Add to favourites

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը.

«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը բխում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներից, ինչպես նաև կրթության բնագավառում պետական քաղաքականությունը առավել արդյունավետ իրականացնելու նպատակներից:

 

  1. Խնդիրները և կարգավորման նպատակը.

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է, որ կրթության զարգացման պետական ծրագիրը ՀՀ կառավարության ներկայացմամբ հաստատում է ՀՀ Ազգային ժողովը:

Օրենքի նախագծով առաջարկվում է, որ ՀՀ կառավարության կողմից կրթության զարգացման պետական ծրագիրը ՀՀ Ազգային ժողով հաստատման ներկայացնելու փոխարեն կրթության պետական կառավարման լիազորված մարմինը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնի կրթության զարգացման պետական ռազմավարություն:

Նշված կարգավորումը առավել ճկուն կդարձնի ռազմավարությունում՝ ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելը՝ պայմանավորված կրթության զարգացման և ոլորտի մարտահրավերների, կրթության զարգացման թիրախների, գերակայությունների և գործողությունների շրջանակի հետ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական տեխնոլոգիաների ազային կենտրոնի կողմից մշակվել է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»՝ տվյալների հիման վրա հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնող, ինչպես նաև կրթական քաղաքականությամբ հետաքրքրվող հետազոտողներին և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին լայն և բազմաշերտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Համակարգի լիարժեք և ամբողջ ծավալով գործարկման համար, որի մեջ պետք է ընդգրկվեն բոլոր ուսումնական հաստատությունները՝ անհրաժեշտ է ընդունել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը, որի իրավասությունը նախագծով վերապահվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

Ցանկացած ոլորտում առկա խնդիրները վեր հանելու, ինչպես նաև փաստերի վրա հիմնված քաղաքականություններ մշակելու համատեքստում էապես կարևորվում է հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրումն ու ամփոփումը: Խնդիրն առավել կարևոր և առանձնահատուկ բնույթ է ստանում կրթության ոլորտում, որտեղ յուրաքանչյուր սովորողի վերաբերյալ տեղեկությունն իր ազդեցությունն ունի ենթաոլորտային քաղաքականությունների ու ծրագրերի մշակման և զարգացման ուղենիշների ընտրության ժամանակ:

Ներկայում «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված է պաշտոնական վիճակագրության մասնակիցների գործառույթների, իրավունքների ու պարտականությունների շրջանակը. մասնավորապես՝  նշված օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները համարվում են վարչական տվյալներ տրամադրողներ, իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են պաշտոնական վիճակագրության արտադրողներին անհատույց տրամադրել իրենց տրամադրության տակ գտնվող տվյալները՝ պաշտոնական վիճակագրության արտադրման համար անհրաժեշտ մանրամասնությամբ, ինչպես նաև՝ մեթատվյալները, որոնք թույլ են տալիս գնահատել տվյալների որակը:

Վարչական տվյալներն անհրաժեշտ են նաև, միջազգային համագործակցության շրջանակներում ստանձնած պարտավորություններին համապատասխան, կրթության ոլորտին առնչվող հարցաշարերը պատշաճ լրացնելու համար:

Այսպիսով, «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն է Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական վարչական ռեգիստրների վարման համար իրավական հիմքերի ստեղծումը:  

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվեն Սահնամանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավական հիմքերը՝ կրթության զարգացման պետական ռազմավարությունը ՀՀ կառավարության կողմից, իսկ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատելու համար:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը:

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

««ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Discussed

    05.11.2019 - 20.11.2019

  • Type

    Law

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9122

Print