Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգն ու ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 որոշում

____ _______________ 201_ թիվ ____-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՑ ԿԱՄ ՏԱՐԱՅԱՎՈՐՈՂՆԵՐԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակաապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակաապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգն ու ժամկետները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

Հավելված N

ՀՀ կառավարության 201_ թվականի

_______________  ____ N ____-Ն որոշման

 

 

ԿԱՐԳ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՑ ԿԱՄ ՏԱՐԱՅԱՎՈՐՈՂՆԵՐԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ռեզիդենտ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ մշտական հաստատության (այսուհետ՝ հարկ վճարող) կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզայինհարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզայինհարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:

2. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման համար ակցիզային հարկովհարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ակցիզային հարկով հարկմանենթակա ապրանքներ ձեռք բերած հարկ վճարողն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում դիմում` համաձայն N 1 ձևի:

3. Վճարված ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են հարկ վճարողի էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա:

4. Հարկային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումում նշված փաստաթղթերի` օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանությունը` համեմատելով հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ:

5. Ուսումնասիրության արդյունքում անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում հարկային մարմինը սույն կարգի N 2 ձևին համապատասխան կազմված՝ ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցելու վերաբերյալ եզրակացությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, ստանալով եզրակացությունը, երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցումը` եզրակացության համաձայն փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարը մուտքագրելով միասնական հաշվին:

7. Ուսումնասիրության արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում հարկային մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին գրավոր տեղեկացնում է անհամապատասխանությունների մասին:

8. Անհամապատասխանությունները վերացնելուց հետո հարկ վճարողին` վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցումն իրականացվում է սույն կարգին համապատասխան:

 

 

 

 

Ձև N 1

__________________________________

__________________________________

 (հարկային մարմնի անվանումը)

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՑ ԿԱՄ ՏԱՐԱՅԱՎՈՐՈՂՆԵՐԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

Խնդրում եմ փոխհատուցել ձեռք բերված ապրանքների մասով վճարած __________ դրամ ակցիզային հարկը՝ մուտքագրելով միասնական հաշվին:

Վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերի համարներն ու ամսաթվերն են`

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կամ տարայավորողների կողմից դուրս գրված` ակցիզային հարկի գումարի վերաբերյալ նշում պարունակող, ապրանքներ ձեռք բերողի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հաշվարկային փաստաթղթերի __________________________________:

                                                  (համարները և ամսաթվերը)

2. ԵՏՄ-ի անդամ չհամարվող պետություններ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտահանելու դեպքում` «Արտահանում» մաքսային ընթացակարգով լրացված մաքսային հայտարարագրի ____________________________:

 (համարը և ամսաթիվը)

3. ԵՏՄ-ի անդամ պետություններ ակցիզային հարկով հարկման ենթակա` ԵՏՄ-ի ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքներ արտահանելու դեպքում` արտահանման հարկային հայտարարագրի  __________________________________:

                              (համարը և ամսաթիվը)

 

 

Հարկ վճարողի անվանումը 

______________________________________________
(կազմակերպության դեպքում` անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)

 

 

 

 

Հարկ վճարողի ՀՎՀՀ-ն

______________________________________________

 

 

 

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

Կազմակերպության տնօրեն (անհատ ձեռնարկատեր) __________________________ 

    (անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

 

 

___ ____________ 20__ թ.

 

Ձև N 2

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՑ ԿԱՄ ՏԱՐԱՅԱՎՈՐՈՂՆԵՐԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարկ վճարողի անվանումը ___________________________________________

 

   

 (կազմակերպության դեպքում` անվանումը, անհատ

 ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)

 

 

 

 

 

Հարկ վճարողի ՀՎՀՀ-ն

______________________________________________

   

 

 

Հարկ վճարողի ___ ____________ 20__ թ. դիմումով ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկային փաստաթղթերում նշված ակցիզային հարկի գումարից ____________ դրամը ենթակա է մուտքագրման միասնական հաշվին:

 

 

 

 

            Հարկային մարմինը

___________________________

 

               (անվանումը)

 

 

 

Հարկային մարմնի պաշտոնատար անձը

______________________________________________

 

                        (անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

 

 

Եզրակացությունը կազմելու ամսաթիվը

 ______ _______________ 20___ թ.

   

 

  • Discussed

    12.05.2017 - 29.05.2017

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9871

Print