ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ կառավարության «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշման ընդունման
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը իր գործունեությունն իրականացնում է Վազգեն Սարգսյան 3/3 հասցեում գտնվող վարչական շենքում, սակայն Նալբանդյան 28 հասցեում գտնվող վարչական շենքում, որը մինչ օրս գտնվում է նախարարության հաշվեկշռում, իրենց գործունեությունն են իրականացնում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումներից երկուսը, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
Նկատի ունենալով, որ էլեկտրաէներգիայի գումարը մինչ օրս վճարվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից, անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պահպանման ծախսերից 251,5 հազար դրամ և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական վերահսկողության պահպանման ծախսերից 736,5 հազար դրամ, այն ուղղելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության էլեկտրաէներգիայի ծախսերին:
Ծախսերի հաշվարկի համար հիմք են ընդունվել Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից ներկայացված հաշվարկները:
-
Discussed
31.10.2019 - 17.11.2019
-
Type
Decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 6817
Print