Add to favourites

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Նախագիծը մշակվել է սպառողների շահերի պաշտպանության նպատակով, համաձայն որի Վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը։

  • Discussed

    17.10.2019 - 01.11.2019

  • Type

    Law

  • Area

    Consumer

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12388

Print

Suggestions

Արմեն Վարդանյան

18.10.2019

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածում առաջարկվող լրացումը հնարավոր չէ, որովհետև 23-րդ հոդվածի վերնագիրը Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողի իրավունքի մասին է, իսկ լրացվող 3-րդ մասը ապրանք վաճառողի պարտավորություն է, որից բխում է պահանջները ՀՀ կառավարության կողմից սահմանելու մասին 4-րդ մասը: Խնդրի լուծումը 23-րդ հոդվածի վերնագրի փոփոխությունն է՝ լրացվող 3-րդ մասի տրամաբանությամբ կամ լրացվող 3-4-րդ մասերը օրենքի այլ՝ համապատասխան հոդվածներում սահմանելը: <<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածում լրացվող մասերը համարակալել համապատասխանաբար 39 և 40 թվերով: 2-րդ հոդվածով նոր խամբագրությամբ առաջարկվող 244.7 հոդվածի 1-ին մասում բաց են մնացել 158-րդ հոդվածի առաջարկվող 39-40-րդ մասերը, անհրաժեշտ է լրացնել դրանք:

See more