«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1084-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - Agree
-
0 - Disagree
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 46-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև Օրենքի 25-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը (2020 թվականի հուլիսի 1) նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:
Օրենքի 25-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո նորմատիվ իրավական ակտերն ընդունող մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտերը հրապարակման ներկայացնելու կարգը, միասնական կայքում դրանք հրապարակելու, դրանցում ուղղում կատարելու և պաշտոնական ինկորպորացիայի կարգը սահմանվում են արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի հրամանով:
ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 6-ի N 619-Ա որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 5-րդ կետով նախատեսված է մինչև 2019 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1084-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ:
Հաշվի առնելով վերոշարադրյալ նորմերը անհրաժեշտություն է առաջացել մշակել և վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1084-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Առաջարկվող կարգավորման նպատակն է ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 6-ի N 619-Ա որոշման 2-րդ հավելվածի 5-րդ կետով նախատեսված միջոցառման իրականացումը: Մասնավորապես, Օրենքի 25-րդ հոդվածի ուժի մեջ մտնելու պահից (2020 թվականի հուլիսի 1) նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշումը ուժը կորցրած ճանաչելու Օրենքի պահանջի կատարումը՝ համապատասխանաբար ոլորտը կարգավորող արդարադատության նախարարի հրամանի հիման վրա համապատասխան կարգավորումները նախատեսող իրավական ակտի ընդունումն ապահովելու միջոցով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ արդարադատության նախարարություն:
- Ակնկալվող արդյունքը.
Առաջարկվող կարգավորումների արդյունքում կապահովվի ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 6-ի թիվ 619-Ա որոշմամբ հաստատված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 5-րդ կետի կատարումը: Մասնավորապես, ուժը կորցրած կճանաչվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1084-Ն որոշումը և համապատասխանաբար ոլորտի կարգավորումը կնախատեսվի՝ նորմատիվ իրավական ակտերը հրապարակման ներկայացնելու կարգը, միասնական կայքում դրանք հրապարակելու, դրանցում ուղղում կատարելու և պաշտոնական ինկորպորացիայի կարգը սահմանելու մասին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով:
-
Discussed
08.10.2019 - 23.10.2019
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 5943
Print