«Զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի N 591 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»
-
2 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի N 591 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը |
Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարմամբ: |
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2012թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգի առկայության դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումները կանոնակարգելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու մասին» NՆԿ-201-ՆԳ կարգադրության 2-րդ կետի 17-րդ ենթակետով սահմանված միջոցառումների դիտարկման և վերլուծության փորձը վկայում է, որ խաղաղ ժամանակ և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում պետական կառավարման, պետական կառավարման համակարգի և պետական իշխանության այլ մարմիններին ու զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպություններին վերապահված լիազորությունների ու պարտականությունների կատարումը ենթադրում է մեծածավալ և համակարգված աշխատանք: Խաղաղ ժամանակ և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում պաշտպանության ոլորտի քաղաքականության իրագործման ուղղությամբ պետական կառավարման, պետական կառավարման համակարգի և պետական իշխանության այլ մարմինների ու զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպությունների գործունեությունը չի արտահայտվում միասնական մոտեցումների դրսևորմամբ: |
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
Բնագավառում պետական քաղաքականությունն ուղղված է ապահովելու պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպություններում զորահավաքային մարմինների գործունեության հստակեցումը և պատշաճ իրականացումը:
|
4. Կարգավորման նպատակը և բնույթը |
Որոշման նախագծով սահմանվում են խաղաղ ժամանակ և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպությունների զորահավաքային մարմինների խնդիրները, գործունեության իրականացման և ղեկավարման հետ կապված հարաբերությունները |
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում: |
6. Ակնկալվող արդյունքները |
Խաղաղ ժամանակ և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում պաշտպանության կազմակերպման գործընթացում բարձրացնել պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպությունների պատրաստության, խնդիրների կատարման կարողության մակարդակը և ներդաշնակության աստիճանը: |
ՏԵՂԵԿԱՆՔ
«Զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի N 591 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ դրանցում փոփոխությունների և լրացումների կատարման անհրաժեշտության մասին
Որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման կամ դրանցում փոփոխությունների և լրացումների կատարման անհրաժեշտություն չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի N 591 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցման մասին
Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2019 և հետագա տարիների պետական բյուջեում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում
-
Discussed
07.10.2019 - 22.10.2019
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 6435
Print