Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ  և 34-րդ հոդվածների համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1044-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Լիցենզիայի ձևաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից և կնքվում նույն նախարարության Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիքով:».

2) N 2 հավելվածում «նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ» բառերը փոխարինել  «նախարար» բառով.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 690-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիայի և ներդիրների ձևաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից և կնքվում նույն նախարարության Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիքով:»

 2) N 1 հավելվածի Ձև N 1-ից հանել «1)պետական տուրքի վճարման անդորրագիրը:» բառերը:

 

3) N 1 հավելվածի Ձև N 3-ում և N 2 հավելվածում  «նախարարության լիցենզավորման գործակալության պետ» բառերը փոխարինել  «նախարար» բառով:

3.Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի  N 655-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1471-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1)  N 1 հավելվածի 3-րդ կետում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը հանել.

2)  N 1 հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Լիցենզիայի և ներդիրների ձևաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից և կնքվում նույն նախարարության Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիքով».

3)  N 1 հավելվածի Ձև N 1-ում «անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը» բառերից հետո լրացնել «(ֆիզիկական անձի դեպքում չի ներկայացվում)» բառերով.

4) N 2 հավելվածում «նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ» բառերը փոխարինել  «նախարար» բառով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման լիազորություններ սահմանելու մասին» N 1678-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին և 5-րդ կետերից «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը հանել.

02) 3-րդ կետի   «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել  «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Գույքի գրանցում (հաշվառում) վարող և (կամ)  գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները, գույքի, դրանց սեփականատերերի, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1337-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1)Որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն»   բառերը, իրենց համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով.

 

2)  N 2 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.

3)  N 2 հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները և չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներին հատուկ թույլտվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1106-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

  1)N 1 հավելվածի ընդհանուր դրույթներ բաժնի 2-րդ կետի 10-րդ ենթակետի «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.

  2) N 1 հավելվածի ընդհանուր դրույթներ բաժնի 2-րդ կետի 6-րդ ենթակետի, դիմումները քննարկելու և թույլտվություն տալու կարգը բաժնի 16-րդ կետի և Ձև N 5-ի վերնագրի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը հանել:

7.Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում)  օգտագործվող քարտերի ձևերը և դրանց տրամադրման կարգն հաստատելու մասին» N 231-Ն որոշման N 1 հավելվածի Ձև N 1-ի,  Ձև N 2-ի,  Ձև N 3-ի և Ձև N 4-ի դարձերեսներում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն, Երեւան, Նալբանդյան 28» և «Ministry of Transport and Communication 28 Nalbandyan, Yerevan» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3» և «Ministry of territorial administration and infrastructure օf the Republic of Armenia
Government House 3, Republic Square, Yerevan» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    09.10.2019 - 10.11.2019

  • Type

    Decision

  • Area

    Transport, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6371

Print

Related documents / links