«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման գործընթացի պարզեցման, աշխատանքների արագ, օպերատիվ և արդյունավետ իրականացման, ինչպես նաև վարչական խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Գործող որոշմամբ պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության է տրամադրվում աճուրդով, մրցույթով և ուղղակի ձևով՝ որոշմամբ հաստատված կարգերին համապատասխան: Գույքը վարձակալության տրամադրելու մասին որոշումներն ընդունվում են ՀՀ կառավարության կողմից` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացմամբ, որի բերում է գործընթացի վարչարարության ձգձգման և լրացուցիչ ժամանակի կորուստի:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Առաջարկվում է պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման դեպքում, եթե վարձակալը վարձակալական պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարել է բարեխիղճ և սահմանված ժամկետում, ինչպես նաև կատարել է գույքի բարելավման համար համապատասխան ներդրումներն, ապա տվյալ գույքը նախկին վարձակալին մինչև երեք տարի ժամկետով գույքը վարձակալության տրամադրվի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից (Վարչության պետի հրամանով), իսկ երեք տարվանից ավելի ժամկետով ՀՀ կառավարության որոշման համաձայն, որը կբերի վարձակալության տրամադրելու գործընթացի վարչարարության պարզեցման, ժամկետների կրճատման:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 122-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 44-րդ կետի հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով մշակվել է «ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման գործընթացի վարչարարության պարզեցում, գույքը նախկին վարձակալին մինչև երեք տարի ժամկետով վարձակալության տրամադրվի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից (Վարչության պետի հրամանով), իսկ երեք տարվանից ավելի ժամկետով ՀՀ կառավարության որոշման համաձայն:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է՝ Պետական գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրելու գործընթացի վարչարարության պարզեցում, ժամկետների կրճատում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Որոշման ընդունման դեպքում կպարզեցվի գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման գործընթացը, աշխատանքների արագ, օպերատիվ և արդյունավետ իրականացման արդյունքում կավելանան պետական բյուջեի մուտքերը և ըստ վարձակալական պայմանագրերի կապահովեն ներդրումների իրականացումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների
անհրաժեշտությունը
Չի առաջացնում:
- Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ
համապատասխանությունը
Համապատասխանում է:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՈՉ ԿԻՐԱՌԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
-
Discussed
04.05.2017 - 19.05.2017
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 9263
Print