Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՐԻԿ-1 ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ (ՖՎ) ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՓՈՓՈԽՎԱԾ ԵՎ ՎԵՐԱՇԱՐԱԴՐՎԱԾ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԵՎ ԱՅԴ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԿՆՔՎՈՂ ՈՒՂՂԱԿԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՐԻԿ-1 ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ (ՖՎ) ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՓՈՓՈԽՎԱԾ ԵՎ ՎԵՐԱՇԱՐԱԴՐՎԱԾ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԵՎ ԱՅԴ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԿՆՔՎՈՂ ՈՒՂՂԱԿԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

ՓՈՓՈԽՎԱԾ ԵՎ ՎԵՐԱՇԱՐԱԴՐՎԱԾ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2018թ. ապրիլի 26‑ին ՀՀ Կառավարությունը հաստատել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակում անցկացված գնման ընթացակարգի արդյունքները՝ գնման ընթացակարգի հաղթող (ընտրված հայտատու) ճանաչելով «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V.) (Նիդերլանդներ) – «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ. (FSL Solar S.L.) (Իսպանիայի Թագավորություն) ընկերությունների կոնսորցիումը։ Այնուհետև, 2018թ. հուլիսի 18-ին ՀՀ Կառավարությունը, «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի.-ն և «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ.-ը (որպես Հովանավորներ) և Հովանավորների կողմից Ծրագրի իրականացման համար հիմնադրված ԷֆԱրՎի Մասրիկ ՓԲԸ-ն (որպես Կառուցապատող) կնքել են Ծրագրի կազմակերպման և իրականացման մասին Կառավարության աջակցության համաձայնագիր (այսուհետ՝ ԿԱՀ): 

ԿԱՀ‑ն կնքելուց հետո, Հովանավորները հաջողությամբ բանակցել են IFC-ի (Միջազգային Ֆինանսական Կորպորացիա) և EBRD-ի հետ (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ) (այսուհետ միասին՝ Ֆինանսավորման Կողմեր) Ծրագրի իրականացման համար  վարկային ֆինանսավորում ստանալու նպատակով:

2018թ. հուլիսի 18-ին կնքված և գործող ԿԱՀ-ի 12.1 հոդվածի համաձայն՝ Կողմերը պարտավորվել են բարեխղճորեն բանակցել Ֆինանսավորման Կողմերի կողմից պահանջվող ողջամիտ փոփոխությունները ԿԱՀ‑ում ներառելու համար՝ պայմանով, որ այդ փոփոխությունները չեն ավելացնի ԿԱՀ‑ով Կառավարության ֆինանսական պատասխանատվությունը, և ավելի չեն ծանրացնի ԿԱՀ‑ով Կառավարության ստանձնած պարտավորությունները։ Բանակցությունները ավարտվել են 2019թ․ օգոստոսին՝ ստորև ներկայացվող փոփոխությունների առաջարկով։

