Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1313-ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու մասին
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայության «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության 100% պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 1237-Ա որոշմամբ վերապահվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը /այսուհետ՝ Վարչություն/: Բաժնետոմսերի հանձնում-ընդունումն իրականացվել է 26.12.2016թ-ին:
«Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի գործունեության ոլորտն է՝ միջոցառումների կազմակերպում, հյուրանոցային ծառայությունների մատուցում:
Ընկերության իրավաբանական հասցեն է՝ ք. Երևան , Մաշտոցի 47:
Նշված հասցեում ընկերությունն ունի 5727.2 ք/մ մակերեսով շենք և շինություններ, զբաղեցրած հողատարածքը 13791.52 ք/մ:
Ընկերությունն ունի 33 աշխատող:
Ընկերությունը տարիներ շարունակ աշխատել է վնասով / վնասի մեծությունը կազմել է ՝ 2014 թվականին՝ 38 541 000 ՀՀ դրամ , 2015 թվականին՝ 30 833 000 ՀՀ դրամ, 2016թ. առաջին կիսամյակում ՝ 6 701 000 ՀՀ դրամ, կուտակված վնասի չափը 2016թ. 1-ին կիսամյակի դրությամբ կազմում է 335 890 000 ՀՀ դրամ/: Ընկերությունն իրականացրել է բարձրաստիճան և պետական պաշտոնյա հյուրերի ուղղորդված ընդունելություն և միջոցառումների անցկացում: Տարածքը հանդիսանում է հատուկ պահպանության օբյեկտ, որի պահպանումն իրականացվում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ ձեռնարկությունների պահպանության գնդի կողմից: Պահպանման վճարները կատարվում են ՀՀ պետական բյուջեի հաշվին: Ընկերությունը նախկինում իր գործունեության արդյունքում ունեցած եկամուտների հաշվին չի ապահովել ընթացիկ ծախսերի մարումը, այլ հանդիսանալով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության ընկերություն մնացած ընթացիկ ծախսերը մարվել են համակարգի այլ կազմակերպությունների կողմից տրամադրած լրացուցիչ ֆինանսական միջոցների հաշվին: Ներկայումս բացի գործունեության ընթացքում ձևավորված եկամուտներից ընկերությունը լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի ստանում և չունի առկա պարտավորությունները մարելու հնարավորություն:
Ընկերությունում առկա խնդիրների կարգավորման նպատակով վարչությունը խնդրել է ՀՀ վարչապետի հանձնարարականը Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին ՝
1.երկշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել 2017 թվականին նախատեսվող միջոցառումների (հյուրերի ընդունելություն, հանդիպումներ, կոնֆերանսներ, ֆորումներ և նմանատիպ այլ միջոցառումներ) անցկացման ժամանակացույց և դրանց կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
- 2017 թվականին նախատեսվող միջոցառումների անցկացման համար որպես նախընտրելի տարբերակ դիտարկել «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի հնարավորությունները և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
ՀՀ գործադիր մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ում միջոցառումների անցկացման ժամանակացույց կազմելը հնարավոր չի եղել, քանի որ վերջիններիս կողմից 2017 թվականի ընթացքում միջոցառումների անցկացում նախատեսված չեն կամ դրանց անցկացման ժամկետներն ու պայմանները դեռևս ճշտված չեն:
Ընկերության տնօրենի կողմից ներկայացվել է 2017 թվականի աշխատանքային ծրագիր, կնքվել են համագործակցության համաձայնագրեր, սակայն առաջարկներ դեռևս չեն ներկայացվել: 2017թ. առաջին եռամսյակի ընթացքում «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ում անցկացվել են 2 միջոցառում, որից մուտքերը կազմել են 600 000 ՀՀ դրամ:
Ընկերության աշխատակիցները գրավոր դիմել են վարչությանը օժանդակելու հունվար ամսից առ այսօր չվճարված աշխատավարձերը վճարելու խնդրանքով, հակառակ դեպքում պատրաստ են հարցը լուծել դատական գործընթացով: Էլեկտրաէներգիայի պարտքի գումարի չվճարման պատճառով ընկերությունը ենթակա է հոսանքազրկման: Առաջացած խնդիրների քննարկման նպատակով ընկերությունում անցկացվել է խորհրդակցություն և Վարչության ներկայացուցիչները հանդիպել են ընկերության աշխատակիցների հետ: Ընկերության աշխատակիցները գրավոր դիմել են նաև ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին:
Խնդրի կարգավորման համար Վարչությունը դիմել է ՀՀ վարչապետին «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի պարտավորությունների մարման նպատակով ՀՀ պետական բյուջեի միջոցներից գումար հատկացնելու խնդրանքով:
ՀՀ վարչապետի 02.05.2017թ. թիվ 02/23.16/10373-17 հանձնարարականով հանձնարարվել է սահմանված կարգով ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ:
Ընկերության աշխատակիցները ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ կետի համաձայն 2017թ. ապրիլի 19-ին ծանուցվել են 2017թ. հունիսի 19-ից աշխատանքից ազատվելու մասին:
Ընկերության պարտավորությունները (շենք-շինությունների պահպանման համար անհրաժեշտ կոմունալ ծախսերը)
- 2017 թ. 1-ին եռամսյակում կազմել են 22 886 053 ՀՀ դրամ (էլ. էներգիա՝ 1 615 600 ՀՀ դրամ, գազ՝ 5 830 223 ՀՀ դրամ, ջուր՝ 434 400 ՀՀ դրամ, հեռախոս՝ 456 820, ինտերնետ կապ (Յուքոմ)՝ 411 600 ՀՀ դրամ, կաթսայատան տեխնիկական սպասարկում («Ար և Ար» կազմակերպություն)՝ 111 000 ՀՀ դրամ, տնտեսական ծախսեր՝ 150 000 ՀՀ դրամ, աշխատավարձ՝ այդ թվում վերջնահաշվարկ՝ 11 772 133 ՀՀ դրամ, 2016 թվականից մնացած գազի պարտքի գումար՝ 2 104 277 ՀՀ դրամ ):
- 2017թ. 2-րդ եռամսյակում կազմում է 17 658 008 ՀՀ դրամ (էլ. էներգիա ՝ 1 142 440 ՀՀ դրամ, գազ՝ 680 000 ՀՀ դրամ, ջուր՝ 435 720 ՀՀ դրամ, հեռախոս՝ 465 000 , ինտերնետ կապ (Յուքոմ)՝ 411 600 ՀՀ դրամ, կաթսայատան տեխնիկական սպասարկում («Ար և Ար» կազմակերպություն)՝ 111 000 ՀՀ դրամ, տնտեսական ծախսեր՝ 150 000 ՀՀ դրամ, գույքահարկ՝ 1 955 600 ՀՀ դրամ, հողի հարկ՝ 180 000 ՀՀ դրամ, աշխատավարձ` այդ թվում վերջնահաշվարկ՝ 12 126 648 ՀՀ դրամ:
«Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության հետագա գործունեության ընթացքում՝
- 2017թ. 3-րդ եռամսյակի պարտավորությունները կկազմի՝ 13 724 600 ՀՀ դրամ (էլ. էներգիա՝ 1 500 000 ՀՀ դրամ, գազ՝ 900 000 ՀՀ դրամ, ջուր՝ 480 000 ՀՀ դրամ, հեռախոս՝ 450 000 , ինտերնետ (Յուքոմ)՝ 411 600 ՀՀ դրամ, կաթսայատան տեխնիկական սպասարկումն իրականացնող « Ար և Ար» կազմակերպությանը՝ 111 000 ՀՀ դրամ, տնտեսական ծախսեր՝ 150 000 ՀՀ դրամ, գույքահարկ՝ 1 955 600 ՀՀ դրամ, հողի հարկ՝ 180 000 ՀՀ դրամ, աշխատավարձ՝ 7 586 400 ՀՀ դրամ ):
Վարչության կողմից առաջարկվել է «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն ընդգրկել մասնավորեցման ծրագրի ցանկերում: «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության հետագա մասնավորեցման գործընթացը գրավիչ դարձնելու համար ընկերության ֆինանսական խնդիրները կարգավորելու, պարտավորությունները մարելու, մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ը գույքի պահպանման և բնականոն գործունեության ապահովման նպատակով սույն նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից 2017 թվականին հատկացնել 54 268 661 ՀՀ դրամ, որից 40 544 061 ՀՀ դրամը՝ 2017թ. 1-ին կիսամյակի, 13 724 600 ՀՀ դրամը՝ 2017թ. 3-րդ եռամսյակի համար:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման հիմնավորմանը
ներկայացվող պահանջների վերաբերյալ
1. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազում չի նախատեսում:
-
Discussed
05.05.2017 - 13.06.2017
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 8852
Print