Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափն ավելացնելն է։

 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով, ի կատարումն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի, սահմանված է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը`

 ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում` հիսուն հազար դրամ,

բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` հարյուր հիսուն հազար դրամ։

Նախորդ ժամանակահատվածում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով, որպես ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերից մեկը, առաջարկվում է բարձրացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ:

2. Կարգավորման առարկան

Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված` առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանել 300000 դրամ։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամով:

 ՏԵՂԵԿԱՆՔ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում կաճեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի ծախսերը։

Անհրաժեշտ լրացուցիչ միջոցները 2020թ. համար կկազմեն 3.7 մլրդ դրամ, որը նախատեսված է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով։

 ՏԵՂԵԿԱՆՔ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

  • Discussed

    08.11.2019 - 25.11.2019

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8178

Print

Suggestions

Narine Aperyan

13.11.2019

Առաջարկում եմ ժամկետի մասով փոփոխություն: Խնդրում եմ վերանայել կառավարության որոշման ժամկետը այնպես, որ որոշումը ուժի մեջ մտնի 2020թ հունվարի 1-ից հուլիսի 1-ի փոխարեն, որպեսզի շատ շահառուներ կարողանան օգտվել սոցիալական ծրագրից: Շնորհակալություն:

Narine Aperyan

13.11.2019

Առաջարկում եմ ժամկետի մասով փոփոխություն: Խնդրում եմ վերանայել կառավարության որոշման ժամկետը այնպես, որ որոշումը ուժի մեջ մտնի 2020թ հունվարի 1-ից հուլիսի 1-ի փոխարեն, որպեսզի շատ շահառուներ կարողանան օգտվել սոցիալական ծրագրից: Շնորհակալություն:

Narine Aperyan

13.11.2019

Առաջարկում եմ ժամկետի մասով փոփոխություն: Խնդրում եմ վերանայել կառավարության որոշման ժամկետը այնպես, որ որոշումը ուժի մեջ մտնի 2020թ հունվարի 1-ից հուլիսի 1-ի փոխարեն, որպեսզի շատ շահառուներ կարողանան օգտվել սոցիալական ծրագրից: Շնորհակալություն:

See more