ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2019 թվականի_____________ N -Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվել են լրացումներ և փոփոխություններ՝ տարանջատվել են ոլորտի լիազոր մարմնի (առողջապահության նախարարություն) և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին) լիազորությունները: Անհրաժեշտություն է առաջացել օրենքի փոփոխություններից բխող փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում):
Կոմունալ-կենցաղային, բուժիչ և առողջապահական նպատակներով ջրօգտագործման դեպքում եզրակացությունը տրամադրվում է բացառապես ջրաղբյուրի ջրի լաբորատոր հետազոտություններ իրականացնելուց հետո՝ արդյունքներով պայմանավորված: Որոշման ընդունման պահից ի վեր, մինչև Կառավարության 30.11.2017 N 1514-Ն որոշմամբ փոփոխությունների կատարումը, ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար եզրակացությունը տրամադրվել է մարզային փորձագիտական կենտրոնների կողմից՝ վերջիններիս կողմից կատարված լաբորատոր հետազոտության արդյունքներով: Կառավարության 30.11.2017 N 1514-Ն որոշմամբ «պետական հիգիենիկ և հակահամաճարակային» բառերը փոխարինվել են «առողջապահական տեսչական մարմնի» բառերով։ Արդյունքում համապատասխան եզրակացության տրամադրումը վերապահվել է նաև «առողջապահության նախարարություն, առողջապահական տեսչական մարմնի մարզային փորձագիտական կենտրոններին», սակայն նման «մարզային փորձագիտական կենտրոններ» գոյություն չունեն։ Առավել ևս, դրանց իրավահաջորդը գործում է առողջապահության նախարարության ենթակայությամբ։ Փաստորեն այդ եզրակացությունը ստանալու համար տնտեսվարող սուբյեկտը ստիպված է դիմել երկու տարբեր կազմակերպություն, որոնք շատ դեպքերում տեղակայված են տարբեր բնակավայրերում։ Այս իրավիճակը առաջ է բերում անհարկի խոչընդոտ և ավելորդ վարչարարություն։ Միաժամանակ, աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը տրամադրում Է եզրակացություն սակայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին եզրակացություններ տրամադրելու լիազորություններ վերապահված չեն:
Հարկ է նշել նաև, որ այդ եզրակացությունները երբևէ չեն տրամադրվել տեսչության կամ տեսչական մարմնի կողմից, քանի որ մինչև համապատասխան փոփոխությունների կատարումը (Կառավարության 30.11.2017 N 1514-Ն որոշում) համապատասխան եզրակացությունը տրամադրվել է պետական հիգիենիկ և հակահամաճարակային մարզային փորձագիտական կենտրոնների, այնուհետև դրանց իրավահաջորդի կողմից:
- Առաջարկվող կարգավորումների բնույթը
- Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման հավելված 2-ով հաստատված Ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկի 14-րդ կետից հանել առողջապահական տեսչական մարմնի մարզային փորձագիտական կենտրոնների բառերը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է առողջապահության նախարարության իրավաբանական վարչության և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար եզրակացության տրամադրման գործընթացը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7- N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
28.10.2019 - 12.11.2019
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 7205
Print