Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Աննա Բարիկյան 25.10.2019 12:46:45 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով սահմանված կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցման (կասեցման) իրավունքը վերապահել ոչ թե դատախազին կամ քննիչին (դատախազի համաձայնությամբ), այլ միայն դատարանին: Դատախազին կամ քննիչին վերապահելով այս լիազորությունը՝ հնարավորություն ենք տալիս նրանց որոշումներ ընդունել միաձնյա կամ երկկողմանի պայմանավորվածության հիման վրա: Առաջարկված տարբերակի դեպքում դատախազը կամ քննիչը դատախազի համաձայնությամբ կարող են դիմել դատարան կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցման որոշումը կայացնելու համար: Առաջարկվում է դատարանին տալ օրենքով սահմանված ժամանակ միջնորդությունը քննելու համար: ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով սահմանված 107.1 հոդվածի 2-րդ մասի «Աշխատող» բառից հետո առաջարկվում է լրացնել «Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող» բառակապակցությունը: Սա կհստակեցնի, թե որ աշխատողի մասին է խոսքը գնում: Նույն հոդվածի 3-րդ մասի ուսումնասիրությունից հետո հարց է առաջանում, թե ինչպես է կարգավորվելու մասնավոր հատվածում աշխատողների աշխատատեղի (պաշտոնի) և աշխատավարձի պահպանումը աշխատանքի ժամանակավորապես դադարեցման ժամանակ, քանի որ նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում օգտագործվում է միայն «աշխատող» բառը: Առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացնել մասնավոր հատվածում աշխատողների աշխատատեղի (պաշտոնի) և աշխատավարձի պահպանման վերաբերյալ դրույթներ: Առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանել աշխատողների լիազորությունների կասեցման ժամանակ աշխատողների աշխատավարձի չափը և դրա հաշվարկման կարգը: Ամենակարևոր հարցը կայանում է նրանում, որ ոչ պետական հատվածում գործատուները արդյոք պատրաստ կլինեն վճարել աշխատավարձ այդ աշխատողներին այդ անորոշ ժամանակահատվածի համար (նախագծով սահմանվում է, որ աշխատողների լիազորությունների ժամանակավոր դադարումը կվերանա անհրաժեշտության բացակայության դեպքում): Իսկ 4-րդ մասում առաջարկվում է հստակ նշել օրենքով նախատեսված հիմքերը, որոնց առկայության դեպքում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել: Աշխատողի անմեղության փաստը հաստատվելուց հետո, աշխատողը ինչպես կարող է ստանալ աշխատանքային պայմանագրով սահմանված իր աշխատավարձի և փաստացի ստացած գումարի տարբերությունը: Անհրաժեշություն է առաջանում այս հարցը կարգավորող դրույթ ներառել օրենսդրությունում, քանի որ աշխատողը անմեղ է ճանաչվել և քրեական գործի բացահայտման ժամանակահատվածում նա գտնվել է անաշխատունակության մեջ և չի ստացել աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձը: