-
12 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 12:57:51 | 1. Հոդված 53-ի առնչությամբ: Կարճաժամկետ ազատազրկման դատապարտվածների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները Տվյալ կարգավորումների գլխում մի տեղ օգտագործվում է «դատապարտյալ» տերմինը, մեկ այլ տեղ «կարճաժամկետ ազատազրկման դատապարտված» տերմինը։ Առաջարկում ենք օգտագործել նույն տերմինաբանությունը, հակառակ դեպքում տպավորություն է, որ տարբեր կարգավիճակների մասին ենք խոսում։ | Ընդունվել է: | Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: |
2 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 13:02:26 | 2. Հոդված 73-ի առնչությամբ: Դատապարտյալների միմյանցից անջատ պահելը Արդյոք հարկային, մաքսային ծառայության աշխատողները ընկնում են այն կարգավորման տակ, բացի այդ, արդյոք փաստաբանները և օտարերկրյա քաղաքացիները նույնպես չպետք է առանձին պահվեն: | Մասամբ է ընդունվել: | Հարկ է նշել, որ հարկային և մաքսային աշխատողների պարագայում այն նախատեսվել է: Իսկ փաստաբանների և օտարերկրյա քաղաքացիների համար առանձին պահելու կարգ սամանելու պրակտիկ անհրաժեշտություն չկա, քանի որ հոդվածի իմաստը պետական պաշտոն զբաղեցնող անձանց անջատ պահելն է: |
3 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 13:03:16 | 3. Հոդված 76-ի առնչությամբ: Քրեակատարողական հիմնարկի տեսակը փոխելը Հոդվածի մեջ օգտագործվող «մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարություն» տերմինը կարող է ենթարկվել լայն մենկաբանման, այն անորոշ է և կարող է հանգեցնել չարաշահումների։ Առաջարկում եմ հստակեցնել թե կոնկրետ ինչ հանգամանքներ պետք է հաշվի առնվեն, կամ ընդհանրապես հանել։ | Ընդունվել է ի գիտություն: | Հարկ է նշել, որ Նախագծում կատարվել է արմատական փոփոխություն, և քրեակատարողական հիմնարկների տեսակներն առանձնանցվել են՝ ըստ անվտանգության աստիճանի: |
4 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 14:04:16 | 4. Հոդված 77-ի առնչությամբ: Պատիժը կատարելու համար քրեակատարողական հիմնարկի տեսակը փոխելու դեպքերը Ցմահ ազատազրկման դատապարտված անձը 20 տարի հետո նաև իրավունք է ստանում պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու, կարծում ենք մինչև այդ պետք է անձին հնարավորություն տրվի բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը քննարկելիս հնարավոր լինի գնահատել բաց հիմնարկում պատժի կրման գործընթացը։ Ուստի առաջարկում ենք 20 տարին դարձնել 15։ Նմանապես, հոդվածի 1-ի կետի 2-րդ մասի բ կետում կրկին կատարել փոփոխություն՝ Առաջարկում ենք 15 տարին դարձնել 10 տարի, ավելի ճկուն լինելու համար, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար նախատեսված 20 տարին լրանալուց հետո անձը հնարավորություն ունեցած լինի բոլոր հիմնարկներով անցած լինելու։ | Չի ընդունվել: | Հարկ է նշել, Նախագծի շրջանակներում քրեակատարողական հիմնարկներն առանձնացվել են՝ ըստ անվտանգության աստիճանի: Ըստ այդմ, ցածր անվտանգության գոտի ցմահ ազատազրկվածը կարող է տեղափոխվել նշանակված պատժի առնվազն 20 տարին կրելուց հետո, իսկ միջին անվտանգության գոտի կարող է տեղափոխվել 15 տարի կրելուց հետո, իսկ նման կարգավորման հիմքում դրվել են ինչպես օբյետիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններ: |
