Գագիկ Հարությունյան
25.10.2019
Բժշկական հանձնաժողովների համալրումը փորձառու փորձագետներով կապահովի ՀՀ քաղաքացու հիմնական իրավունքներից պատշաճ վարչարարության իրավունքի իրականացմանը
241 - Agree
187 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի կարգի (այսուհետև` կարգ)`
1) 19-րդ կետի վերջին նախադասության համաձայն այլ բժշկական կամ ռազմաբժշկական հանձնաժաղովի անդամ նշանակված անձը չի կարող նշանակվել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ, որի պարագայում խնդիրներ են առաջանում այլ հանձնաժողովներում ընդգրկված փորձառու բժիշկ մասնագետներին ընդգրկել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում,
2) 120-րդ կետի համաձայն` Կառավարության 12.04.2018թ. N 404-Ն որոշմամբ հաստատված քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի (այուհետև` Ցանկ) որոշ հոդվածների (<<*>>-ով նշված) համաձայն զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված սահմանային տարիքի չհասած սպաների, ենթասպաների և պայմանագրային ծառայության շարքային կազմի զինծառայողների նկատմամբ կարող է անհատապես կայացվել եզրակացություն «սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար, և որ նրանց հետագա ծառայությունում ընդգրկելիս զորամասի (ՊՆ, ԳՇ կառուցվածքային միավորի) հրամանատարը (պետը) պետք է ապահովի այնպիսի պայմաններ որոնք չեն վատթարացնի զինծառայողի առողջական վիճակը:
Փաստացի, կարգով սահմանափակված է այլ բժշկական կամ ռազմաբժշկական հանձնաժաղովի անդամին Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ նշանակելու հնարավորությունը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն սահմանային տարիքի հասած պայմանագրային զինծառայողների զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամկետները երկարաձգելու իրավունքը:
Առաջարկվող կարգավորմամբ հնարավորություն կստեղծվի Կենտրոնական բժշկական հանձանժողովում ներգրավել փորձառու բժիշկ մասնագետների, որը կբարձրացնի հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև զորամասի (ՊՆ, ԳՇ կառուցվածքային միավորի) հրամանատարին (պետին) իրավասություն կվերապահվի 120-րդ կետով սահմանված կարգով Ցանկի համաձայն զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված սահմանային տարիքի հասած պայմանագրային զինծառայողների նկատմամբ «սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար» եզրակացության դեպքում միջնորդություն ներկայացնել, որը հնարավորություն կընձեռնի նշված օրենքով սահմանված սահմանային տարիքը լրացած և առողջական վիճակով պայմանավորված զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված պայմանագրային զինծառայողներին թողնել զինվորական ծառայությունում, որն էլ համահունչ է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջներին, միաժամանակ կհանվի` զորամասի (ՊՆ, ԳՇ կառուցվածքային միավորի) հրամանատարի (պետի) կողմից պայմանագրային զինվորական ծառայության ներգրավված զինծառայողների առողջական վիճակի չվատթարանալու երաշխիք ապահովելու անիրատեսական պարտավորությունը:
Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռնել`
1) հավելվածի կարգով նախատեսված այլ բժշկական կամ ռազմաբժշկական հանձնաժաղովի անդամին նշանակել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ,
2) Ցանկի որոշ հոդվածների համաձայն զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված սահմանային տարիքի հասած պայմանագրային զինծառայողներին զինվորական ծառայության մեջ թողնելու հնարավորություն, ինչպես նաև զորամասերի (ՊՆ, ԳՇ կառուցվածքային միավորների) հրամանատարներին (պետերին) ազատել հավելվածի 120-րդ կետով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության ներգրավված զինծառայողների առողջական վիճակի չվատթարանալու երաշխիք տալու պարտավորությունից:
Նախագծի ընդունման արդյունքում
1) Կենտրոնական բժշկական հանձնաժողովում կընդգրկվեն համապատասխան գիտելիքներ ունեցող փորձառու մասնագետներ, որի պարագայում կբարձրանա Կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործառույթների իրականացման արդյունավետությունը,
2) Օրենքով սահմանված սահմանային տարիքը լրացած և առողջական վիճակով պայմանավորված որոշ հոդվածների (<<*>>-ով նշված) համաձայն զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված պայմանագրային զինծառայողներին թողնել զինվորական ծառայությունում, որի պարագայում վերջիններիս բազմամյա ծառայության փորձով ձեռք բերված մասնագիտական հմտություններն ի նպաստ դնել ՀՀ զինված ուժերի զարգացմանը, ինչպես նաև կհանվի զորամասերի (ՊՆ, ԳՇ կառուցվածքային միավորների) հրամանատարներին (պետերին) պայմանագրային զինվորական ծառայության ներգրավված զինծառայողների առողջական վիճակի չվատթարանալու երաշխիք տալու անիրատեսական պարտավորությունը:
Պաշտպանության նախարարություն:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին
Որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազումների մասին
Որոշման նախագծի ընդունումը Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
Discussed
10.10.2019 - 25.10.2019
Type
Decision
Area
Security
Ministry
Ministry of Defense
Views 9089
Print25.10.2019
Բժշկական հանձնաժողովների համալրումը փորձառու փորձագետներով կապահովի ՀՀ քաղաքացու հիմնական իրավունքներից պատշաճ վարչարարության իրավունքի իրականացմանը
25.10.2019
Զինված Ուժերում անելիք ունեցող սպաներին չի կարելի ուղարկել հարկադիր պարապուրդի, իսկ փորձագետների անաչառությանը կարող են գնահատական տալ իրավապահ մարմինները՝ յուրաքանչյուր դեպքով:
25.10.2019
Ըստ էության զորամասի հրամանատարի միջնորդագիրը որևէ կերպ չի ազդում զինծառայողի առողջական վիճակի վրա, սակայն զգալիորեն խոչընդոտում է փորձաքննական գործընթացին թե փորձաքննության տևողության անհարկի երկարացման և թե վարչարարության հիմնական սկզբունքների հետևելու առումով։