Add to favourites

«Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 Հայեցակարգի իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

 

  1. գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացում,
  2. գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելացում,
  3. գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների աճ, գյուղական աղքատության կրճատում, արտագաղթի տեմպերի նվազում,
  4. երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացում,
  5. առաջին անհրաժեշտության պարենամթերքի տեղական արտադրանքի աճ,
  6. արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի և երկրի մակրոտնտեսական իրավիճակի բարելավում:

 

  • Discussed

    30.09.2019 - 15.10.2019

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5865

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

15.10.2019

Առաջարկում ենք հավելված 1-ում և 2-ում ներառել դրույթներ, որոնք նպատակաուղղված կլինեն հավելված 2-ի 8-րդ տողում ներկայացված աշխատանքների նպատակով անհրաժեշտ միջոցների ներդրման տնտեսապես ոչ նպատակահարմար լինելու դեպքում, այդ հողերի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից փոխելու ընթացակարգերի պարզեցում:

Տիգրան Սարաֆյան

01.10.2019

նախագիծը պետք է պարտադիր համայնքներում քննարկվի, ազդեցության գնահատումները տեղում կատարել է պետք,

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

01.10.2019

Հարգելի գործընկերներ, Կառավարության որոշմամբ հաստատված 2 հավելվածները ներբեռմված չեն կամ էլ ակտիվացված չեն կայքում։ Խնդրում եմ ներբեռնեք հավելվածները, որպեսզի կարողանանք կարծիք հայտնել։ Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ հարցի նախնական քննարկմանը մասնակցել են նաեւ "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ անդամները, ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար, այժմ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար պրն Ա․Քամալյանին, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վ․Տերտերյանին, աշխատանքային խմբին ներկայացնելով "Համառոտ գործնական ակնարկ Հայաստանի վարելահողերի կառավարման ոլորտում բեկումնային փոփոխություններ անցկացնելու ուղղությամբ" Հայեցակարգը։ Այդ քննարկումների արդյունքում աշխատանքային խմբում ընդգրկվել է ՀԿ անդամ Վ․Գարոյանը, ով մասնկացություն է ունեցել աշխատանքային խմբի աշխատանքներին։ Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

See more