5 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 14:07:22 | 5) Հոդված 89-ի առնչությամբ: Ազատազրկման դատապարտվածների նյութակենցաղային ապահովումը Առաջարկում ենք քննարկել նաև ամսական նվազագույն աշխատավարձի 50-ատիկից ավել գնումներ կատարելու հնարավորությունը, եթե այդ գումարը դատապարտյալն աշխատել է ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածում։ Դրանով կխրախուսվի ՔԿՀ-ում աշխատելը։ | Ընդունել է ի գիտություն: | Հարկ է նշել, որ քրեակատարողական հիմնարկի պատժի տարբեր ռեժիմներում պատիժ կրող դատապարտյալների համար նախատեսվել են նվազագույն աշխատավարձի գումարային տարբեր սանդղակներ՝ հաշվի առնելով մեղմ ու խիստ պայմաններում պատիժը կրելու աձանձնահատկությունները: |
6 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 14:07:49 | 6) Հոդված 93-ի առնչությամբ: Ազատազրկման դատապարտվածների հեռախոսակապից և տեսազանգից օգտվելը Կալանավորված անձի իրավունքի վերաբերյալ կարգավորումն արդյոք այս օրենքով պետք է կատարվի։ Կարծում ենք՝ այս նախադասությունը պետք է հանել։ | Ընդունվել է: | Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: |
7 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 14:08:40 | 6) Հոդված 93-ի առնչությամբ: Ազատազրկման դատապարտվածների հեռախոսակապից և տեսազանգից օգտվելը Կալանավորված անձի իրավունքի վերաբերյալ կարգավորումն արդյոք այս օրենքով պետք է կատարվի։ Կարծում ենք՝ այս նախադասությունը պետք է հանել։ | Ընդունվել է: | Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: |
8 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 14:16:54 | 7) Հոդված 97-ի առնչությամբ: Ազատազրկման դատապարտվածների մեկնումնեը քրեակատաորղական հիմնարկների սահմաններից դուրս 3-րդ մաս՝ Առաջարկում ենք այստեղ ավելացնել «բացառությամբ բաց քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների»։ Իմ կարծիքով՝ բաց ՔԿՀ-ում պատիժ կրող ազատազրկվածներին ուղեկցողներ պետք չեն: | Ընդունվել է ի գիտություն: | Դատապարտյալի մեկնումները քրեակատարողական հիմնարկից դուրս կարգավորում են ստացել Նախագծի 87-րդ հոդվածում: |
9 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 14:17:31 | 8) Հոդված 101-ի առնչությամբ՝ Ազատազրկման կրման պայմանները բաց քրեակատարողական հիմնարկում Նշված կարգավորումից հետևում է, որ բաց ՔԿՀ-ում գտնվող ազատազրկվածը չի կարող բնակվել և աշխատել ՔԿՀ-ից դուրս, բացի այն դեպքից, երբ իր ազատմանը մնում է 6 ամիս, այն էլ միայն մեղմ պայմաններում պատիժը կրումից։ Սա ավելի խստացնող է գործող կարգից, ուստի գտնում եմ, որ բաց ՔԿՀ-ի պայմանները լրացուցիչ վերանայման կարիք ունեն։ | Չի ընդունվել: | Նախագծի 95-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալը պատժի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ կարող է ստանալ քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս ազատ տեղաշարժվելու հնարավորություն՝ քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ։ Այս դեպքում դատապարտյալին թույլատրվում է բնակվել և աշխատել քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հսկողության ներքո։ |
