հոդվածին։
7 Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն 29.11.2019 09:02:19 Առաջարկություն Եթե նախատեսվում է ԱԻՆ կազմում ստեղծել գրասենյակ, ապա պետք է նաև այդ գրասենյակին վերապահել ռեեստրի վարումը, որը ներկայումս իրականացվում է իրավաբանական վարչության կողմից: Ըստ նախագծի տեխնիկական անվտանգության քաղաքականության իրականացումը վերապահվվում է գրասենյակին, որն անհնարին է առանց ռեեստրի վարման և ռիսկի վերլուծության, որը նույն պես պետք է իրականացվի գրասենյակի կողմից:
8 Վլադիմիր Հովսեփյան 25.11.2019 21:33:02 Հոդված 2 . հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննություն` գործառույթ, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի (առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի) նախագծային փաստաթղթերի, հրդեհային պահպանության, հրդեհային անվտանգության միջոցների և հրդեհատեխնիկական արտադրանքի՝ հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այդ թվում՝ հրդեհային անվտանգության պահանջներին և հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանության մասին.»: Անհասկանալի է մի կողմից ուզում ենք կրճատել կրկնվող գործառույթները, մյուս կողմից ստեղծում ենք կրկնվող գործառութ, որը ներկայումս իրականացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնը։ Անընդունելի է
9 Վլադիմիր Հովսեփյան 25.11.2019 23:17:54 Նախագծի Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետում «փորձաքննության» բառից հետո լրացնել «, իսկ առանձնապես վտանգավոր օբյեկտի շահագործման դեպքում նաև հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության» բառերով. Շահագործողների վրա լրացուցիչ բեռ է դրվում, նոր պարտականություն «հրդեհային անվտանգության փորձաքննություն» որն անընդունելի է
10 Վլադիմիր Հովսեփյան 25.11.2019 23:30:44 Նախագծի հիմնավորման մեջ նշված է որ դժբախտ դեպքերը վերջին տարիներին աճել է. Մասնավորապես գազալցակայաններում ավելացել է բալոնների պայթյունի դեպքերը, որը շատ զարմանալի է, քանի որ վերջին տարիներին(համաձայն ԱԻՆ ԱՎՕ-ների ռեեստրի տվյալների) դեպքերի քանակը անհամեմատ նվազել է իսկ առանձնապես վտանգավոր վտանգավոր օբյեկտներում առավել ևս։
11 Hrachya Karapetyan 26.11.2019 16:04:05 Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ գործող օրենքի 11-րդ հոդվածի արտադրական վտանգավոր օբյեկտները ենթակա են փորձաքննության նախ դրա նախագծային փաստաթղթերը, հետո վկայագրի փորձաքննությունը, գործարկվող արտադրական վտանգավոր օբյեկտի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին, հետո նոր միայն ռեեստրում գրանցվելուց հետո տեխնիկական անվտանգության փորձաքննություն: Ձեր կողմից ներկայացվող նախագծով նախատեսվում է, որ արտադրական վտանգավոր օբյեկտներից առանձնացվելու են առանձնապես վտանգավորները, որոնց տեխնիկական անվտանգության փորձաքննությունը վերապահվելու է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն գրասենյակին: Շրջանառվող նախագծով հստակ չէ, թե նշված կառույցը իրականացնելու է միայն տեխնիկական անվտանգության փորձաքննություն, թե դրա մեջ ներառված է նաև ն ախագծային փաստաթղթերի, վկայագրերի, գործարկման, կոնսերվացման, վերագործարկման և ապամոնտաժման նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը: Խնդրում եմ նախագծով հստակեցնել նշված հարցը: Եթե նշված փորձաքննությունները պետք է իրականացվի նույնպես ստեղծվող գրասենյակի կողմից, ապա առաջարկում եմ սահմանել պետական տուրք նաև վերը նշված փորձաքննությունների համար՝ որպեսզի հասկանանք թե ինչ աստղաբաշխական գների հետ ենք գործ ունենալու: Հստակեցնելուց հետո պահանջում ենք, որպեսզի լրամշակված տարբերակը ևս ներկայացվի հանրային քննարկման, քանի որ այն անմիջականորեն առնչվելու է մեր