Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ

 17-Ի № 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

       

Մինչև սույն որոշման ընդունումը օլիմպիական խաղերի չեմպիոնները չեն ստացել պատվովճար, այլ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերին լրավճարներ սահմանելու մասին» № 1486-Ն որոշման համաձայն նրանց վճարվել է պաշտոնական դրույքաչափերի լրավճար: Այժմ նպատակահարմար է օլիմպիական խաղերի չեմպիոններին, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններին, ինչպես նաև օլիմպիական խաղերի մրցանակակիրներին և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման համաձայն պատվովճար ստացող մարզիկների ցանկում, ինչը կբարելավի միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահած և բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների նյութական վիճակը, կխթանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետագա զարգացումը Հայաստանում:  Սույն որոշման ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի № 1486-Ն որոշման մեջ պետք է կատարվեն փոփոխություններ, և պետք է դադարեցվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի № 1486-Ն որոշման համաձայն օլիմպիական խաղերի չեմպիոններին լրավճարի վճարումը:

Օլիմպիական խաղերի կամ աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում մրցման վայրում հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, և բարձրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, ինչը մեր պետությունը ճանաչելի է դարձնում աշխարհում: Օլիմպիական խաղերի մրցանակակիր դառնալու դեպքում մրցման վայրում բարձրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

Նպատակահարմար է համարվել պատվովճար ստացող աշխարհի չեմպիոնների ցանկում ավելացնել նաև նավամոդելային սպորտի աշխարհի չեմպիոններին, քանի որ նավամոդելային սպորտը Հայաստանի Հանրապետությունում ներկայումս մեծ զարգացում է ապրում։ Շուրջ 24 տարի աշխարհի չեմպիոնի և 20 տարի երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչումները նվաճել է մեր հանրապետությունը, սահմանվել է աշխարհի 17 ռեկորդ: Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները անընդմեջ հաղթել և պահպանել են աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների կոչումները, ինչը բացառիկ երևույթ է ոչ միայն նավամոդելային սպորտում, այլև առհասարակ համաշխարհային սպորտում: Այսօր ունենք աշխարհի երեք բազմակի չեմպիոն: Նավամոդելային սպորտով զբաղվում են շուրջ 150 մարզիկներ, աշխարհում 40 երկիր ընդգրկված է Նավամոդելային սպորտի միջազգային ֆեդերացիայի կազմում։

 

 

  • Discussed

    09.10.2019 - 29.10.2019

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8650

Print