Add to favourites

The draft has been accepted

«Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2019 թվականի նոյեմբերի 26-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.amwww.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոցի հ. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-155 հեռախոսահամարով:

  • Discussed

    13.11.2019 - 28.11.2019

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

27.11.2019 11:00

Development programs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8799

Print

Suggestions

Դիանա Աղաբալյան

24.11.2019

Անկեղծ ասած նախագծին դեռ չեմ ծանոթացել: Առաջարկում եմ բարելավել քաղաքային տրանսպորտի կանգառները, օրինակ 1 շաբաթ առաջ այսպես կոչված "Կինո Երևանի" կանգառում մի տարեց կին լավ չէր զգում ուզում էր նստել, բայց նման հնարավորություն չկար, լավ կլիներ որ կանգառները անձրևից և կիզիչ ևս պաշտպանեն մարդկանց: Շնորհակալ եմ ուշադրության համար

See more