«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
10 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ` օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասում «2019 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2021 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում՝
- 2-րդ մասի 5-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«Այլ պետության քաղաքացիություն չունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման (տեղեկանքի) հիման վրա: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելիս սույն մասով նախատեսված՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստումը (տեղեկանքը) ներկայացնելու անհնարինության դեպքում քաղաքացին այն կարող է ներկայացնել դիմելու օրվանից սկսած եռամսյա ժամկետում։ Եռամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում քաղաքացու դիմումը թողնվում է անհետևանք։ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դիմումն անհետևանք թողնելուց հետո քաղաքացին մեկ տարվա ընթացքում կարող է կրկին դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստումը (տեղեկանքը) ներկայացնելու պարագայում:»։
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար սույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստում ներկայացնելու դեպքում անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում նրա կողմից օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը (օտարերկրյա պետության անձնագիր կամ իրավասու մարմնի կողմից տրված տվյալ պետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ այլ փաստաթուղթ) լիազոր մարմին ներկայացնելու պահից։ Մինչև սույն մասով սահմանված ապացույցը ներկայացնելը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելն անձն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունքներ և պարտականություններ։ Օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը ներկայացնելու պարտականությունը կրում է անձը։»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Discussed
30.09.2019 - 21.10.2019
-
Type
Law
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 8751
Print