10 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 14:18:14 | 9) Հոդված 102-ի առնչությամբ: Ազատազրկման կրման պայմանները կիսափակ քրեակատարողական հիմնարկում 6-րդ մաս Այստեղից ենթադրում է, որ անձը եթե 1 տույժ ունենա, նույնիսկ եթե այն մարված լինի, ապա չի կարող տեղափոխվել մեղմ պայմաններ։ Գտնում եմ, որ այս կարգավորումը իրավաչափ չէ, մարված 1 տույժը չպետք է առանցքային դեր կատարի պայմանների մասով։ | Չի ընդունվել: | Նախագծի 106-րդ հոդվածի համաձայն՝ դատապարտյալը համարվում է տույժ չունեցող, եթե տույժը կրելուց հետո` վեց ամսվա ընթացքում, չի ենթարկվել նոր տույժի, կամ նախկինում նշանակված տույժը հանվել է։ Եթե մարված է, համարվում է տույժ չունեցող, և դատապարտյալը տեղափոխվում է մեղմ պայմանների ռեժիմ: Այն դեպքում, երբ առկա է գործող տույժ, ապա այն խոչընդոտ է լինելու ռեժիմը փոխելուն, սակայն մարվելուց հետո այն կդառնա քննարկման առարկա: |
11 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 14:18:48 | 10) Հոդված 103-ի առնչությամբ: Ազատազրկման կրման պայմանները փակ քրեակատարողական հիմնարկում 6-րդ մաս Հոդվածի ներքո նման կարգավորումը իրավաչափ պահանջ չէ, ստացվում է, եթե անձը 1 անգամ տույժի է ենթարկվում, ապա նա ընդհանրապես զրկվում է պայմանները բարելավելու հույսից։ | Չի ընդունվել: | Նպատակն այն է, որ դատապարտյալն իմանա, որ քրեակատարողական հիմնարկում տույժ ստանալն արժանանալու է բացասական գնահատականի: Այս կարգավորումը կարմիր թելով անցնում է Նախագծի տրամաբանության շրջանակներում: Ըստ այդմ, տույժը մարվելուց հետո նշված հարցը կարող է դառնալ քննարկման առարկա: |
12 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 14:19:08 | 11) Հոդված 110-ի առնչությամբ: Ազատազրկման դատապարտվածի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները Նախ ինչ վերաբերվում է «աշխատանքի և ուսման նկատմամբ» ձևակերպմանը, ապա ստացվում է, որ միաժամանակ պետք է առկա լինի և աշխատանքի, և ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք, այնինչ գտնում ենք, որ և աշխատանքը, և ուսումը առանձին խրախուսելի են, ուստի գտնում եմ, որ «և»-ի փոխարեն պետք է օգտագործել «կամ» արտահայտությունը։ Առհասարակ օրենսգրքում այս խնդիրը առկա է տարբեր հատվածներում։ | Ընդունվել է: | Նախագծում կատարվել է փոփոխություն: |
13 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 14:20:13 | 12) Հոդված 113-ի առնչությամբ: Ազատազրկման դատապարտվածի կողմից պատժի կրման սահմանված կարգի չարամիտ խախտումները Յուրաքանչյուր խախտում զանցանք է, այստեղից հետևում է, որ յուրաքանչյուր խախտում համարվում է չարամիտ, նշված հոդվածի 1-ին և 2-րդ կետերը հակասում են միմյանց։ Մեր կարծիքով՝ առաջին կետում չարամիտ բառը պետք է հանել։ | Ընդունվել է: | Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: |
14 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 14:20:40 | 13) Հոդված 114-ի առնչությամբ: Ազատազրկման դատապարտվածի նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու կարգը Վերջին՝ 8-րդ կետով սահմանվածի վերաբերյալ- Սա խիստ անորոշ է գրված, այդ մարմինները կարող են տարբեր լինել, պետք է ընթացակարգը հստակ սահմանել։ | Ընդունվել է իր գիտություն: | Հարկ է նշել, որ նշված հարցերը կարգավորվել են Նախագծի 23-րդ գլխով: |
