Add to favourites

«Ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից անսարք ավտոբուսների փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1215-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____  _____________ 2019 թվականի N-Ն

 

ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՍԱՐՔ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1215-Ն ՈՐՈՇՈՒՄՆ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաս­­տանի Հանրապետության օրենքի 19.7-րդ հոդվածի 13-րդ մասը` Հայաստանի Հան­րա­պե­տության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրումներ իրա­կա­նաց­նող­ների կողմից անսարք ավտոբուսների փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղե­կատ­­վու­թյուն ներկայացնելու կարգը` համաձայն հավել­վածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվա­կանի հոկտեմբերի 5-ի «Ավտոբուսներով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրակա­նաց­նող­ների կողմից անսարք ավտոբուսների փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղե­կատ­վություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 1215-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

 

                                                                                Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

_______________  ____ N ____-Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՍԱՐՔ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օրենքով սահմանված կարգով ավտոբուսներով ուղևորների կանո­նավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռ­նար­կա­տերերի (այսուհետ` կանոնավոր փոխադրումներ իրականացնողներ) կող­մից անսարք ավտո­բուսների փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներ­­կա­յաց­նելու հետ կապված հարաբերությունները:
2. Անսարք ավտոբուսի փոխարեն նոր ավտոբուս շահագործելու համար կանոնավոր փոխադ­րումներ իրականացնողները մինչև նոր ավտոբուսի շահագործումը հարկային մարմին են ներկայացնում անսարք ավտոբուսը փոխարինելու վերաբերյալ տեղեկատվություն (այսու­հետ` տեղեկատվություն): Տեղեկատվությունը ներառվում է «Պետական տուրքի մասին» Հայաս­­­­­­տանի Հանրապետության օրենքի 19.7-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան հար­­կային մար­­մին բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացվող` միջմարզային, ներ­մար­զային և ներ­քաղաքային երթուղու շահագործման վերաբերյալ հայտարարությունում` որպես տվյալ ժամա­­նակաշրջանի համար ներկայացված հայ­տարարության փոփոխություն:
3. Հարկային մարմին ներկայացվող տեղեկատվությունում պարտադիր նշվում են`

1) կանոնավոր փոխադրումներ իրականացնողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը.

2) միջ­մարզային, ներ­մարզա­յին և ներքաղաքային երթուղու շահա­գործ­ման համար ստաց­ված արտո­նա­գրի ժամանակաշրջանը, որի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հան­րապե­տու­­­թյան օրենքի 19.7-րդ հոդվածի 7-րդ մասին համա­պա­­տասխան հարկային մար­մին է ներ­կա­յաց­վել միջ­մար­զային, ներ­մարզա­յին և ներ­քա­­ղաքային երթուղու շահա­գործ­ման վերա­բեր­յալ հայ­տա­րա­րու­­թյուն.

3) անսարք ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը կամ դեղին հիմնագույնի համարանիշը, նստատեղերի քանակը.

4) փոխարինող ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը կամ դեղին հիմնագույնի համարանիշը, նստատեղերի քանակը:

4. Կանոնավոր փոխադրումներ իրականացնողների կողմից սույն կարգի 3-րդ կետով սահ­­մանված տեղեկատվությունը ներկայացնելուց հետո հարկային մարմինը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հան­րա­պե­տության օրենքի 19.7-րդ հոդվածի 9-րդ մասին համա­պա­տաս­խան տրա­մադրում է փոփոխ­ված արտոնագիր: Ընդ որում, տվյալ դեպքում արտո­նա­գիր տրա­մադրելու համար փոխարինող ավտոբուսներով իրականացվող կանոնավոր փոխա­դրում­ների մասով պետական տուրք չի վճարվում:

  • Discussed

    26.09.2019 - 12.10.2019

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7811

Print