Add to favourites

The draft has been accepted

«2020 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝

«1. Արտոնություններ կարող են կիրառվել ավագանու որոշմամբ: Տեղական տուրքերի և (կամ) վճարների գծով արտոնությունները՝ ավագանու սահմանած փաստաթղթերի և տեղեկությունների հետ միասին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին:

  1. Տեղական տուրքերի և (կամ) վճարների արտոնություններ են տեղական տուրքի և (կամ) վճարի դրույքաչափի նվազեցումը ավագանու սահմանած տոկոսի չափով, տուրքի և (կամ) վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական տուրքի և (կամ) վճարի վճարումից ազատումը:»:

Երևանի ենթակայության մշակութային և կրթական կազմակերպությունների ֆինանսավորումն ամբողջությամբ կամ մասնակի իրականացվում է Երևանի բյուջեից:

ա. Այսպես, Երևանի ենթակայության մանկապարտեզները ֆինանսավորվել են երեխա-թվով: Յուրաքանչյուր երեխայի հաշվարկով մանկապարտեզներին փոխանցվել է 22500 դրամ: Մանկապարտեզ երեխաները հաճախել են անվճար հիմունքներով, բացառությամբ Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված դեպքերի:  

Ուստի, անհրաժեշտություն է առաջացել սահմանել տեղական վճարի գծով արտոնություններ՝ զրոյական դրույքաչափի կիրառմամբ կամ դրույքաչափի նվազեցմամբ:

բ. Միասնական ուսման վարձի սահմանման համատեքստում մեկ երեխայի ուսման վարձը նախատեսվում է սահմանել 8.0 հազ. դրամ յուրաքանչյուր մասնագիտության գծով, որի արդյունքում հաշվի առնելով ուսումնական տարվա և բյուջետային տարվա անհամապատասխանությունը, սահմանվող վճարի և նախկինում ցածր վարձավճարով պայմանագրեր կնքած երեխաների ուսուցման պարագայում առկա է որոշակի թանկացում։ Հաշվի առնելով վերոնշվածը, խնդրի մեղմման նպատակով առաջարկվում է թվով  300 երեխայի հաշվարկով անցումային փուլում կիրառել արտոնություններ 2020 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառելով զրոյական դրույքաչափ:

գ. Վերջին տարիներին որոշ նվագարանների (ազգային, լարային, փողային) ուսուցման հանդեպ հետաքրքրությունը նվազել է: Պետության կողմից իրականացվող երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային և լարային նվագարանների ուսուցման վարձավճարների փոխհատուցման ծրագրի շնորհիվ, այդ նվագարանների ուսուցումը որոշակի կանոնակարգվել է, սակայն այն ամբողջական լուծված համարել չի կարելի։ Ուսուցման համար նվագարանների ընտրության հարցում անհրաժեշտ է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա խթանել սիմֆոնիկ նվագարաններում և համույթներում պահանջված, սակայն ոչ բավարար չափով դասավանդվող գործիքների ուսուցումը: Այդ նպատակով առաջարկվում է 2020 թվականի համար մինչև 800 երեխայի հաշվարկով սահմանել տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ նվազեցման արտոնություններ՝ դրանք սահմանելով 4000 (չորս հազար) դրամ:

դ. Թանգարանների մուտքի տոմսի արժեքը ծառայություններից օգտվողների համար անփոփոխ թողնելու նպատակով սույն որոշմամբ առաջարկվում է 2020 թվականի համար սահմանվող տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառել դրույքաչափի նվազեցման կամ զրոյական դրույքաչափի արտոնություններ:

ե. Նախկինում Երևանի քաղաքապետին ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ դիմումներով ու գրություններով առաջարկվել կամ խնդրվել է ավտոկայանատեղի տուրքի (օրենքների փոփոխության արդյունքում՝ վճար) վճարման արտոնություն սահմանել հաշմանդամների համար, ինչպես նաև ավտոկայանտեղերում նախատեսել վերջիններիս համար հատուկ հատվածներ:

Նշված առաջարկները բավարարվել են Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի N 190-Ն որոշմամբ, որով սահմանվել է նաև ավտոկայանատեղի վճարման արտոնություն՝ հաշվարկած ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից ազատելու միջոցով:

Սույն որոշմամբ առաջարկվում է 2020 թվականի համար ևս հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանել վերը նշված արտոնությունը:  

զ. Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի հունիսի 24-ի հ.558-Ն որոշմամբ հաստատված Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրով» քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում սահմանվել են էներգախնայողության, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ։ Տրանսպորտի ոլորտում Երևանի քաղաքապետարանը կարևորում է էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը Երևանում` նպատակ ունենալով Երևան քաղաքի վարչական տարածքում նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները: Որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու նպատակով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի փետրվարի 14-ի N 675-Ն որոշմամբ էլեկտրամոբիլների սեփականատերերի կամ այլ օրինական տիրապետողների և դրանք ղեկավարող անձանց համար սահմանվել է  ավտոկայանատեղի վճարման արտոնություն՝ հաշվարկած ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից ազատելու միջոցով:

Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում 01.07.2019թ. դրությամբ հաշվառված է բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող 19 ավտոտրանսպորտային միջոց:

Սույն որոշմամբ առաջարկվում է որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար 2020 թվականի համար ևս սահմանել վերը նշված արտոնությունը: 

է. Միաժամանակ, սույն որոշմամբ սահմանվում են այն փաստաթղթերը, որոնց ներկայացումն անհրաժեշտ է տեղական վճարի գծով արտոնություն ստանալու համար:

  • Discussed

    13.11.2019 - 28.11.2019

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

27.11.2019 11:00

privileges

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8528

Print