Under development
Գնորդների գնային առաջարկների հիման վրա դժվար իրացվելի պետական սեփականություն համարվող անշարժ գույքի վաճառքը կանոնակարգելու մասին
-
1 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2019 թվականի N ...... –Ն
ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՃԱՌՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջը և ի կատարումն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 265.2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հաստատել
1) օտարման ենթակա պետական անշարժ գույքի գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքը կազմակերպելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) օտարման ենթակա պետական անշարժ գույքը գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքի մասնակցության հայտի, գրանցամատյանի վարման և գրավոր առաջարկի ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:
- Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի պահանջները տարածվում են պետական սեփականություն համարվող օտարման տարբեր ձևերով (աճուրդով, մրցույթով և ուղղակի ձևով) վաճառքի ներկայացված և գնահատված արժեքի 40 տոկոսով նվազեցված չվաճառված դժվար իրացվող անշարժ գույքի վրա։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
..................... – ի N ..... - Ն որոշման
ԿԱՐԳ
ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՃԱՌՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ
- Սույն կարգով կանոնակարգվում են օտարման ենթակա՝ պետական դժվար իրացվող անշարժ գույքի (այսուհետ՝ գույք) գնորդների կողմից գնային առաջարկների հիման վրա վաճառքի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգի 1-ին կետում նշված գույքի գնորդների կողմից գնային առաջարկների հիման վրա վաճառքը կազմակերպվում է երկու փուլով.
1) առաջին փուլը որակավորման փուլն է, որի ընթացքում հանրային իրազեկման ճանապարհով, օտարման ենթակա յուրաքանչյուր գույքի վերաբերյալ գնային առաջարկների ստացման և քննարկման ճանապարհով սահմանվում է օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գինը, հաշվի առնելով սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը,
2) երկրորդ փուլը՝ օտարման համար սահմանված մեկնարկային գնով դասական աճուրդի միջոցով գույքի վաճառքի կազմակերպումն է:
- Սույն կարգի 1-ին կետում նշված գույքի գնորդների կողմից գնային առաջարկների հիման վրա վաճառքի կազմակերպման մասին որոշումը ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ներկայացմամբ:
- 4. Սույն կարգի 3-րդ կետում նշված որոշումը պետք է ներառի տեղեկություններ`
1) գնորդների կողմից գնային առաջարկների հիման վրա օտարման ենթակա գույքի մասին,
2) վաճառքի կազմակերպման պայմանների և ժամկետի մասին,
3) վաճառքը կազմակերպող պետական կառավարման մարմնի մասին,
4) վճարման ժամկետների ու պայմանների մասին,
5) գաղտնի կետով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գնի մասին, որը սահմանվում է ելնելով գույքի գնահատված լիկվիդային արժեքից,
6) այլ տվյալների մասին:
- Սույն կարգի 3-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվում է օտարման ենթակա գույքի վաճառքի կազմակերպման մեկնարկային գինը սահմանող հանձնաժողով, որը սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ կազմակերպում է վաճառքի ենթակա գույքի մասին տեղեկատվության հրապարակումը, որակավորման փուլում քննարկում է ներկայացված գնային առաջարկները և որոշում ընդունում օտարման ենթակա գույքի ուղղակի ձևով և սույն կարգի 14-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի բ. պարբերություններով աճուրդի կազմակերպման դեպքում՝ վաճառքի մեկնարկային գնի վերաբերյալ:
- Սույն կարգի 5-րդ կետում նշված հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անդամից, որի կազմում ընդգրկվում են Կոմիտեի ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:
- Հանձնաժողովն որոշումները ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ:
- Հանձնաժողովը նախապատրաստում է գնորդների կողմից գնային առաջարկների հիման վրա օտարման ենթակա գույքի հանրային իրազեկման համար հրապարակայինծանուցումը և հրապարակում է Կոմիտեի պաշտոնական ու www.azdarar.am կայքերում: Ծանուցումը պետք է պարունակի աճուրդի մասին հետևյալ տեղեկությունները.
1) հայտերի քննարկման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը,
2) աճուրդի կազմակերպման կարգը և պայմանները,
3) աճուրդի կազմակերպմանը մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
4) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն).
5) աճուրդի կայացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը,
6) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).
