Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2019 թվականի N      -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ և 32-րդ հոդվածի 8-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
  • որոշման N 1 հավելվածում`

ա. 11-րդ կետը սահմանելու օրն է բառերից հետո լրացնել , երբվանից նշանակվում է հաշմանդամության նպաստը բառերով.

բ. 16-րդ կետից  հանել այդ օրվանից հետո բառերը և լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

Ընդ որում, սույն կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից:.

գ. 29-րդ կետից հանել 2-րդ, բառը, իսկ կետը հաջորդող ամսվա 1-ից բառերից հետո լրացնել , իսկ 2-րդ կետով սահմանված կարգով վերականգնվելու դեպքում՝ դիմելու օրվանից բառերով.

դ. 30-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

Սույն ենթակետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից:.

ե. 31.1-ին կետից հանել Այս դեպքում էլեկտրոնային շտեմարանում կատարվում է նպաստառուի նպաստն ստանալու իրավունք ունեցող անձի տվյալների փոփոխություն: նախադասությունը:

զ. 31.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.2-րդ և 31.3-րդ կետեր.

31.2. Հաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնվում և նպաստը վճարվում է մյուս ծնողին, եթե այդ ծնողն իր գրավոր դիմումը և մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին:        

31.3. Սույն կարգի 31.1-ին և 31.2-րդ կետերում նշված դեպքերում էլեկտրոնային շտեմարանում կատարվում է նպաստառուի նպաստն ստանալու իրավունք ունեցող անձի տվյալների փոփոխություն:.

ը. 49-րդ կետում դեպքի բառը փոխարինել , ինչպես նաև վերափորձաքննության ներկայանալու և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքերի բառերով,

2)  որոշման N 2 հավելվածում`

ա. 14-րդ կետի 3-րդ ենթակետում վկայականը բառից հետո լրացնել կամ մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը`  վավերացված ապոստիլով բառերով.

բ. 15-րդ կետից հետո լրացնել կետով հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետով.

15.1. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայացած և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը մահացած անձի դեպքում, բացի սույն ցանկի 14-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության ներկայանալու և նրա վերաբերյալ որոշում չկայացնելու մասին:.

գ. 16-րդ կետը վկայականը բառից հետո լրացնել կամ մահվան փաստը հավաստող փաստաթուղթը բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    08.11.2019 - 25.11.2019

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6689

Print