Add to favourites
«Հայաստանի զբոսաշրջության ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
7 - Agree
-
2 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մարգարիտա Գասպարյան 15.11.2019 09:33:45 | Առաջարկում եմ կազմակերպել գիդերի և ուղեկցորդների լիցենզավորում։ Տրամադրել նրանց օրինական բեյջեր տարբեր գույների, որպեսզի հեռվից անզեն աչքով էլ տարբերվի դիմացինը պրոֆ գիդ է թե ուղղակի ուղեկցորդ։ Հետագա միմյանց նկատմամբ վատ վերաբերմունքից խուսափելու համար։ | ||
2 | Մարգարիտա Գասպարյան 15.11.2019 09:33:45 | Առաջարկում եմ այն վայրերում, որտեղ մարդիկ թաշկինա և այլ պարագաներ կապում են ծառերից, տրամադրել հատուլ գունավոր լենտեր էսթետիկ տեսքի և աղտոտվածության նվազեցման համար։ | ||
3 | Մարգարիտա Գասպարյան 15.11.2019 09:33:45 | Առաջարկում եմ փառատոնային կյանքի ակտիվացում և լուրջ մոտեցում, ոչ միայմ Երևանում այլև մարզերում։ | ||
4 | Գայանե Այվազյան 27.11.2019 12:16:53 | Առաջարկում եմ առանձնացնել MICE և B2C, քանի որ վերջիններս բավականին տարբեր են պահանջվող ռեսուրսների տեսանկյունից և շուկայում ունեն իրենց առանձնահատկությունները: | ||
5 | Գայանե Այվազյան 27.11.2019 12:16:53 | Առաջարում եմ առանձնացնել ներքին և միջազգային թիրախային խմբերը, քանի որ ռազմավարությունը տարբեր պետք է լինի յուրաքանչյուրի պարագայում: | ||
6 | Գայանե Այվազյան 27.11.2019 12:16:53 | Շատ է խոսվում տուրիզմում ընթացիկ համաշխարհային միտումների մասին, բայց ռազմավարության մեջ ոչ մի կերպ չի նշվում, թե Հայաստանի համատեքստում այդ միտումները արդոք հաշվի են առնվելու և ինչպես: | ||
7 | Գայանե Այվազյան 27.11.2019 12:16:53 | Նշվում են միջազգային համագործակցության հնարավորությունների մասին, բայց գրեթե չի խոսվում ներքին շուկայի շահագրգիռ կողմերի հետ համագործակցային հնարավորությունների մասին: | ||
8 | Գայանե Այվազյան 27.11.2019 12:16:53 | Չի նշվում առաջնային այն շուկաների մասին, որոնց թիրախավորելու է ապագայում, ինչը կարծում եմ կարևոր է: | ||
9 | Գայանե Այվազյան 27.11.2019 12:16:53 | Զբոսաշրջային կլաստերներ բաժանելու գաղափարը լավն է շատ: Կարծում եմ պետք է ավելի հաստակ ձևակերպել յուրաքանչյուրի հետ կապված տեսլականները: |