"ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 876-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Agree
-
1 - Disagree
Վերջին տարիների ընթացքում Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետ կապված ջրի տակ են հայտնվել ափամերձ անտառածածկ տարածքները, որոնք խիստ բացասական ազդեցություն են ունենում Սևանա լճի ջրի որակի և մաքրության վրա, քանի որ լճում հայտնված ցամաքային ծառաթփային բուսականության փտման արդյունքում առաջացած օրգանական նյութերը նպաստում են լճի էվտրոֆիկացման պրոցեսներին` արդյունքում առաջացնելով տոքսիկ օրգանական նյութեր: Վերջիններս գումարվելով ծառաթփային բույսերի փտման հետևանքով գոյացող տոքսիկ նյութերին խիստ բացասական ազդեցություն կունենա լճի կենդանական աշխարհի բնականոն զարգացման վրա` սկսած լճի էկոհամակարգի սննդային շղթայի բուրգի հիմքից` բենթոսից և պլանկտոնից, ընդհուպ սննդային բուրգի գագաթը` արդյունագործական նշանակություն ունեցող ձկները և խեցգետինը, ինչպես նաև ջրլող թռչունները:
2019-2021թթ. ՄԺԾԾ-ով «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման շրջանակներում իրականացման ենթակա աշխատանքների հաշվարկները, քարտեզագրման և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը կատարվել են 2018 թվականին դաշտային հետազոտությունների և չափագրման աշխատանքների մեթոդով, որում ընդգրկված են եղել ծովի մակարդակից մինչև 1903.5 մետր բարցարձակ նիշն ընկած մաքրման ենթակա տարածքները, ներառյալ ջրածածկման ենթակա ցամաքային տարածքները:
2019 թվականին Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները: Հիմք ընդունելով ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա տարածքների քարտեզագրման և նախագծանախահաշվային փաստաթղթերը ՝ մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք (2019թ․ մաքրվելիք տարածքը ներառյալ), որից 826 հա-ը ճահճապատ և ջրածածկ տարածքներ են։ Պայմանավորված Սևանա լճում տեղի ունեցող կենսաքիմիական պրոցեսներով, ինչի արդյունքում լիճը «ծաղկում» է, այդ տարածքների մաքրումը համարվում է հրատապ։
Անտառմաքրման աշխատանքների իրականացումը նախատեսված էր ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009 թվականի աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 876-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 7-րդ կետով, ինչի գործողության ժամկետը ավարտվել է 2015 թվականին։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 876-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է վերոնշյալ աշխատանքների կատարման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունից։
-
Discussed
30.10.2019 - 14.11.2019
-
Type
Decision
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 6867
Print