Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների լրամշակված նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքՆԵՐի ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը-2019» զեկույցում «Վարկերի ստացումը» ցուցիչով Հայաստանի Հանրապետությունը զբաղեցրել է 44-րդ հորիզոնականը[1]: Գրանցած ցուցանիշի վրա իր ազդեցությունն է ունեցել, ի թիվս այլնի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված՝ գրավի իրավունքը գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտա­դրանքի և եկամուտների նկատմամբ միայն պայմանագրով նախատեսված դեպքերում տարածելու վերաբերյալ պահանջը, ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի, այդ թվում՝ առարկաների խմբի ընդհանուր նկարագրություն սահմանելու հնարավորության բացակայությունը, ինչպես նաև շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ռեգիստրում գրանցում կատարելիս և գրանցման ժամկետը երկարաձգելիս պարտապանի համաձայնության պարտադիր պահանջը, ապահովված իրավունքի առարկայի որոշիչ հատկանիշների նկարագրման անհրաժեշտությունը և այլն:

Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ վերոնշյալ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները նախատեսված են Կառավարության 2019 թվականի ապրիլի 25 N 560-Լ որոշմամբ հավանության արժանացած՝ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019թ. միջոցառումների ծրագրում»:

Վերը նշվածը վկայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում և «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

             «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝

  1. հանվել է որոշիչ կամ նկարագրական հատկանիշներ ունեցող ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրությունը պայմանագրում պարտադիր սահմանելու վերաբերյալ պահանջը,
  2. հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությամբ պայմանագրեր կնքելու հնարավորությունն առավելապես ուղղված է ձեռնարկատիրական գործունեության արդյունավետության բարձրացմանը, և միաժամանակ սպառողների պաշտպանության նկատառումներից ելնելով՝ նախատեսվել է ապահովման պայմանագրում ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունը սահմանելու հնարավորությունը, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողների հետ կնքվող) պայմանագրերի,
  3. սահմանվել է, որ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է հնարավորություն ընձեռի նույնականացնել գրավի առարկան դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին, միաժամանակ նախատեսվել են կարգավորումներ ապահովված իրավունքի առարկայի նկատմամբ բռնագանձում տարածելու հնարավորության ապահովման համար,
  4. սահմանվել է, որ գրավի իրավունքը տարածվում է նաև գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

          «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝

  1. հստակեցվել են գրանցման ժամանակ ապահովված տիրույթում լրացվող տվյալները,
  2. սահմանվել են իրավակարգավորումներ ապահովման պայմանագրով ընդհանուր նկարագրություն սահմանելու դեպքում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման հնարավորությունն ապահովելու համար,
  3. վերացվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ռեգիստրում գրանցում կատարելիս և գրանցման ժամկետը երկարաձգելիս պարտապանի գրավոր համաձայնությունը ներկայացնելու պարտադիր պահանջը:

 3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության  «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոն» հիմնադրամի կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

          Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել ապահովված իրավունքի ինստիտուտը, ինչը կարող է դրականորեն ազդել Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» վարկանշային ցանկում Հայաստանի Հանրապետության դիրքի վրա:

 

 

[1] http://www.doingbusiness.org/content/dam/doingBusiness/country/a/armenia/ARM.pdf

  • Discussed

    18.10.2019 - 05.11.2019

  • Type

    Law

  • Area

    Justice, Civil and commercial legislation

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8198

Print