Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1931-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի N 509-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1931-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 509-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Աուդիտորական գործունեության արդյունա­վետ համակարգ ձևավորելու նպատակով անհրաժեշտ է պարբերաբար համապատասխան աշխատանքներ իրականացնել ՀՀ-ում գործունեության մեջ դրված աուդիտի միջազգային ստանդարտների թարմացման և ՀՄԴ կողմից հրապարակված աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխանության ապահովման վերաբերյալ։

Համաձայն «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի՝ աուդիտորական գործունեությունը ներառում է՝ աուդիտը, աուդիտորական դիտարկումը և աուդիտին հարակից ծառայությունները։ Նշված աուդիտորական գործունեությունների իրականացման նպատակով ՀՀ-ում գործունեության մեջ են դրվել աուդիտորական գործունեության հետևյալ միջազգային ստանդարտները՝

1. Որակի հսկողության միջազգային ստանդարտները (ISQC).
2. Աուդիտի միջազգային ստանդարտները (ISA).
3. Դիտարկման առաջադրանքների միջազգային ստանդարտները (ISRE).
4. Հարակից ծառայությունների միջազգային ստանդարտներ (ISRS):

Ներկայումս ՀՀ-ում գործում են ՀՀ կառավարության որոշմամբ հրապարակված՝ Որակի հսկողության միջազգային ստանդարտները (ISQC) և աուդիտի միջազգային ստանդարտները (ISA)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աուդիտի միջազգային ստանդարտները պարբերաբար փոփոխվում են ՀՄԴ-ի կողմից, անհրաժեշտություն է առաջանում ապահովել ՀՀ-ում գործունեության մեջ դրված աուդիտորական գործունեության ստանդարտների համապատասխանությունը միջազգային ստանդարտներին։

2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Աուդիտի միջազգային ստանդարտների փաթեթը հայերեն թարգմանվել և ՀՀ կառավարության որոշմամբ հրապարկվել է 2011 թվականին: Ներկայումս դիտարկման առաջադրանքների ու հարակից ծառայությունների գործող ստանդարտները (ԱՍ 910, ԱՍ 920, ԱՍ 930) չեն համապատասխանում աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աուդիտի միջազգային ստանդարտները պարբերաբար ենթակա են վերանայման, ներկայումս առկա է անհրաժեշտություն վերանայելու ՀՀ-ում գործունեության մեջ դրված աուդիտի միջազգային ստանդարտները և համապատասխանեցնելու աուդիտի միջազգային ստանդարտներին։

3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Հաշվի առնելով որակի հսկողության միջազգային ստանդարտներում (ISQC) և աուդիտի միջազգային ստանդարտներում (ISA) փոփոխությունների անհրաժեշտությունը իրականացվել են աշխատանքներ նշված ստանդարտները միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու վերաբերյալ, և նախագծով առաջարկվում է որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ։ Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիտարկման առաջադրանքների միջազգային ստանդարտները (ISRE) և հարակից ծառայությունների միջազգային ստանդարտներ (ISRS) թարգմանվել են հայերեն լեզվով և ենթակա են հրապարակման, առաջարկվում է փոխարինել ՀՀ-ում գործունեության մեջ դրված (ԱՍ 910, ԱՍ 920, ԱՍ 930) աուդիտի ստանդարտները ԴԱՄՍ 2400, ՀԾՄՍ 4400, ՀԾՄՍ 4410 միջազգային ստանդարտներով։

4.Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան է Հայաստանի Հանրապետությանում աուդիտորական գործունեության ոլորտը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից։
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կատարելագործել և միջազգային չափանիշներին համապատասխանեցել աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը:
7. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
Հիմք ընդունելով «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 11-րդ հոդվածները։

 

 

  • Discussed

    24.10.2019 - 08.11.2019

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7941

Print