իրավունքներին: Միաժամանակ ցանկանում եմ նկատել, որ Ձեր կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ներկայացված 200 հազար դրամի չափով պետական տուրք սահմանելը առանձնապես վտանգավոր օբյեկտների տեխնիկական փորձաքննության համար չի հիմնավորվում նախագծին կից հիմնավորման մեջ: Խնդրում եմ նաև նշել,, թե ինչ մեթոդաբանության հիման վրա եք հաշվել նշված գումարի չափը և ինչու հենց 200 հազար դրամ: Միաժամանակ հստակեցրեք ֆինանսական տեղեկանքը, որը կցել եք նախագծին: Ոնց կարող է պետական և տեղական բյուջեներում էական ծախսեր կամ եկամուտներ սույն նախագիծը չառաջացնի, եթե խոսքը գնում է պետական տուրքի մասին, միլիարդավոր դրամներ են մուտք լինելու պետական բյուջե Ձեր կողմից անիրական 200 հազար դրամ պետական տուրք սահմանելով, կամ ռազմական նշանակության օբյեկտների փորձաքննությանը,, չէ որ Պաշտպանության նախարարությունը պետական բյուջեից ֆինանսավորվող պետական կառույց է , իսկ վերջինիս ռազմական նշանակության օբյեկտների համար վճարվելու է պետական տուրք: Պաշտպանության նախարարությանը ինչքան է պետական բյուջեից գումար հատկացվելու նշված փորձաքննություններն իրականացնելու համար: Անհրաժեշտ չէ հստակեցնել տրամադրվող գումարի չափը, պարզապես հաշվի առնելով վերը նշված նկատառումները հասկանում ենք, որ ոչ միայն նախագիծն է թերի և ոչինչ չասող ու չկարգավորող, այնպես էլ բյուջեի տեղեկանքը օբյեկտիվ չէ և չի համապատասխանում իրականությանը:
12 <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 02.12.2019 16:37:13 Անհրաժեշտ եմ համարում ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ ներկայացնել Ընկերության դիրքորոշումը: Այսպես. 1. Նախ, Նախագծի ընդունման հիմնավորումներից գլխավորը հանդիսանում այն, որ. «Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակի փոփոխության անհրաժեշտությամբ պայմանավորված վերանայելու է նաև տեխնիկական անվտանգության ոլորտում փորձաքննություն իրականացնող սուբյեկտների կարգավիճակը, ինչի արդյունքում արտադրական վտանգավոր օբյեկտների փորձաքննությունն իրականացվելու է միայն հավատարմագրված անձանց կողմից, մինչդեռ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը գործելով որպես գրասենյակը պետական ծառայությունների մատուցման շրջանակներում իրականացնելու է տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննություն միայն առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների, ինչպես նաև արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ռազմական նշանակության օբյեկտների նկատմամբ:»: Վերը նշվածից ստացվում է, որ Նախագիծը մշակողը ընդամենը ցանկանում է արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը բարելավել: Որքան էլ այս Նախագիծը միտված լինի տեխնիկական անվտանգության օրենսդրության կատարելագործմանը, միևնույնն է անընդունելի է, որ այն պարունակի այնպիսի դրույթներ, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին: Մասնավորապես՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը։ Ըստ ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են: ՀՀ Սահմանադրությունը հստակ բովանդակում է դրույթ այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում մենաշնորհի չարաշահումն արգելվում է: Մինչդեռ Նախագծով նախատեսվել է, որ առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի և արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ռազմական նշանակության օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունանվտանգության փորձաքննությունն իրականացելու է միայն Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը: Ավելին, Նախագիծ մշակողը որևէ խելամիտ հիմնավորում չի ներկայացրել վերը նշված դրույթի ընդունման համար, քանի որ ցանկացած հիմնավորում հակասում է մենաշնորհ դիրքի չարաշահման արգելքի սկզբունքին: Պարզ չէ, թե ինչու առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի և արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ռազմական նշանակության օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունանվտանգության փորձաքննությունը չեն կարող իրականացնել նաև հավատարմագրված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը: Ակնհայտ է, որ Նախագծի ընդունման դեպքում արգելքներ կստեղծվեն ազատ և բարեխիղճ մրցակցության անխափան իրականացման համար: Ներկայումս գործող «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական անվտանգության փորձաքննությունը` գործունեություն է, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի շինարարության, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման նախագծային փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության վկայագրի, շահագործվող կամ գործարկման ենթակա արտադրական վտանգավոր օբյեկտների շենքերի, շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և տեխնիկական միջոցների` տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանության մասին, իսկ 8-րդ հոդվածի բովանդակությունից պարզ է, որ տեխնիկական անվտանգության պահանջներն են նաև հրդեհային անվտանգության ստանդարտների պահպանումը: Այսինքն՝ ներկայումս հավատարմագրված կազմակերպությունների կողմից իրականացվող փորձաքննությունների շարքում է նաև հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության տեսակը: Նախագծով տրվել է հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունանվտանգության փորձաքննության սահմանումը, ըստ որի՝ այդ գործառույթի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի (առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի) նախագծային փաստաթղթերի, հրդեհային պահպանության, հրդեհային անվտանգության միջոցների և հրդեհատեխնիկական արտադրանքի՝ հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այդ թվում՝ հրդեհային անվտանգության պահանջներին և հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանության մասին:
13 <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 02.12.2019 16:37:13 2. Նախագծի 3-րդ հոդվածում նշված է, որ՝ տեխնիկական անվտանգության փորձաքննությունը արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ (բացառությամբ առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների, ինչպես նաև արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ռազմական նշանակության օբյեկտների) կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված, լիազոր մարմնի կողմից հաշվառված և սահմանած կարգով որակավորված փորձագետ (փորձագիտական խումբ) ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հավատարմագրված անձ): Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների, ինչպես նաև արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ռազմական նշանակության օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննությունն իրականացնում է միայն Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը: Այս հոդվածների բովանդակությունից որևէ որոշակի եզրահանգում անելն անհնար է, քանի որ դրանց տառացի մեկնաբանությունից ստացվում է, որ հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունանվտանգության փորձաքննությունն առանձին փորձաքննության տեսակ է և այն նախատեսված է նաև արտադրական վտանգավոր օբյեկտի համար, սակայն Նախագծում որևէ հոդվածում նշում չկա այն մասին, որ արտադրական վտանգավոր օբյեկտի համար հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունանվտանգության փորձաքննությունն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը: Այս կարգավորումով անհրաժեշտ է լրացնել Նախագիծը, քանի որ ինչպես վերը նշվեց ներկայումս հավատարմագրված կազմակերպությունների կողմից իրականացվող փորձաքննությունների շարքում է նաև հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության տեսակը: Հավելեմ նաև, որ հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության համար ժամկետ նախատեսվելու դեպքում պետք է հստակեցնել ու տարանջատել այն օբյեկտների շրջանակը, որոնց առանձնահատկություններից և բնույթից ելնելով պետք է սահմանվի փորձաքննության անցկացման որոշակի պարբերականությամբ ժամկետ։
14 <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 02.12.2019 16:37:13 3. Հարկ է նաև անդրադառնալ «առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ» բնորոշմանը: Առնվազն առարկայազուրկ է օբյեկտի նման տեսակի սահմանումը, քանի որ գործող «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով թվարկված են այն բոլոր օբյեկտները, որոնք արտադրական վտանգավոր օբյեկտներ են համարվում, այսինքն՝ դրանցից բացի այլ օբյեկտներ գոյություն չունեն, որոնք կարող են համարվել առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտներ: Դա է վկայում նաև այն, որ Նախագծով առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի սահմանման մեջ ընդամենը նշվել է, թե դրանք այն օբյեկտներն են, որոնք պետք է անցնեն փորձաքննության որոշ տեսակներ: Ստացվում է, որ դրանց հստակ ցանկի սահմանումը Նախագծով թողնված է Կառավարությանը: Մինչդեռ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով պետք է հստակ նշվեն այն բոլոր օբյեկտների տեսակները, որոնք ենթակա են համապատասխան փորձաքննությունների, ինչպես արդեն իսկ նշվեց, արտադրական վտանգավոր օբյեկտի սպառիչ ցանկը նշված է: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի ցանկ ստեղծելու համար արտադրական վտանգավոր օբյեկտների ցանկից տարանջատվելու են որոշ օբյեկտներ, ինչն ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ Նախագիծը մշակողը արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը բարելավելուն ուղղված միջոցառում է իրականացնում:
15 <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 02.12.2019 16:37:13 4. Անդրադառնալով Նախագծի այն փոփոխությանը, որ փորձագետը անհրաժեշտ որակավորում պետք է ունենա լիազոր մարմնի կողմից, որից էլ բխում է, որ լիազոր մարմնի կողմից որակավորում չունեցող փորձագետի կողմից տրված եզրակացությունը համարվում է անվավեր, անհրաժեշտ է ընդգծել այն հանգամանքը, որ Նախագիծը մշակողը կրկին իրավական դաշտի լիարժեք ուսումնասիրություն չի կատարել: Այսպես՝ «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքով և իրավական այլ ակտերով հստակ կարգավորված է սուբյեկտների հավատարմագրման գործընթացը: Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը համապատասխան ոլորտում հավատարմագրեր ստանում են միայն այն դեպքում, երբ բավարարում են օրենքով սահմանված պահանջները, այդ թվում՝ փորձագետին ներկայացվող պահանջները: Սույն պարագայում եթե նույնիսկ Նախագիծ մշակողը ցանկանում է փորձագետի որակավորման գործընթացի կարգավորում տալ, ապա գոնե այդ գործընթացը պետք է իրականացվի որևէ անկախ մարմնի կամ կազմակերպության կողմից, ինչը զերծ կպահի սուբյեկտիվ գործոնից: Ավելին, Նախագծում նախատեսված է տուգանք այն դեպքի համար, երբ փորձագետը չունի որակավորում լիազոր մարմնի կողմից, այստեղ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափի սահմանումը արդարացված չէ, որևէ խելամիտ հիմնավորում չի ներկայացվել, թե ինչու հենց նվազագույն աշխատավարձի հազարապատիկը կարող է լինել պատասխանատվության այն միջոցը, որը նմանօրինակ խախտման դեպքում կիրառելի է:
16 <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 02.12.2019 16:37:13 5. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսվել է, որ «վկայականի բառը փոխարեն «պետական միասնական գրանցամատյանից քաղվածքի» բառերով: Այսինքն՝ գործող «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածում նախատեսվում է, որ ռեեստրում գրանցման նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը լիազոր մարմին է ներկայացնում դիմում` կցելով հետևյալ փաստաթղթերը`ա) պետական գրանցման վկայականի պատճենը, իրավաբանական անձի համար` նաև կանոնադրության պատճենը…: Փոփոխության արդյունքում ստացվելու է, որ պետական գրանցման վկայականի փոխարեն պետք է ներկայացվի պետական միասնական գրանցամատյանից քաղվածքի պատճենը: Սրանով Նախագիծ մշակողը լրացուցիչ պարտականություն է սահմանում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, քանի որ, չնայած այն հանգամանքին, որ ներկայումս իրավաբանական անձանց գրանցման ռեգիստրի գործակալությունը իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր գրանցելիս տրամադրում է պետական միասնական գրանցամատյանից քաղվածք, բայց մինչ այդ, նախորդ տարիներին գրանցված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերրին տրվել են պետական գրանցման վկայականներ: Լրացուցիչ պարտակություն այս դեպքում սահմանելը որևէ անհրաժեշտությամբ պայմանավորված չի կարող լինել, ուստի առաջարկում եմ փոփոխություն կատարելիս պետական գրանցման վկայականի բառերից հետո լրացնել «կամ» շաղկապը, որի դեպքում ստացվում է «կամ պետական միասնական գրանցամատյանից քաղվածքի» բառերը: Այդ դեպքում այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր գրանցվելիս ստացել են պետական գրանցման վկայականներ, կներկայացնեն դրանց պատճենները, առանց լրացուցիչ դիմում ներկայացնելու իրավաբանական աձանց գրանցման ռեգիստրի գործակալություն՝ քաղվածք ստանալու համար:
17 <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 02.12.2019 16:37:13 6. Նախագծով սահմանվել է, որ հավատարմագրված անձի կողմից փորձագիտական եզրակացության մեկ օրինակը այն սահմանված կարգով հաստատելուց հետո եռօրյա ժամկետում, իսկ վթարի սպառնալիք արձանագրելու դեպքում՝ անմիջապես, լիազոր մարմնին չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Այս մոտեցման հիմքում պարզ չէ, թե ինչ փորձ է դրված: Նախ և առաջ երկու տարբեր արարքների նկատմամբ նույն պատասխանատվությունը սահմանելը դուրս է որևէ իրավական նորմի տրամաբանությունից: ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, ՀՀ քրեական օրենսգրքում հնարավոր չէ հանդիպել այսպիսի մոտեցում: Այս առումով գտնում եմ, որ հոդվածը վերախմբագրման կարիք ունի, անհրաժեշտ է առանձնացնել իրավիճակները, դրանք ունեն տարբերակման հիմք: Վթարի սպառնալիքի դեպքի մասին չհայտնելն ինքնին համարվում է այնպիսի արարք, որը կարող է վտանգել մարդու կյանքն ու առողջությունը, դա կատարելու համար անհրաժեշտ է որևէ տեսակի պատասխանատվություն նախատեսել, իհարկե տուգանքի չափը դիտարկելով մյուս բոլոր իրավական ակտերում գործածվող չափերի հետ համեմատության մեջ: Իսկ եռօրա ժամկետում չհայտնելը համարվում է առանձին իրավիճակ, որի համար կարծում ենք պատասխանատվությունը պետք է դրսևորվի նախազգուշացման ձևով, և մի քանի դեպքերից հետո միայն որևէ խիստ միջոցի սահմանումը արդարացված կհամարվի:
18 <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 02.12.2019 16:37:13 7. Նախագծի ընդունմանը զուգահեռ լրացում է նախատեսվում նաև «Պետական տուրքի մասին» օրենքում, այն է՝ «Տեխնիկական անվտանգության փորձաքննության (քննության) աշխատանքների կատարում՝ բազային տուրքի 200-պատիկի չափով»: Երկարամյա աշխատանքային փորձը և շուկայի համակողմանի վերլուծությունը թույլ են տալիս արձանագրելու, որ տեխնիկական անվտանգության ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչ այժմ փորձաքննության տարբեր տեսակներ՝ կախված օբյեկտների տեսակներից և բնույթից կատարում են տարբեր գնային արժեքով՝ բազային տուրքի քսանապատիկից սկսած, ինչը նախընտրելի ու խելամիտ է, քան պետության կողմից սահմանված պետական տուրքի չափը, որը ողջամտության բոլոր սահմաններից դուրս է: Այսպիսով, ոչ միայն փորձ է արվում խոչընդոտել հավատարմագրված անձանց անխափան աշխատանքին, այլ նաև ահմանվում է որոշակի օբյեկտի նկատմամբ փարձաքննության կատարումը՝ որպես պետական ծառայություն: Իսկ նման ծառայության համար բարձր դրույքաչափի սահմանումը ոչ իրավաչափ է և անթույլատրելի: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը ևս մանրամասն կարգավորում է տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունները կամ վարքագիծը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը: Այսինքն՝ սպառողի համար ստեղծվում են ոչ բարենպաստ պայմաններ և բացառվում է որևէ այլընտրանքի հնարավորությունը, որի խելամիտ ու պատճառաբանված հիմնավորումը գոյություն չունի: Նախագիծը մշակողը բարենպաստ պայմաններ է ստեղծում Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին պետական ծառայության գործառույթը՝ որպես մենաշնորհը տրամադրելու համար։ Ընդհանուր առմամբ Նախագծի ուսումնասիրությունից կարելի է արձանագրել, որ Նախագիծը մշակվել է առանց մասնագիտական վերլուծության և փորձի ներդրման: Նման պայմաններում Նախագիծը բավականին խորությամբ վերանայման և խմբագրման կարիք ունի: Խնդրում եմ հաշվի առնել Ընկերության կողմից ներկայացված վերոնշյալ դիտարկումները: ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ «ԴԱՄԻ » Տեխնիկական Անվտանգության Ծառայություն ՍՊԸ տնօրեն Դ. Սարգսյան
19 ara abrahamyan 03.12.2019 00:23:36 Ուսումնասիրելով «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի վերջին տարիների համառորեն փոփոխության ձգտող նախագծերը, առաջին հայացքից աչքի է զարնվում մշակողների ջանքերը՝ յուրաքանչյուր հաջորդ փոփոխված տարբերակից հնարավորինս հանել արտահայտությունները և նախադասությունները, որոնք մինչ այդ բուռն քննադատման առիթ էին հանդիսացել, սակայն միևնույնն է, հնարավոր չի լինում թաքցնել քողարկված ՏԵՆՉԱՆՔԸ՝….փորձաքննութուն իրականացնելու իրավունք տրամադրելու ենք… ՄԵՆՔ, -փորձագետ կոչվելու իրավունք տալու ենք… ՄԵՆՔ, -այն օբյեկտների ցանկը, որոնց փորձաքննությունն առանձնապես ֆինանսապես շահավետ չէ և ռիսկային է անվտանգ շահագործման կազմակերպման առումով՝ ինչից մենք կարող ենք խուսափել դարձյալ կորոշենք… ՄԵՆՔ, -փորձաքննության իրականացման առումով ֆինանսապես շահավետ օբյեկտները կանվանենք «առանձնապես վտանգավոր» և դրանց փորձաքննությունը կիրականացնենք բացառապես… ՄԵՆՔ, -մեր անձնակազմին նույնպես կորակավորենք… ՄԵՆՔ, -խաղի կանոններ նույնպես կմշակենք… ՄԵՆՔ, -որպես մասնագետ կփայլենք միայն… ՄԵՆՔ, -վթարների քննությունը կիրականացնենք… ՄԵՆՔ -փողը նույնպես «կառնենք»… ՄԵՆՔ, -և ամենակարևորը՝ մեզ կվերահսկենք… ՄԵՆՔ: Հոգ չէ, որ ՊՈԱԿ-ը պետք է լուծարել՝ անունը կդնենք գրասենյակ՝ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԿԱՏԱՐԵՆՔ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում՝ որով առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների, ինչպես նաև արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ռազմական նշանակության օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության (քննության) աշխատանքների կատարման, փորձագիտական եզրակացությունների տրամադրման համար կնախատեսենք պետական տուրք՝ բազային տուրքի 200-պատիկի չափով: Ս՞ա է արտադրական պատահարներից և դրանց հետևանքներից հասարակության և անհատի կենսականորեն առավելագույն պաշտպանվածության վիճակը???
20 ara abrahamyan 03.12.2019 00:31:33 ԻՆՉՈՒ՞ ԵՆ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՏԱՐԱՆՋԱՏՎՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ, ԵԹԵ ԱՅԴ ԱՄԵՆՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՆԵՐԱՌՎԱԾ Է ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՀՈԴՎԱԾ 8-Ի 2-ՐԴ ՄԱՍՈՒՄ, ՈՐՆ Է. «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ և ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ և ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԳՈՐԾՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ»: - ԱՅՍՏԵՂԻՑ ԲԽՈՒՄ Է, ՈՐ ԱՎՕ-ՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆՎԱԾ ԼԻՆԵՆ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ: ԱՅՍԻՆՔՆ՝ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ, ԱՌԱՆՑ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ, ԹԵՐԻ Է:
21 ara abrahamyan 03.12.2019 00:32:28 Հարց մշակողներին, Հիմնավորում մասում նշված շուրջ վեց տասնյակ վթարների մասին տեղակատվության անհարկի շահարկումը ստիպում է հանրությանը նախագծի հեղինակներից ՊԱՀԱՆՋԵԼ հրապարակել գոնե մեկ քննարկման մասին ինֆորմացիա, որին մասնակցել են «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի Հոդված 16.-ում նշված համակարգի բոլոր օղակները՝ մասնավորապես օրենքով սահմանված կարգով հավատարմագրված հսկողություն իրակացնող մարմինները: Չէ որ վթարների մասին տեղակատվության վիճակագրության վարումը չպետք է լինի ինքնանպատակ և դառնա շահարկման գործիք, այլ պետք է նպաստի տեխնածին վթարների կանխարգելմանը, դրանց հետևանքների վերացմանը, նմանատիպ վթարների հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությանը /տես. «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի հոդված 2` ՆՊԱՏԱԿԸ/
22 PromExpertGROUP 03.12.2019 00:25:40 Ինչ՞ու է նախագծի մշակման ընթացքում կրկին անգամ ԱՆՏԵՍՎԵԼ ԳՈՐԾՈՂ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի Հոդված 16.-ը՝ համաձայն որի Տեխնիկական անվտանգության ապահովման համակարգի օղակներն են հանդիսանում ա) լիազոր մարմինը, բ) Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, գ) հավատարմագրված անձինք, դ) արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձինք: Ինչ՞ու հավատարմագրված անձինք ներգրավված չեն եղել նախագծի մշակման գործընթացին, որի մասին բազմիցս բարձրաձայնվել է, ինչպես նաև հայտնել ենք մեր պատրաստակամությունը ոլորտի արդիականացման և առողջացման գործընթացում…
23 PromExpertGROUP 03.12.2019 00:29:27 Հիմնավորում մասում նշված է՝ … «տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը վերապահել տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող և միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված տնտեսվարող սուբյեկտներին»: Այսինքն մինչև նախագծի հաստատումը՝ ներկայումս, տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնում են նաև չհավատարմագրված սուբյեկտները? և եզրակացությունները ընդունվում են լիազոր մարմնի ԱՎՕ ռեեստրի կողմից???
24 Emil Aramyan 03.12.2019 00:34:56 Հիմնավորման մեջ նշված «պետական վերահսկողության խստացման անհրաժեշտություն» արտահայտությունը խիստ անհասկանալի է, քանի որ նախագծի շարադրանքի մեջ ակնհայտորեն շեշտված են միայն մենաշնորհային փորձաքննության, փորձագետների որակավորման մենաշնորհային գործընթացի իրականացման, փորձաքննության ենթակա օբյեկտների ու ոլորտների շրջանակի առավելագույն մենաշնորհային մեծացման գաղափարները, իսկ վերահսկողության խստացման համար համապատասխան լիազորությունները տրված են լիազոր մարմնին 15 տարուց ավել: Կրկին անգամ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԲԵՐԱԿԵԼ վերահսկողություն գաղափարը փորձաքննություն ու որակավորում գործընթացներից: Միջազգային լավագույն փորձը այդ ոլորտներում վաղուց ապացուցել է իր արդյունավետությունը և կրկին անգամ հեծանիվ հայտնագործել պետք չէ: Իսկ պետական վերահսկողության խստացման համար պարզապես անհրաժեշտ է հստակեցնել խաղի կանոններ՝ տեխնիկական կանոնակարգերի, նորմատիվային փաստաթղթերի տեսքով և ունենալ մասնագետներ, ովքեր դրանց տիրապետում են:
25 Emil Aramyan 03.12.2019 00:35:17 Միջազգային լավագույն փորձը ուսումնասիրելով, վստահորեն կարելի է ասել, որ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏ հասկացողություն չկա… Օբյեկտները բաժանվում են մի քանի դասերի՝ ռիսկերի վերլուծության արդյունքնում, օբյեկտիվ հաշվարկների հիման վրա, ինչը մինչ օրս չի կատարվել մենաշնորհային լիազորություններով օժտված լիազոր մարմնի կողմից: /տես. «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի հոդված 17/: