Add to favourites

Under development

` ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման պահանջը սահմանելու ընթացքում՝ ոչ հիմնավորված, վերացական որոշումների ընդունումը բացառելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման պարտադիր պահանջը սահմանվում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն: Ընդ որում վերը նշված հոդվածի համաձայն՝ առանց առողջապահական այս կամ այն ոլորտի ծառայությունների մատուցման որակը, ծավալները և նման ծառայությունների բավարարման մակարդակն ու զարգացման հեռանկարները հաշվի առնելու, առողջապահական ընկերության գործունեության հիմնական ուղղության պահպանումը պարտադիր է ընկերության ամբողջ գործունեության ընթացքում, անկախ սեփականատիրոջ փոփոխությունից: Նման, միանշանակ և վերացական մոտեցումը կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել, առողջապահական հիմնարկների հետագա գործունեության ճանապարհին: Ներկայացված նախագծով առաջարկվում է հիմնական ուղղության պահպանման և դրա ժամկետների սահմանման լիազորությունները վերապահել ՀՀ կառավարությանը, որը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ելնելով առկա վիճակից, առողջապահության ոլորտում տարվող քաղաքականությունից, ինչպես նաև ընկերությունների համար ազատ գործունեություն ծավալելու համար նաև պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից սահմանում է հիմնական ուղղության պահպանման նպատակահարմարությունը և ժամկետները:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Պետական գույքի մասնավորեցման ոլորտում իրականացվող քաղաքականությունը սահմանված է գործող` «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ՀՕ-95-Ն, 09.06.2017թ.):

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Առողջապահական ընկերությունների մասնավորեցման ընթացքում գործունեության հիմնական ուղղության պահպանման վերաբերյալ միակողմանի և վերացական որոշումների կայացումը բացառելու և բազմակողմանի հիմնավորված որոշումներ ընդունելու նպատակով առաջարկվում է առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման անհրաժեշտությունը և ժամկետների սահմանման լիազորությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վերապահել ՀՀ կառավարությանը: Օրենքի համապատասխան հատվածից առաջարկվում է հանել «անկախ սեփականատերերի փոփոխությունից» արտահայտությունը, քանի որ հիմնական ուղղության պահպանման պահանջ դրվում է ընկերության նկատմամբ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում կբացառվեն առողջապահական ոլորտի ընկերությունների մասնավորեցման ընթացքում հիմնական ուղղության սահմանման ժամանակ ոչ հիմնավորված որոշումների ընդունումը, որի շնորհիվ հնարավորություններ կստեղծվեն այդ ընկերությունների արդյունավետ գործունեությունը կազմակերպելու ու ծավալելու հարցում:

  • Discussed

    15.11.2019 - 30.11.2019

  • Type

    Law

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6745

Print