ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2019 թվականի N –Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 1242-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2019 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 1242-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին» N 1242-Ն որոշման 2-րդ կետում`
- «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական գործունեության առարկան և նպատակներն են` կենդանի անձանց, դիակների, մարդու օրգանիզմի կենսաբանական ծագման նմուշների և հետքերի, բժշկական փաստաթղթերի, դատաբժշկական, դատահյուսվածքաբանական, դատագենետիկական, դատակենսաբանական, դատակենսաքիմիական, դատաբջջաբանական, դատաքիմիական, բժշկաքրեագիտական, հանձնաժողովային, համալիր, կրկնակի և լրացուցիչ փորձաքննությունների իրականացումը, բժշկության բնագավառում գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացումը` «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան,
2) «բ» ենթակետի 6-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
«քաղաքացիական և վարչական գործերով հանձնաժողովային փորձաքննություն, համալիր փորձաքննություն, կենդանի անձանց փորձաքննություն, դատագենետիկական փորձաքննություն, դատաքիմիական փորձաքննություն:»:
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և կատարված փոփոխությունների` օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
13.11.2019 - 28.11.2019
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 7902
Print