Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»

Հակիրճ բնութագիր

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի

ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության ծրագրում (ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի №65-Ա), ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի №650-Լ որոշմամբ հաստատված գերակա խնդիրների և միջոցառումների ցանկում ընդգրկվել է «Վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջոցառումը: Այդ նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը.

ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո՝ Լերմոնտովո, Անտառաշեն (թվով 2),

ՀՀ Կոտայքի մարզի Քասախ՝  Քասախ, Պռոշյան (թվով 2),

ՀՀ Տավուշի մարզի Իջևան՝ Իջևան, Ազատամուտ,  Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր,   Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.),  Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն (թվով 19),

          Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 23 համայնք, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 3 համայնք: Տավուշի մարզում համայնքների միավորման գործընթացը կավարտվի:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու նպատակն է՝ միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ:

Կարգավորվում է նաև Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրից Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցը, ինչը պայմանավորված է վերջին երկու տարվա ընթացքում համայնքի բնակչության և ՏԻՄ-երից ստացված բազմաթիվ դիմումները վերլուծելու և արդյունքում համայնքային կենտրոնը Գեղամասար բնակավայր տեղաթոխելու հարցին ընդառաջելու հանգամանքով:

 

 

  • Discussed

    25.10.2019 - 09.11.2019

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12124

Print

Suggestions

Արմեն Վարդանյան

29.10.2019

Գեղարքունիքի և Տավուշի մարզերում նշված մեծ քանակի բնակավայրերի միավորումը մեկ համայնքում իրատեսական չէ, հակառակ դեպքում փաստարկված հիմնավորման կարիք ունի: Մեծ թվով բնակավայրերը /շուրջ երկու տասնյակ և ավելի/ մեկ համայնքում միավորելը հետագա գործունեության և կիրարկման տեսակետից ազդեցության գնահատման խնդիր ունի, ի՞նչ սկզբունքներ կամ չափանիշներ են գործել նման խոշորամասշտաբ միավորման հիմքում, կարելի է ներկայացնել բազմաթիվ պատճառներ և հիմնավորումներ՝ նման խոշորածավալ միավորման դեմ /այդ թվում՝ բնակավայրերի բնակիչների կարծիքը/, պարզ չեն հնարավոր հետևանքների և ռիսկերի կառավարման մեխանիզմները, բացասական և դրական կողմերը գնահատելու և վերլուծելու անհրաժեշտություն կա: Առաջարկում եմ դիտարկել նմանատիպ խոշոր միավորումների դեպքում տեղական հանաքվեների կիրառման և օրինակ՝ 6-7 բնակավայրը մեկ համայնքում միավորելու հնարավորությունը, ինչպես նաև խոշորացման ենթակա բնակավայրերում լայնածավալ իրազեկման և դրական կողմերի ներկայացման պրակտիկան:

Վահագն Ալավերդյան

28.10.2019

Առաջարկում եմ համայնքների խոշորացումն իրականացնել ըստ փնջերի հաշվի առնելով համայնքներում հանրային քննարկումների արդյունքները,համայնքների աշխարհագրորեն տարանջատումները, համայնքների փոխկապակցվածությունը, անկախացումից ի վեր համայնքների ձեռք բերած զարգացման նոր առանձնահատկությունները, մեծ խոշորացված փնջերի զարգացման դանդաղ տեմպերը,ինչպես նայև համայնքների սահմանապահ լինելու առանձնահատկությունները: Հաշվի առնելով վերը նշվածը և Ազատամուտ,Այգեհովիտ,Վազաշեն,Դիտավան համայնքներում հանրային քննարկման արդյունքները(այս չորս համայնքներում հանրային քննարկման արդյունքում որոշել են միավորվել չորս համայնքով և ստեղծել առանձին փունջ) առաջարկում եմ վերանայել նախագիծը և հանարավորություն տալ այս համայնքներին միասին գծագրել և իրականացնել իրենց զարգացման պլանը:

Արամ Ճուղուրյան

25.10.2019

Առաջարկում եմ համայնքների խոշորացումն իրականացնել ըստ նախկին շրջանների և նախկին հանրապետական նշանակության քաղաքների՝հաշվի առնելով որոշակի սպեցիֆիկաներ։Նախկին շրջանները թե՛ իրենց ֆիզիկաաշխարհագրական առումով, թե՛ որպես տնտեսական և ծառայություններ մատուցող միավորներ, խորհրդային տարիներին ևդրանից հետո ձևավորված միվորներ են, որոնք կարող են խոշորացված համայնքի հիմք հանդիսանալ։Եթե հեռանկարային առումով մենք դիտարկում ենք պետական որոշակի լիազորությունների ապակենտրոնացում, դրանց փոխանցումը համայնքներին, ապա պետք է հրաժարվել խոշորացման փնջային տարբերակից, որպեսզի խոշորացումը լինի վերջնական, ֆինանսական առումով թեթև ու նպատակահարմար, որը հիմք կհանդիսանա մարզպետարաններից հրաժարվելու և վարչատարածքային երկաստիճան համակարգը հանելու համար։Կարծում եմ 12 նախարարություն և մոտ 60 համայնք հարաբերակցությունը շատ նորմալ է օպտիմալ կառավարում իրականացնելու համար։ Առաջարկս վերաբերում է ոչ միայն այս դեպքին։ Տավուշի մարզի օրինակով կարող եմ ասել. խոշորացված և խոշորացվելիք համայնքներով Տավուշում կլինի վեց համայնք, որից Դիլիջան, Բերդ, Իջևան համայնքները շատ առումներով համադրելի են, իրենց տարածքում ունեն պետական կառավարման մարմինների տարածքային դտորաբաժանումներ(որոնց լիազորությունները որոշ չափով և աստիճանաբար ակնկալվում է, որ պետք է փոխանցվի համայնքներին),իսկ ահա նախկին Նոյեմբերյանի շրջանի տարածքի երեք համայնքները համադրելի չեն մյուս երեքի հետ, և այստեղ մենք կրկին բախվելու ենք ֆինանսապես ուժեղ և թույլ համայնքներ խնդրին։

See more