Արմեն Վարդանյան
02.10.2019
Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 9-րդ հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել, թե նշված լիազորությունները կամ գործառույթները տեղական ինքնակառավարման մարմինների համար ինչպիսի լիազորությունների շրջանակներում են լինելու՝ պարտադիր, թե սեփական թե պատվիրակված: Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 9-րդ հոդվածի 1-ին մասի դ/ կետում նշվածը փաստացի կրկնորդում է մարզպետարանին վերապահված նույն լիազորությունը, ինչի կարիքը չկա, գործնականում բնակչությունը որոշակի համայնքի բնակիչ է, որտեղ անմիջական և գործնական շփում բնակիչների հետ և կազմակերպչական ցանկացած խնդիր անմիջականորեն լուծելու գործնական և իրատեսական հնարավորություն ունի համայնքի ղեկավարը, հետևաբար մարզպետարանին նույն գործառույթը վերապահելու կարիքը և անհրաժեշտությունը չկա կամ այն հիմնավորման կարիք ունի: Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 9-րդ հոդվածի 1-ին մասի ը/ կետում համայնքին վերապահվում է հաստատել մինչև 100 հա մակերեսի պլանների հաստատումը, ինչը կրկնորդում է մարզպետարանին տրված նույն լիազորությունը, բացի այդ, հաշվի առնել, որ համայնքային անտառները ևս կարող են տրվել վարձակալության կամ լինել սեփականության իրավունքով, որի դեպքում այդ պլանների հաստոտւմը և դրանցով նախատեսված միջոցառումների իրականացումը պետք է լինի սեփականատիրոջ պատասխանատվության դաշտում: Ինչ խնդիրներ կամ ռիսկեր կամ հիմնավորումներ կան, որոնք հիմք են տալիս նախագծով ման տարբերակված մոտեցմանը: Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 9-րդ հոդվածի 1-ին մասի թ/ կետում անհրաժեշտ է հստակեցնել համայնքային անտառների և անտառային հողերի վարձակալության տրամադրման կամ հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքերը, թե՞ ցանկացած համայնքային անտառ կամ անտառային հող կարող է տեղական ինքնակառավարման մարմնի հայեցողությամբ տրվել վարձակալության կամ հավատարմագրային կառավարման, ինչը կարծում եմ ռիսկային և հնարավոր հետևանքների մասով չհաշվարկված մոտեցում է: Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 9-րդ հոդվածի ժ/կետում հարց է առաջանում, թե ինչ հետևանք է ունենալու հաշվետվությունների հաստատումը և ինչ է լինելու չհաստատման դեպքում, ինչ հետևանքներ է առաջացնելու չհաստատումը անտառային տնտեսություն վարողների համար: Նախագծի 12-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 19-րդ հոդվածի 1-ին մասում պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում անտառների բազմագործառնական գոտիավորումը, անհրաժեշտ է տալ դրա բացատրությունը կամ սահմանումը, ինչպես նաև հստակեցնել, թե արդյոք բոլոր դեպքերում է պարտադիր անտառակառավարման պլանում բազմագործառնական գոտիավորումը, թե այդ գոտիավորումը սահմանվելու է որոշակի նպատակով և դեպքերում, որի պարագայում հարցական է, թե ինչպես է այն սահմանվելու և անցկացվելու: Նախագծի 12-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 19-րդ հոդվածի 3-րդ մասում պարզ չէ, թե ում կողմից և ինչպես են մշակվելու և ում կողմից են հաստատվելու անտառակառավարման միջոցառումների իրականացման տարեկան գործողությունների պլանները: Նախագծի 12-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 20-րդ հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես կամ ինչ ընթացակարգով է տրվելու համաձայնությունը, քանի որ պարզ չէ, թե ինչ oրենքով սահմանված կարգով համաձայնություն տալու մասին է խոսքը: Նախագծում, այդ թվում՝ նախածի 12-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 