ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Agree
-
0 - Disagree
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդը ազատել հարկումից, դատարկ վահանակների և գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեդադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին:
ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար հարկման բազա է համարվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրված գովազդային վահանակի մակերեսը` արտահայտված քառակուսի մետրերով: Բազմակողմ (երկու և ավելի կողմ ունեցող) գովազդային վահանակի դեպքում հարկման բազա է համարվում գովազդային վահանակի բոլոր կողմերի մակերեսների հանրագումարը, անկախ գովազդային պաստառի առկայության փաստի:
Միաժամանակ, «Գովազդի մասին» օրենքի համաձայն սահմանվում է, որ սոցիալական գովազդ՝ առևտրային բնույթ չկրող (շահույթ ստանալու նպատակ չհետապնդող)՝ մարդու իրավունքներին և պարտականություններին, բնակչության առողջության պահպանման, ինչպես նաև առողջ ապրելակերպի և սոցիալական պաշտպանության, կամավորության, բնության պահպանության, կրթական ծրագրերի, հայրենասիրական դաստիարակության, մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման, աղետների դիմակայման, ազգային շահերի պաշտպանության և այլ բնագավառների վերաբերյալ հասարակությանը իրազեկելու նպատակով տարածվող տեղեկատվություն է, իսկ 13-րդ հոդվածի համաձայն զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային և տպագիր միջոցներում ու տրանսպորտում գովազդ տարածող գովազդակիրը պարտավոր է սոցիալական գովազդների համար առաջնահերթ տրամադրել գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի (տպագրական մակերեսի) ոչ պակաս, քան 5 տոկոսը:
Նկատի ունենալով վերը նշվածը նախագծերով առաջարկվում է սոցիալական գովազդը ազատել հարկումից, վերահսկողության իրականացումն վերապահել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, քանի որ վերջինս ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 730-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն տրանսպորտի բնագավառում, ի թիվս այլի, իրականացում է՝
ա. տրանսպորտի ոլորտի նորմատիվ իրավական ակտերի կատարման վերահսկողություն.
բ. իր իրավասության սահմաններում ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն։
Միաժամանակ վերահսկողության նպատակով գովազդակիրը սոցիալական գովազդի տեղադրման ժամկետների վերաբերյալ պետք է ներկայացնի տեղեկատվություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և ՀՀ պետական եկամուտների կոմիտե:
ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների բնակավայրերի միջով անցնող տարանցիկ հատվածների մայթերին տեղադրված գովազդային վահանակների տեղադրման թույլտվությունները փաստացի տրամադրվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից և դրանց համար գանձվել է տեղական տուրք, որի դրույքաչափերը կրկնակի ավելի են քան ճանապարհային հարկի դրույքաչափերը։ Առաջարկվում է ոլորտին առընչվող Գովազդի մասին, Ավտոմոբիլային ճանապարհների մասին և հարկային օրենսգրքում մտցնել փոփոխություններ որոնցով այդ վահանակների տեղադրման թույլտվությունների տրամադրումը և տուրքի գանձումը կկատարվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։
Միաժամանակ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը, սակայն բացակայում են ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման հետ կապված իրավակարգավորումները:
Ուստի առաջարկվում է սահմանել նաև նորմ, որի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհաստատի ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը:
-
Discussed
16.10.2019 - 16.11.2019
-
Type
Law
-
Area
Transport, Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 6902
Print