15 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 14:21:31 | 14) Հոդված 132-ի առնչությամբ Բողոքարկման կարգը Կարծում եմ` պետք է տարանջատում լինի վարչական դատարանի գործերի քննության և ընդհանուր իրավասության դատարանի կողմից քննվող գործերի միջև։ Օրինակ` համաներման ակտի կիրառման վերաբերյալ վեճերը, որտեղ պետք է մեկնաբանության ենթարկվի առավելապես քրեական օրենսդրությունը, գտնում եմ, որ ճիշտ չէ, կամ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ժամկետների հետ կապված վեճերը (խոսքը չի վերաբերում բուն պայմանական վաղաժամկետ ազատ արձակմանը)։ Իմ կարծիքով` պետք է տարանջատել թե որ գործերը պետք է վերապահել վարչականին, որը ընդհանուր իրավասությանը։ Եթե գործերը վերապահվում են վարչական դատարանի քննությանը, ապա պետք է դատապարտյալների համար ստեղծվեն պարզեցված մեխանիզմներ, գործող հայցատեսակներով նույնիսկ փորձառու փաստաբաններն են շփոթվում, դատապարտյալի համար պետք է լինի շատ պարզ և հստակ, պետք է սահմանվեն հստակ ժամկետներ գործերի քննության համար, դատապարտյալները պետք է պետական տուրքից ազատվելու արտոնություն ունենան։ Պետք է հստակեցվի արդյոք վարչական դատարանում դատապարտյալի դիմումը պետք է բողոքի տեսք ունենա, թե հայցադիմումի, վարչական դատարանում հայցադիմումին առաջադրվում են բազմաթիվ պահանջներ, որը գործնականում կդժվարացնի վերջինիս կողմից իր իրավունքների պաշտպանությունը: | Ընդունվել է ի գիտություն | Հարկ է նշել, որ Նախագծում, բողոքարկման ինստիտուտի հետ կապված հարցերը վերապահվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին: |
16 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 14:22:04 | 15) Հոդված 133-ի առնչությամբ Բողոքին ներկայացվող պահանջները Արդյո՞ք այս նույն չափանիշները բավարար են վարչական դատարանում գործը վարույթ ընդունելու համար, եթե այս չափանիշները նախատեսված են նաև վարչական դատարանի համար, պետք է հստակ նշվեն։ | Ընդունվել է ի գիտություն: | Նախագծով նշված հարցերը նոր կառուցակարգի շրջանակներում կարգավորվել են: |
17 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 14:23:02 | 16) Հոդված 134-ի առնչությամբ: Բողոքարկման ժամկետները 1 տարվա սահմանափակումը խիստ վիճահարույց է, օրինակ անձը պետք է պայմանական վաղաժամկետ ազատ աձակվի, սակայն պարզում է, որ իր վերաբերյալ դեռև 3 տարի առաջ կիրառվել է տույժ՝ նկատողություն, որի մասին իրեն որևէ մեկը չի տեղեկացրել։ Ստացվում է, որ անձը չի կարող այլևս բողոքարկել այդ տույժը։ Սա նաև հակասում է վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի և վարչական դատավարության օրենսգրքի տրամաբանությանը։ Հոդվածի երկրորդ մասի վերաբերյալ՝ Ինչո՞ւ տասնօրյա ժամկետ, ենթադրենք անձը հիմնարկի պետի որոշումը բողոքարկել է ՔԿԾ պետին, այս ստանալուց հետո պետք է բողոքարկի դատարան, ստացվում է, որ 10-օրյա ժամկետ ունի։ Կարծում եմ գոնե 1-ամսյա ժամկետ պետք է լինի։ | Ընդունվել է ի գիտություն: | Հարկ է նշել, որ Նախագծի շրջանակներում ժամկետները հստակեցվել են: |
18 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 14:23:29 | 17) Հոդված 135-ի առնչությամբ: Բողոքի քննարկման կարգը և արդյունքները Արդյո՞ք առաջին կետով նախատեսված 10-օրյա ժամկետը վերաբերում է նաև վարչական դատարանում գործը քննելուն, եթե այո, ապա հստակ պետք է դրա մասին նշվի։ | Չի ընդունվել: | Նախագծով սահմանվել է բողաքարկման քննարկման այլ կառուցակարգ: Ըստ այդմ, նախատեսվել են համապատասխան կարգավորումներ: |
19 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 14:24:12 | 18) Հոդված 142-ի առնչությամբ: Պատժից ազատելու կարգը 3-րդ մաս՝ Առաջարկում ենք ավելացնել «այդ թվում պետությունից համապատասխան փոխհատուցում ստանալու իրավունքը»։ 4-րդ մաս՝ Կարծում ենք ազատման պահը պետք է դիտել դատարանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ որոշումը հրապարակելու պահը։ | Չի ընդունվել: | Փոխհատուցման հետ կապված հարցերը կարգավորվում են ոլորտային օրենսդրությամբ: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման առնչությամբ հարկ է նշել, որ անհրաժեշտ փաստաթղթերի հարցը լուծելուց հետո նոր դատապարտյալը պետք է ազատ արձակվի: |
20 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 14:24:41 | 19) Հոդված 143-ի առնչությամբ: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու պայմանները Քրեական օրենսգրքով պատժի տեսակի փոխարինում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար նախատեսված չէ, գործնականում ունենք մի իրավիճակ, որ անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել, սակայն պատժի տեսակի փոփոխություն չի կարող լինել։ Այնինչ գտնում եմ, որ կարելի է լինել ավելի ճկուն և նման դեպքերում նույնպես նախատեսել պատժի տեսակի փոփոխություն, որպիսին կարող է լինել օրինակ՝ տնային կալանքը։ | Չի ընդունվել: | Քրեական նոր օրենսգրքում նման կարգավորում նախատեսվել է: |
21 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 14:25:18 | 20) Հոդված 144-ի առնչությամբ: Ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը 5-րդ մաս՝ Սույն նախագծի 132-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվում է «վարչական դատարան (այսուհետ՝ Դատարան)», արդյոք տվյալ դեպքում «Դատարան»-ը նույնպես նշանակում է վարչական դատարան, կարծում եմ այս հարցը պետք է քննի ընդհանուր իրավասության դատարանը։ 8-րդ մաս՝ Իրավակիրառ պրակտիկայում ստացվել է մի իրավիճակ, որ նշված բողոքի քննության արդյունքում, եթե բողոքը հիմնավոր է, դատարանների մի մասը որոշում է կայացնում օրինակ հիմնարկին պարտավորեցնել միջնորդություն ներկայացնել դատարան, որը կրկին խնդրահարույց է, որովհետեև հիմնարկը ֆորմալ որևէ խախտում թույլ չի տվել, մյուս դեպքում դատարանները ըստ բովանդակության քննում են անձին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը։ Գտնում եմ, որ պետք է հստակ նշվի, թե Դատարանը ինչ հարց պետք է քննի, իմ կարծիքով Դատարանը պետք է քննության առնի անձին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցը։ Նույնիսկ, եթե ՔԿԾ-ի և պրոբացիայի բացասական զեկույցները օբյեկտիվ են, միևնույնն է, անձը պետք է իրավունք ունենա դատարանի առաջ լսվելու, ինչպես լինում է օրինակ 2 դրական զեկույցների դեպքում։ Այստեղ պետք է հստակեցնել Դատարանի գործառույթը։ 11-րդ մասի 1-ին կետ՝ Իսկ եթե բացասական են իրավունք չունի՞։ Գտնում եմ, որ այդ իրավունքը բոլորին պետք է տրվի: | Ընդունվել է ի գիտություն | Հարկ է նշել, որ Նախագծում հստակ կարգավորվել է այդ հարցերը, և նշվածը հարցերը քննելու է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը: |
22 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 14:25:37 | 21) Հոդված 145-ի առնչությամբ: Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու առանձնահատկությունները 3-րդ մասի վերաբերյալ՝ Ստացվում է հետաքրքիր իրավիճակ, ըստ ծանրության բոլոր հանցագործությունների համար ոչ մեծ ծանրությունից մինչև առանձնապես ծանր, անկախ նրանից ազատազրկումը լինի օրինակ 1,5 տարի թե 20 տարի, օրենքը նախատեսում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման կրկին հնարավորություն 6 ամիս անց՝ առանց որևէ տարբերակման, սակայն ցմահի դեպքում անմիջապես սահմանվում է 3 տարի, այնինչ և 20 տարվա ազատազրկման դատապարտված անձը և ցմահը դատապարտվել են նույն ծանրության հանցագործություն կատարելու համար։ Գտնում եմ, որ այդ տարանջատումը չափազանց խիստ է։ Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի գործով Եվրոպական Դատարանն արձանագրել է, որ ԵԽ Նախարարների Կոմիտեն դեռևս 1976թ․ վերանայել է երկարատև ազատազրկման և պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ հարցերը, որի վերաբերյալ ընդունել է բանաձև, որով մասնակից երկրներին, ի թիվս այլ հարցերի, առաջարկել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կիրառել նույն սկզբունքները, որոնք կիրառվում են երկարատև ազատազրկման դատապարտված այլ դատապարտյալների դեպքերում։ | Չի ընդունվել | Ցմահ ազատազրկման դատապարտված և որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց պարագայում ժամկետի առումով տարբերակված մոտեցումը բխում է արդեն իսկ ընդունված ՀՀ քրեական նոր օրենսգրքի կարգավորումներից: Նշված կարգավորումն առկա է նաև գործող օրենսդրության շրջանակներում: |
23 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբ 25.11.2019 14:26:19 | 22) Ընդհանուր նկատառումներ Նախ սույն օրենքի ընդունվելու դեպքում կարևորագույն խնդիրներից է, թե ինչպես պետք է կատարվի անցումը նոր օրենսդրությանը, օրինակ ուղղիչ հիմնակների փոփոխության դեպքում պետք է հստակ հասկանալ, թե ինչպիսի քրեակատարողական հիմնարկում պետք է շարունակեն պատիժ կրել կիսափակ, կիսաբաց, բաց հիմնարկում պատիժ կրող դատապարտյալները, այս փոփոխությունները պետք է կատարվեն` ելնելով հետևյալ սկզբունքից՝ խստացնող կամ անձի վիճակը այլ կերպ վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն։ Ընդհանրապես այս սկզբունքը պետք է տարածվի նախագծով նախատեսվող բոլոր փոփոխությունների վրա։ Մարված տույժերի մասով, թեև գործով օրենսդրությունը նույնպես նախատեսում է, որ դատապարտյալը համարվում է տույժ չունեցող, եթե տույժը կրելուց հետո` վեց ամսվա ընթացքում, չի ենթարկվել նոր տույժի, սակայն գործնականում որքան էլ տույժերը մարված լինեն, միևնույնն է, դրանք ներառվում են բնութագրում և դառնում են քննարկման առարկա, օրինակ՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու, ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելիս կամ այլ դեպքերում։ Գործնականում մարված լինելը կամ չլինելը գրեթե որևէ լուրջ նշանակություն չի ունենում։ Կարծում ենք` պետք է հստակեցվի տույժը մարված լինելը պե՞տք է առաջացնի իրավական հետևանքներ, թե՞ ոչ։ | Ընդունվել է: | Նախագծի անցումային դրույթներում նախատեսվել են համապատասխան կարգավորումներ: Համաձայն Նախագծի կարգավորումների՝ դատապարտյալը համարվում է տույժ չունեցող, եթե տույժը կրելուց հետո` վեց ամսվա ընթացքում, չի ենթարկվել նոր տույժի, կամ նախկինում նշանակված տույժը հանվել է։ Հետևաբար տույժը մարվելուց հետո այն չի կարող իրավական հետևանքներ առաջացնել: |