«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ(այսուհետ՝ Նախագիծ)
1.Ընթացիկ իրավիճակը և առաջարկվող կարգավորման բնույթը
«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե: ՀՀ կառավարության որոշմամբ է հաստատվում ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կանոնադրությունը և օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը՝ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածի: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2002 թվականի մարտի 16-ին ընդունվել է «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 249 որոշումը (այսուհետ՝ Որոշում): Որոշման մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 193-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել՝ համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մաuին» (ԻԿԱՕ) Կոնվենցիայի N 9-րդ «Ընթացակարգերի պարզեցում» հավելվածի 2016 թվականի 14-րդ խմբագրությամբ սահմանված նոր չափորոշիչների:
Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի հաստատման իրավասությունը վերապահել ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեին: Միաժամանակ հստակեցվում է լիազորված մարմինը:
2.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը կհաստատվի ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կողմից:
-
Discussed
11.11.2019 - 26.11.2019
-
Type
Law
-
Area
Aviation, Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 6363
Print