Add to favourites
Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1292-Լ որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- ------------- 2019 թվականի N ----------- Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1292-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1292-Լ որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Որոշման N 2 հավելվածի 1.4-րդ կետի «Միջոցառման անվանումը» սյունակում «ռազմավարության» բառը փոխարինել «2020-2024 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման» բառերով:
- Որոշման N 2 հավելվածի 1.4-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակում «Ցերեկային այլընտրանքային ծառայությունների ընդլայնում» բառերը փոխարինել «Այլընտրանքային ծառայությունների ընդլայնում» բառերով:
- Որոշման N 2 հավելվածի 2.3-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Ուղևորափոխադրումներ կազմակերպելու մրցույթներում տրանսպորտային միջոցի` հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պայմանի ամրագրում, վարորդների շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին իրազեկման աշխատանքների իրականացում, հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտից օգտվելու իրավունքի ապահովում»:
- Որոշման N 2 հավելվածի 2.4-րդ կետի «Միջոցառման անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Ծառայություն մատուցող մարմիններում տեսահաղորդակցման համակարգի ներդրմանն ուղղված ծրագրի մշակում, պիլոտ ծրագրի իրականացում»:
- Որոշման N 2 հավելվածի 2.4-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ ստանալու նպատակով հաղորդակցման իրավունքի ապահովում»:
- Որոշման N 2 հավելվածի 1-րդ կետի «Պատասխանատու կատարող» սյունակում և 3-12-րդ կետի «Պատասխանատու կատարող» սյունակում «ՀՀ մարզպետարաններ, համայնքապետարաններ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մարզպետարաններ Համայնքապետարաններ» բառերով:
- Որոշման N 2 հավելվածի3-րդ, 3.4-րդ, 3.5-րդ, 3.7-րդ, 3.11-րդ, 5.13-րդ, 8.7-րդ, 10.1-րդ կետերի «Պատասխանատու կատարող» սյունակում «Մարզպետարաններ» բառից հետո նշված «(համաձայնությամբ)» բառը հանել:
- Որոշման N 2 հավելվածի9-րդ կետի «Պատասխանատու կատարող» սյունակում «Պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ» և 3-12-րդ կետի «Պատասխանատու կատարող» սյունակում «Երևանի քաղաքապետարան» բառերից հետո լրացնել «(համաձայնությամբ)» բառը:
- Որոշման N 2 հավելվածի 3.4-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Դպրոցներում մատչելի միջավայրի ստեղծում և ըստ գնահատված կարիքի անհրաժեշտ գույքով ապահովում»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
15.11.2019 - 02.12.2019
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 5859
Print