"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն
24.11.2019
Հարգելի գործընկերներ, Մեր կազմակերպությունը քննարկել է ՀՀ արդարադատության նախարարության www.e-draft.am պաշտոնական կայքում տեղադրված հետեւյալ օրինագծերը. 1. «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 2. «Երևան քաղաքի զարգացման 2020 թվականի ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 3. «Երևան համայնքում տեղական վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 4. «2020 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 5. «Երևան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 6. «2020 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Վերոհիշյալ նախագծերի վերաբերյալ մեր կարծիքն ու առաջարկությունները ներկայացնում ենք սույն կայքի համապատասխան բաժնում՝ նամակ նախագծի հեղինակին։ Դրանք կուղարկվեն նաև Երևանի քաղաքապետին։ Նախագծերի վերաբերյալ մեր մյուս դիտարկումները կներկայացվեն հանրային լսումների ժամանակ: Վերոնշյալ փաստաթղթերի հանրային քննարկման ժամկետն ավարտվում է 2019 թ․ նոյեմբերի 28-ին, սակայն ՀՀ ԱՆ www.e-draft.am կայքում չկա որևէ նշում դրանց կողմ եւ դեմ քվեարկած անձանց մասին: Կարող ե՞ք արդյոք հանրային քննարկման ժամանակ ներկայացնել այդ վիճակագրությունն, ինչպես նաեւ առաջարկությունների ամփոփաթերթը: Հարգանքով, "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