  1. Հիմնական փոփոխությունները
  1. Սահմանվել է «Ցանցին Առնչվող Դեպք» հասկացությունը.
  2. Սահմանվել են «Անբարենպաստ Պայմանի Դեպքի Գնման Գին» և «Տևական Անբարենպաստ Պայմանի Դեպք» հասկացությունները և նախատեսվել է Տևական Անբարենպաստ Պայմանի Դեպքի պարագայում Կառուցապատողի և Կառավարության՝ անհատապես ԿԱՀ-ը դադարեցնելու իրավունքը․
  3. Սահմանվել են «Կրիտիկական Իրավիճակներ» և «Թույլատրելի Խափանման Ժամանակահատված» հասկացությունները և նախատեսվել է չհաշվարկել Կրիտիկական Իրավիճակով պայմանավորված խափանումների ժամանակահատվածը՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա համար գումարային առավելագույնը 36 ժամ, Ենթադրյալ Ժամանակահատվածում.
  4. Սահմանել է «Էներգետիկայի Ոլորտի Մասնակից» հասկացությունը․
  5. Հստակեցվել են Անկախ Ինժեների և Ընդունող Հանձնաժողովի նշանակման ընթացակարգերը.
  6. Նախատեսվել է Նշանակալից Ամսաթվերի երկարաձգում Անհաղթահարելի Ուժի Դեպքից, Օրենքի Փոփոխությունից կամ Անբարենպաստ Պայմանի Դեպքից բացի նաև Գնորդի կողմից ԷԳՊ-ի խախտման դեպքում․
  7. Հստակեցվել է Գնորդի կողմից վճարման ենթակա ցանկացած գումարի նկատմամբ Կառուցապատողի ցանկացած պահանջի իրավունքը Կառավարության կողմից գնելու ընթացակարգը․
  8. Նախատեսվել է Ենթադրյալ Առաքված Էներգիայի Համար Վճարում նաև այն դեպքում, երբ Կառուցապատողը Կոմերցիոն Շահագործման Ամսաթվից հետո չի կարողանում արտադրել Զուտ Էլեկտրական Էներգիա Կառավարության կողմից իր պարտավորությունների չկատարման պատճառով, կամ որպես Օրենքի Փոփոխության կամ Անբարենպաստ Պայմանի Դեպքի հետևանք․
  9. Հստակեցվել է Ենթադրյալ Առաքված Էներգիայի Համար Վճարման հաշվարկման մեխանիզմը․
  10. Կառուցապատողը պարտազերծվել է Ծրագրի Տարածքի նախկին օգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վերաբերյալ կարգավորումների հնարավոր խախտման համար.
  11. Հստակեցվել են «Անհաղթահարելի Ուժի Դեպք» և «Անբարենպաստ Պայմանի Դեպք» հասկացությունները․
  12. Հստակեցվել են Անբարենպաստ Պայմանի Դեպքի և Օրենքի Փոփոխության համար փոխհատուցման մեխանիզմները․
  13. Հստակեցվել է Գնման Գների հաշվարկման կարգը․
  14. Հստակեցվել է վեճերի կարգավորման ընթացակարգը.
  15. Տեղափոխվել են Հետաձգող Պայմանների Վերջնաժամկետը և Ֆինանսավորման Ամփոփման Վերջնաժամկետը՝ հաշվի առնելով ժամանակը, որը պահանջվել էր Ֆինանսավորման Կողմերի հետ բանակցությունների անցկացման համար:
  16. Համաձայնություն է ձեռք բերվել, որ եթե արբիտրաժային վճռով հնարավոր չէ բավարարել որևէ պահանջ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված որևէ սահմանափակման պատճառով, ապա Ֆինանսավորման Կողմերը իրավունք կունենան ստանալու այն տարբերությունը ԱՄՆ Դոլարով, որն այլապես ենթակա կլիներ վճարման ԿԱՀ‑ի տառացի ընթերցման դեպքում:

Առաջարկվող փոփոխությունների և դրանց հիմնավորումների մանրամասն նկարագրությունը կցված է սույն Տեղեկանք-հիմնավորմանը որպես Հավելված 1։

 

ՈՒՂՂԱԿԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Փոփոխված և վերաշարադրված ԿԱՀ‑ի (այսուհետ՝ «ՓՎԿԱՀ») 12.2(b)(iii) հոդվածով Կառավարությունը պարտավորվում է Ֆինանսավորման Կողմերի հետ Ծրագրի կապակցությամբ կնքել Ուղղակի Պայմանագիր՝ միջազգային ծրագրային ֆինանսավորմամբ Ծրագրին նման էներգետիկ ծրագրերում տարածված պրակտիկային համապատասխան ձևով:

Ավելին, ՓՎԿԱՀ‑ի 2-րդ հավելվածի 2.1. կետի համաձայն՝ Կառավարության պատասխանատվության ներքո գտնվող հետաձգող պայմաններից մեկը համարվում է Ուղղակի Պայմանագիրը, որը նաև նախապայման է Ծրագրի ֆինանսական ամփոփման, հետևաբար, ֆինանսավորումը Կառուցապատողին հասանելի դարձնելու համար:

Ուստի, Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Ծրագրի ֆինանսավորումը հասանելի դարձնելու, հետևաբար, Ծրագրի իրականացման գործընթացը փաստացի սկսելու հրատապությամբ:

 

  1. Ուղղակի Պայմանագրի նախագծի հիմնական դրույթները
  1. Նախագծով առաջարկվող Ուղղակի Պայմանագիրը նպատակ ունի ստեղծելու պայմանագրային հարաբերություններ Ֆինանսավորման Կողմերի և ՓՎԿԱՀ‑ի Կողմերի միջև, որով կողմերը համաձայնում են առ այն, որ Կառուցապատողը, որպես Ֆինանսավորման Կողմերի հանդեպ ունեցած իր պարտավորությունների կատարման ապահովման միջոց, Ֆինանսավորման Կողմերին կտրամադրի (համապատասխան պայմանագրերի հիման վրա) Ծրագրի կապակցությամբ առկա իր գույքի (շարժական և անշարժ), ինչպես նաև ՓՎԿԱՀ-ից բխող գույքային իրավունքների (պահանջների) նկատմամբ գրավի իրավունք:
  2. Ուղղակի Պայմանագրով նաև ամրագրվում են այն ընթացակարգերը, որոնց համապատասխան Ֆինանսավորման Կողմերը կարող են վերացնել Կառուցապատողի՝ ՓՎԿԱՀ-ով նախատեսված պարտավորությունների հնարավոր խախտման հետևանքները, ինչպես նաև նախատեսվում են Ֆինանսավորման Կողմերի ապահովված իրավունքների պաշտպանության միջոցներ:
  3. Մասնավորապես, Ուղղակի Պայմանագրով ամրագրվում է Ֆինանսավորման Կողմերի իրավունքը՝ ծանուցվելու ՓՎԿԱՀ-ի և որևէ Ծրագրի Փաստաթղթի ցանկացած սպառնացող դադարեցման մասին և անմիջականորեն կամ ներկայացուցչի միջոցով միջամտելու և վերացնելու ցանկացած խախտում, որը հիմք է այդպիսի դադարեցման համար:
  4. Ֆինանսավորման Կողմերն Ուղղակի Պայմանագրով հնարավորություն են ստանում նաև փոխարինելու Կառուցապատողին պայմանագրում սահմանված որոշակի դեպքերում՝ պայմանով, որ նոր Կառուցապատողը պետք է հավանության արժանանա և հաստատվի Կառավարության կողմից՝ պայմանագրով նախատեսված՝ չափանիշների համապատասխանության ստուգման արդյունքում:
  5. Ելնելով կառուցվելիք Կայանի շարունակական շահագործման և պահպանման անհրաժեշտությունից՝ Ուղղակի Պայմանագրով նախատեսվում է, որ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հնարավոր դեպքերում Կայանը կամ Կայանի շարունակական շահագործման համար էական համարվող գույքը (պայմանով, որ Կայանը չի ենթարկվել էական վնասվածքի) չի կարող մաս-մաս վաճառվել տարբեր անձանց և կարող է փոխանցվել միայն մեկ անձի, որը բավարարում է Թույլատրելի Փոխանցառուին ներկայացված չափանիշներին:
  6. Ուղղակի Պայմանագրի նկատմամբ կիրառվող իրավունքն է անգլիական իրավունքը: Վեճերի լուծման արբիտրաժային մեխանիզմ է նախատեսված՝ [Միջազգային Առևտրային Պալատի կանոններով]:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագծի մշակմանը մասնակցություն են ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։  

 

  1. Ակնկալվող արդյունքը

2018թ. հուլիսի 18-ին կնքված և գործող ԿԱՀ-ով Ծրագրի ֆինանսավորմանը վերաբերող դրույթները ուժի մեջ կմտնեն, ինչը հնարավորություն կտա  Կառուցապատողին սկսելու Ծրագրի իրականացման գործընթացը։  

 

  • Discussed

    01.11.2019 - 21.11.2019

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources, Energy (electricity, heat supply, gas supply systems)

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4285

Print