Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արամ Ճուղուրյան 25.10.2019 14:34:53 Առաջարկում եմ համայնքների խոշորացումն իրականացնել ըստ նախկին շրջանների և նախկին հանրապետական նշանակության քաղաքների՝հաշվի առնելով որոշակի սպեցիֆիկաներ։Նախկին շրջանները թե՛ իրենց ֆիզիկաաշխարհագրական առումով, թե՛ որպես տնտեսական և ծառայություններ մատուցող միավորներ, խորհրդային տարիներին ևդրանից հետո ձևավորված միվորներ են, որոնք կարող են խոշորացված համայնքի հիմք հանդիսանալ։Եթե հեռանկարային առումով մենք դիտարկում ենք պետական որոշակի լիազորությունների ապակենտրոնացում, դրանց փոխանցումը համայնքներին, ապա պետք է հրաժարվել խոշորացման փնջային տարբերակից, որպեսզի խոշորացումը լինի վերջնական, ֆինանսական առումով թեթև ու նպատակահարմար, որը հիմք կհանդիսանա մարզպետարաններից հրաժարվելու և վարչատարածքային երկաստիճան համակարգը հանելու համար։Կարծում եմ 12 նախարարություն և մոտ 60 համայնք հարաբերակցությունը շատ նորմալ է օպտիմալ կառավարում իրականացնելու համար։ Առաջարկս վերաբերում է ոչ միայն այս դեպքին։ Տավուշի մարզի օրինակով կարող եմ ասել. խոշորացված և խոշորացվելիք համայնքներով Տավուշում կլինի վեց համայնք, որից Դիլիջան, Բերդ, Իջևան համայնքները շատ առումներով համադրելի են, իրենց տարածքում ունեն պետական կառավարման մարմինների տարածքային դտորաբաժանումներ(որոնց լիազորությունները որոշ չափով և աստիճանաբար ակնկալվում է, որ պետք է փոխանցվի համայնքներին),իսկ ահա նախկին Նոյեմբերյանի շրջանի տարածքի երեք համայնքները համադրելի չեն մյուս երեքի հետ, և այստեղ մենք կրկին բախվելու ենք ֆինանսապես ուժեղ և թույլ համայնքներ խնդրին։ ՀՀ-ում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքում համայնքների միավորումը տեղի է ունեցել մի քանի եղանակով: Որպես համայնքների միավորման սցենարներ քննարկվում էին «փնջային» և «շրջանային» մոդելները: Արդյունքում, կիրառվեց թե մեկը, թե մյուսը, թե երկուսի համատեղումը: Օրինակ, Մեղրին ձևավորվեց որպես շրջանային, Ամասիան՝ կիսաշրջանային, Դիլիջանը՝ փնջային (մեկ խոշոր քաղաքային բնակավայրի հետ միավորվեցին 6 գյուղական բնակավայրեր), Տաթևը՝ փնջային (մեկ գյուղական բնակավայրին միավորվեցին 7 այլ գյուղական բնակավայրեր, որոնց ընդհանրացնում էր «Տաթև» զբոսաշրջային տարածաշրջանի ձևավորված «ապրանքանիշ») և այլն: Ինչ խոսք, արդյունավետության և լիազորությունների հետագա ապակենտրոնացման տեսանկյունից առավել նպատակահարմար է համայնքների միավորման «շրջանային» մոդելը: Սակայն, տարբեր հիմնավորումներով ոչ բոլոր դեպքերում է հնարավոր դա իրականացնել: Միավորված «փոքր» համայնքների դեպքում ապակենտրոնացման գործընթացը նախատեսվում է իրականացնել միջհամայնքային միավորումներ ստեղծելու և լիազորությունները վերջիններիս պատվիրակելու միջոցով:
2 Վահագն Ալավերդյան 28.10.2019 14:52:40 Առաջարկում եմ համայնքների խոշորացումն իրականացնել ըստ փնջերի հաշվի առնելով համայնքներում հանրային քննարկումների արդյունքները,համայնքների աշխարհագրորեն տարանջատումները, համայնքների փոխկապակցվածությունը, անկախացումից ի վեր համայնքների ձեռք բերած զարգացման նոր առանձնահատկությունները, մեծ խոշորացված փնջերի զարգացման դանդաղ տեմպերը,ինչպես նայև համայնքների սահմանապահ լինելու առանձնահատկությունները: Հաշվի առնելով վերը նշվածը և Ազատամուտ,Այգեհովիտ,Վազաշեն,Դիտավան համայնքներում հանրային քննարկման արդյունքները(այս չորս համայնքներում հանրային քննարկման արդյունքում որոշել են միավորվել չորս համայնքով և ստեղծել առանձին փունջ) առաջարկում եմ վերանայել նախագիծը և հանարավորություն տալ այս համայնքներին միասին գծագրել և իրականացնել իրենց զարգացման պլանը: Համայնքների միավորման թեմայով վերջին տարվա քննարկումների ընթացքում գերակշռում են համայնքների միավորման «շրջանային» տարբերակի կիրառման առաջարկությունները: Եվ դա միանգամայն ընդունելի և հասկանալի է: Բավականին երկար ժամանակ, երկրի կառավարումն իրականացվել է շրջանային բաժանման տրամաբանությամբ, բոլոր ենթակառուցվածքները, վարչարարությունը հարմարեցված են եղել կառավարման այդ սխեմային: Եվ այն աշխատել է, և մինչ այժմ այդ կապերը պահպանվել են: Բացի այդ, «շրջանային» մոդելի դեպքում համայնքների ռեսուրսները (մարդկային, ֆինանսական, աշխարհագրական և այլ) բազմապատկվում են, աշխատակազմերը ձևավորվում են ավելի մեծ մրցակցության պայմաններում, ՏԻՄ-երի ընտրությունները դուրս են գալիս նեղ (բարեկամական) շրջանակներից, ինչի արդյունքում շահում է համայնքը:
3 Արմեն Վարդանյան 29.10.2019 13:20:14 Գեղարքունիքի և Տավուշի մարզերում նշված մեծ քանակի բնակավայրերի միավորումը մեկ համայնքում իրատեսական չէ, հակառակ դեպքում փաստարկված հիմնավորման կարիք ունի: Մեծ թվով բնակավայրերը /շուրջ երկու տասնյակ և ավելի/ մեկ համայնքում միավորելը հետագա գործունեության և կիրարկման տեսակետից ազդեցության գնահատման խնդիր ունի, ի՞նչ սկզբունքներ կամ չափանիշներ են գործել նման խոշորամասշտաբ միավորման հիմքում, կարելի է ներկայացնել բազմաթիվ պատճառներ և հիմնավորումներ՝ նման խոշորածավալ միավորման դեմ /այդ թվում՝ բնակավայրերի բնակիչների կարծիքը/, պարզ չեն հնարավոր հետևանքների և ռիսկերի կառավարման մեխանիզմները, բացասական և դրական կողմերը գնահատելու և վերլուծելու անհրաժեշտություն կա: Առաջարկում եմ դիտարկել նմանատիպ խոշոր միավորումների դեպքում տեղական հանաքվեների կիրառման և օրինակ՝ 6-7 բնակավայրը մեկ համայնքում միավորելու հնարավորությունը, ինչպես նաև խոշորացման ենթակա բնակավայրերում լայնածավալ իրազեկման և դրական կողմերի ներկայացման պրակտիկան: ՀՀ Ազգային ժողովը 2019 թվականի վերջին (արտահերթ) նիստի ընթացքում ընդունեց «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով օրենսդրորեն ամրագրվեց, որ համայնքների միավորման հարցով համայնքների բնակիչների նախաձեռնությամբ կարող են նախաձեռնվել և անցկացվել տեղական հանրաքվեներ: Այդ օրենքի դրույթները տարածվում են նաև ներկայացվող նախագծում ներառված համայնքների վրա: