Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ______________ 2019 թվականի N ______ - Լ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Առողջապահական համակարգի 2019-2023 թվականների զարգացման կարևորագույն խնդիր է ժամանակակից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակումը և լիարժեք ներդրումը, որի առկայությունը կնպաստի բժշկական ծառայություններ մատուցող հիմնարկների արդյունավետ կառավարման իրականացմանը, ՀՀ առողջապահության նախարարության կողմից որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը, որն էլ իր հերթին կապահովի բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավումը և արդյունավետության բարձրացումը ինչպես նաև կապահովի առողջապահական համակարգի գործունեության թափանցիկությունը և հանրության իրազեկվածության բարձր մակարդակը:

Ներկայումս, ՀՀ առողջապահական համակարգում, գործարկվում է առողջապահական տեղեկատվական՝ ԱՐՄԵԴ առցանց համակարգը, որի ներդրումը իրականացվել է ՀՀ առողջապահական միասնական տեղեկատվական համակարգի ներդրման՝ ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի նիստի N 50 արձանագրային որոշմամբ ընդունված  հայեցակարգի հիման վրա: ԱՐՄԵԴ համակարգը մշակվել է դեռևս 2014-2015թթ-ին և ներդրվել է 2017 թվականի սեպտեմբերին: Համակարգին միացած է թվով 470 բժշկական հաստատություն, որոնք մատուցում են բժշկական ծառայություններ պետական պատվերի շրջանակներում:

  • Discussed

    06.11.2019 - 21.11.2019

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8139

Print

Suggestions

Arsen Grigoryan

07.11.2019

Օր առաջ ունենալ թվային բազա և թվային տարածքում աշխատելու գործիքներ, խիստ անհրաժեշտ է: Մենք կունենանք հսկայական տեղեկատվությանը թափանցիկորեն հաղորդ լինելու, վերլուծելու, ճիշտ որոշումներ կայացնելու իրատեսական մեծ հնարավորություն: Միանշանակ պետք է կյանքի կոչել... Նամանավանդ մեր երկրում IT ոլորտի գերակայության իրավիճակում...

See more