7) աճուրդի ձևը և անցկացման կարգը,
8) աճուրդում հաղթողին որոշելու կարգը,
9) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը,
10) կանխավճարի և մասնակցության վճարի չափը:
- Հայտերի քննարկումը և աճուրդի կազմակերպումը տեղի է ունենում հայտարարությունը հրապարակելուց հետո առնվազն 15 աշխատանքային օր հետո:
- Սույն կարգի 1-ին կետում նշված գնորդների կողմից գնային առաջարկների հիման վրա գույքի վաճառքին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք Կոմիտե են ներկայացնում հայտ (N 1 ձև), որը պետք է ներառի՝
1) գնային առաջարկը փակ ծրարով,
2) իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերի և պետական գրանցման համարը,
3) քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
4) մուծված կանխավճարի անդորրագիրի պատճեն՝ բանկի հաշվի համարով,
5) հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը):
- Հայտերը գրանցվում են հատուկ գրանցամատյանում (N 2 ձև), որը վարում է հանձնաժողովը:
- Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված պահանջները բավարարող բոլոր փաստաթղթերը ներկայացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք ստանում եմ հայտատուի կարգավիճակ: Հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են։
- Կանխավճարի չափը սահմանելիս հաշվի չի առնվում օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը: Կանխավճարի մեծությունն անշարժ գույքի համար սահմանվում է միանվագ 100 հազ. դրամ:
- Հանձնաժողովը սահմանված ժամկետում քննարկում է հայտատուների կողմից ներկայացված առաջարկները, եթե՝
1) հայտ(եր)ում ներկայացված գնային առաջարկ(ներ)ը ցածր են տվյալ գույքի համար նախօրոք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նվազագույն գնից, ապա հանձնաժողովը պետք է տվյալ գույքը սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված՝ նվազագույն գնով վաճառելու նպատակով բանակցի հայտատու(ներ)ի հետ,
ա. բանակցության արդյունքում, եթե միայն մեկ հայտատուի հետ է համաձայնություն ձեռք բերվում, ապա հանձնաժողովը տվյալ հայտատուին ներկայացնում է ուղղակի ձևով գույքը վաճառելու վերաբերյալ գրավոր առաջարկ (N 3 ձև).
բ. բանակցության արդյունքում, եթե տվյալ գույքի համար համաձայնություն է ձեռք բերվում մեկից ավելի հայտատուի հետ, ապա հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գույքի ներկայացնում է աճուրդի և մեկնարկային գին է սահմանվում տվյալ գույքի համար սահմանված նվազագույն գինը,
2) հայտ(եր)ում ներկայացված գնային առաջարկ(ներ)ը նվազագույն գնից՝
ա. միայն մեկ առավելագույն գնային առաջարկ ներկայացվելու դեպքում, հանձնաժողովն ընդունում է որոշում գույքը տվյալ հայտատուին ուղղակի ձևով վաճառելու մասին և տվյալ հայտատուին ներկայացնում է ուղղակի ձևով գույքը վաճառելու վերաբերյալ գրավոր առաջարկ (N 3 ձև).
բ. մեկից ավելի գնային առաջարկներ ներկայացվելու դեպքում, հանձնաժողովը ընդունում է որոշում գույքն աճուրդով վաճառելու մասին և սահմանում է մեկնարկային գնը: Ընդ որում, մեկնարկային գինը սահմանվում է տվյալ գույքի ձեռք բերման համար գնորդների կողմից ներկայացված առավելագույն գնային առաջարկից:
- Հայտերի քննարկմանը և ծրարների բացմանը կարող են մասնակցել սույն կարգի 12-րդ կետով հայտատուի կարգավիճակ ստացած անձինք:
- Աճուրդի մասնակցի կարգավիճակ են ձեռք բերում սույն կարգի 12-րդ կետով և 14-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի բ. պարբերությաններով նախատեսված հայտատուները:
- Հանձնաժողովը սույն կարգի 14-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի բ. պարբերություններով նախատեսված գույքի մեկնարկային գինը որոշելուց հետո մեկ ժամվա ընթացքում առաջարկ է ներկայացվում սույն կարգի 16-րդ կետով նախատեսվող աճուրդի մասնակցի կարգավիճակ ձեռք բերած հայտատուներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ աճուրդի միջոցով գույքի վաճառքը կազմակերպելու վերաբերյալ:
- Կանխավճարն աճուրդում հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս: Եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց, ապա կանխավճարը հետ չի վերադարձվում, իսկ չհաղթող մասնակցին կանխավճարը վերադարձվում է վերջինիս դիմելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
- Աճուրդներն անց են կացվում հանձնաժողովի կողմից՝ դասական (գնի ավելացման) եղանակով:
- Աճուրդն վարում է աճուրդավարը, որը հայտարարում է աճուրդի ձևը, գնային հայտեր ներկայացնելու կարգը, գույքի անվանումը, բնութագրող ցուցանիշները, մեկնարկային գինը, աճուրդային քայլի նվազագույն չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
- Դասական աճուրդի դեպքում յուրաքանչյուր մասնակից կարող է առանձին գույքի գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով, բարձրացնելով մասնակցի վկայականի համարին համապատասխանող համարը (քարտը):
- Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ մասնակից, որը համարվում է աճուրդում հաղթած մասնակից՝ աճուրդավարի կողմից առաջարկված գինն երրորդ անգամ հայտարարելու և մուրճիկի երրորդ հարվածից հետո:
- Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը և հանձնաժողովը ստորագրում են աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը: Հաղթողի կողմից բոլոր վճարումները կատարելու դեպքում, հանձնաժողովը երեք օրվա ընթացքում տրամադրում է հաղթողին արձանագրության մեկ օրինակը:
- Աճուրդը համարվում է չկայացած հայտատուները չներկայանալու, ինչպես նաև երբ հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց կամ սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց:
- Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դրույթներով գույքը չվաճառվելու դեպքերում՝ տվյալ գույքը ևս մեկ անգամ ներկայացվում է աճուրդային վաճառքի մեկնարկային գին սահմանելով տվյալ գույքի համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը ավելացնելով խորհրդանշական 100 դրամ։
- Սույն կարգի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի ա. պարբերություններով հավանական գնորդի կողմից առաջարկը մերժելու և 24-րդ կետով նախատեսված հիմքով աճուրդը չկայանալու, 25-րդ կետով նախատեսված պայմանով չվաճառվելու, ինչպես նաև հայտ չներկայացնելու դեպքերում տվյալ գույքն անհատույց օտարել համապատասխան համայնքներին` վերջիններիս կողմից համայնքի զարգացման ռազմավարական ծրագրեր իրականացնելու նպատակով։
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
..................... – ի N ..... - Ն որոշման
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
__________________________________________________________________________
(հայտը ներկայացնող անձի անվանումը, անունը, ազգանունը, գտնվելու (բնակության) վայրը)
- Ծանոթանալով «____»___________ 20___թ. կայանալիք գնային առաջարկների հիման վրա գույքի վաճառքի մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում ենք (եմ) մասնակցել _________________________________________________________ վաճառքին:
(գույքի (տարածքի) գտնվելու վայրը)
- Մեր (իմ) ռեկվիզիտներն են՝__________________________________________________ ____________________________________________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու վայրը, հարկային կոդը, ֆիզիկական անձի բնակության վայրը, hեռախոսահամարը)
- Կից ներկայացնում եմ.
1) հիմնադիր փաստաթղթերի և պետական գրանցման համարը (իրավաբանական անձանց համար), իսկ քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
2) գնային առաջարկը փակ ծրարով,
3) մուծված կանխավճարի անդորրագիրը ___________բանկի ___________________ հաշվի համարով),
4) հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը):
Հայտատու (լիազոր ներկայացուցիչ)__________________ _______________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
«____» _______________ 20___թ.
Ձև N 2
ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
N/N |
Հայտի ստացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը |
Հայտի մուտքագրման համարը |
Գնային առաջարկների հիման վրա օտարվող գույքի անվանումը, գտնվելու վայրը |
Հայտատուի անունը, ազգանունը (անվանումը) |
Հայտատուի ստորագրությունը |
Հայտը ստացողի ստորագրությունը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ձև N 3.
————————————————————————————————————————————
(Հայտատուի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները)
—————————————————————————————————————————-———
(Հայտատուի գտվելու վայրը (հասցեն))
Գ Ր Ա Վ Ո Ր Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ
Հիմք ընդունելով 20— թ.-ի —————————————————————————— -ին
հանձնաժողովի արձանագրությունը —————————————————-——————————
(անշարժ գույքի անվանումը)
գույքը —————————————————————— դրամ գումարով առաջարկվում է Ձեզ:
(թվերով և բառերով)
Դուք պարտավոր եք 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ գրավոր առաջարկում նշված վճարումները կատարելուց հետո ներկայանալ Կոմիտե, հանձնման-ընդունման ակտը ստորագրելու և այն ընդունելու, սահմանված իրավունքի գրանցման դեպքում՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնել պետական գրանցումը։
Նշված ժամկետում չներկայանալու, ինչպես նաև սահմանված ժամկետում գումարը չվճարելու դեպքում Դուք կզրկվեք գույքը գնելու իրավունքից:
—————————
(ստորագրություն)
-
Discussed
07.10.2019 - 24.10.2019
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 6875
Print