21-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված սանիտարական հատումների վերաբերյալ դրույթներից պարզ չէ, թե սանիտարական հատումների համար թույլտվություն պահանջվում է, թե ոչ: Եթե թույլտվության տրամադրումը նախատեսվում է սանիտարական հատումների իրականացման կարգի շրջանակներում, ապա պետք է հաշվի առնել, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ մասի համաձայն՝ հատումների կամ այլ տեսակի թույլտվության համար պետք է տվյալ թույլտվությունը տրամադրելու իրավասությունը սահմանել օրենքով: Այստեղ առաջ է գալիս նաև այն խնդիրը, թե սեփական անտառների դեպքում սանիտարական կամ այլ տեսակի հատումների համար արդյո՞ք պահանջվում է թույլտվություն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, եթե այո, ապա այն հիմնավորման կարիք ունի, քանի որ տրամաբանական և իրատեսական չէ սեփականատիրոջ կողմից մասնավոր անտառում սանիտարական հատման համար թույլտվություն ստանալը, այդ հատումների լիազորությունը պետք է կամ նպատակահարմար է լինի սեփականատիրոջ իրավասությունը: Նախածի 12-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 21-րդ հոդվածի 3-րդ մասում և 5-րդ մասում <<վնասատուների>> բառը փոխարինել <<կարանտին վնասակար և վնասակար օրգանիզմների>> բառերով՝ հիմք ընդունելով <<Բուսասանիտարիայի մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-11-րդ կետերի սահմանումները և դրանց վերաբերյալ օրենքի դրույթները: Նույն հոդվածի 4-րդ մասում <<անտառների>> բառից հետո լրացնել <<բուսասանիտարական և >> բառերը, քանի որ անտառապաթոլոգիական ուսումնասիրության խնդրո առարկա հանդիսացող վնասատուներն ու հիվանդությունները փաստացի <<Բուսասանիտարիայի մասին>> ՀՀ օրենքով սահմանված բուսասանիտարական ուսումնասիրության կամ մշտադիտարկման առարկա հանդիսացող կարանտին վնասակար ու վնասակար օրգանիզմներն են, հաշվի առնելով, որ սանիտարական վիճակը 4-րդ մասի ձևակերպմամբ ներառում է կամ նշանակում է հիվանդ, չորացող և չորացած ծառերի քանակը, uանիտարական հատումների անհրաժեշտությունը և դրանց ծավալները: 23-րդ հոդվածի համարակալումը դարձնել 22, իսկ հոդվածով առաջարկվող՝ նոր խմբագրությամբ 36-րդ հոդվածի 2-րդ մասում խնդիր է, թե ինչպես է անտառակառավարման պլանների հիման վրա որոշվելու տարեկան հաշվարկային հատատեղերը, ու՞մ կողմից և ի՞նչ գործողությունների կամ ընթացակարգերի արդյունքներով, արդյո՞ք այդ հատատեղերը սահմանվելու են անտառակառավարման պլաններում, եթե այո, ապա ի՞նչ սկզբունքներով կամ հիմքերով կամ չափորոշիչներով: Նոր խմբագրությամբ 36-րդ հոդվածի 3-րդ մասում՝ 2-րդ նախադասությունում հիմնավորման և պարզաբանման կարիք ունեն անտառկառավարման պլանների բացակայության, ժամկետանց կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքերը, ե՞րբ, ի՞նչ հիմքով են հնարավոր դրանց առաջացումը: Բացի այդ, նույն նախադասությունում ձևակերպումը փոխել՝ հստակ սահմանելով, որ բնափայտի մթերումն իրականացվում է անտառային տնտեսություն վարող կազմակերպության կողմից uտեղծված մաuնագիտական հանձնախմբի թույլտվությամբ, միևնույն ժամանակ հստակեցնել և սահմանել, թե ինչ ընթացակարգով և ժամկետներում է կատարվելու ուսումնասիրությունը, ինչ է իրենից ներկայացնում այդ ուսումնասիրությունը, ինչպես է տրվելու եզրակացությունը և ինչպես է կատարվելու համաձայնեցումը լիազոր մարմնի հետ: Այստեղ հաշվի առնել, որ նոր խմբագրությամբ 36-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 7-րդ հոդվածի 1-ին մասի զ/ կետին, որտեղ մասնագիտական հանձնաժողովներ կազմավորելը, ուսումնասիրություն կատարելը և եզրակացություն տրամադրելը պետական լիազոր մարմնի իրավասությունն է: