Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Տիգրան Սարաֆյան 27.09.2019 09:58:53 հանել նախագիծը Ընդունվել է ի գիտություն
2 Sashur Kalashyan 30.09.2019 15:37:21 Հանել առաջարկը օրակարգից Ընդունվել է ի գիտություն
3 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.10.2019 11:59:56 1. Սույն նախագիծը ըստ էության երկրորդ անգամ է ներկայացվում հանրային քննարկման: Նախորդ անգամ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծի վերաբերյալ ներկայացրել էինք <<Քաղաքաշինություն և տնտեսություն>> ՀԿ-ի դիտողությունները և առաջարկությունները, սակայն դրանք չընդունվեցին և չներկայացվեցին հիմնավոր հակափաստարկներ, այդ պատճառով https://www.e-draft.am/projects/1738/digest կայքում ներկայացված ՀԿ-ի կարծիքը կրկին անգամ առաջարկում ենք դարձնել քննարկման առարկա: Ընդունվել է ի գիտություն
4 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.10.2019 11:59:56 Մեր դիրքորոշումը մնում է նույնը. ներկայացվել է նախագիծ, որը հակասում է գործող օրենսդրությանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից մոտ երեք ամիս առաջ ներկայացված դիրքորոշմանը: Փաստացի առաջարկվում է միջազգային առաջադեմ փորձի անհաջող տեղայնացված տարբերակը փոխարինել արդեն ոչ արդիական, կոռուպցիոն ռիսկեր պարունակող շատ ավելի անընդունելի տարբերակով: Ընդունվել է ի գիտություն
5 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.10.2019 11:59:56 ՀԿ-ի կողմից https://www.e-draft.am/projects/1738/digest կայքում տեղադրված պարզաբանումներ ներկայացնելու ՀԿ-ի առաջարկությունները՝ Նախագծի փաթեթին վերաբերելի տեղեկատվության վերաբերյալ անհիմն մերժվել են՝ հղում անելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածին: Ակնհայտ է, որ նշված հոդվածի դրույթները վերաբերում են միայն նորմատիվ իրավական ակտերի(ՀՀ ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար) պարզաբանմանը և բացարձակապես չեն վերաբերվում նախագծերում ներկայացված տեղեկատվության թափանցիկ իրազեկման գործընթացին: ՈՒստի առաջարկում ենք, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի պահանջները, ներկայացնել համապատասխան պարզաբանումներ վերոնշվածի վերաբերյալ: Ընդունվել է ի գիտություն
6 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.10.2019 11:59:56 Հաշվի առնելով, որ«Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասում են Նախագծով առաջարկվող պայմանները, որոնց հաստատման դեպքում կխախտվեն նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, առաջարկում ենք հիմնավորել նման գործընթացը Չի ընդունվել
7 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.10.2019 11:59:56 Առաջարկում ենք ներկայացնել տեղեկատվություն Նախագիծը մշակելիս՝ որ պետությունների առաջադեմ փորձն է ուսումնասիրվել, և դրանցից որն է հիմք ընդունվել ոլորտում գործունեություն իրականացնելու թույլտվություններ տրամադրելու գործընթացը ոչ պետական կազմակերպությունների միջոցով իրականացնելու եղանակից լիցենզավորման՝ արդեն վաղուց հնացած մեթոդին վերադառնալու համար: Չի ընդունվել
8 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.10.2019 11:59:56 Առաջարկում ենք ներկայացնել հիմնավորումներ Նախագծի մշակման համար հիմք հանդիսացած և Նախագծի հիմնավորում բաժնում ներկայացրած բացասական գնահատականների վերաբերյալ, ինչպես նաև հստակ փաստարկներով հիմնավորել «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի առանցքային տրամաբանության մերժումը: Չի ընդունվել
9 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.10.2019 11:59:56 Առաջարկում ենք ներկայացնել գնահատական Նախագծի դրույթներին համապատասխան լիցենզավորման գործընթացների իրականացման դեպքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ: Ընդունվել է ի գիտություն
10 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.10.2019 11:59:56 Առաջարկում ենք հստակեցնել. նախագծի 3-րդ հոդվածի պահանջը ուժի մեջ մտնելուց հետո նախագծի 7-րդ հոդվածի պայմանով գործող լիցենզիաների ուժի մեջ լինելու դեպքում փաստացի կարող են զուգահեռ իրականացնել շինարարական աշխատանքներ՝ կնքելով այլ կապալի պայմանագրեր, որոնք ռիսկային կդառնան՝ ավարտին հասցնելու առումով: Չի ընդունվել
11 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.10.2019 11:59:56 Առաջարկում ենք հստակեցնել նախագծի 3-րդ հոդվածի պահանջը ուժի մեջ մտնելուց հետո մինչև նախագծի 4-րդ հոդվածը ուժի մեջ մտնելը ընկած ժամանակահատվածում գնումների վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ինչպիսի՞ լիցենզիա է պահանջվելու: Չի ընդունվել
12 Հայկազ Սողոմոնյան 04.10.2019 12:45:12 Նախագիծը նախքան շրջանառության մեջ դնելը պետք է քննարկվեր համապատասխան փորձառություն ունեցող նախագծային և փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հետ։ Նախագծում առկա են կոպիտ թերություններ և սխալներ։ Անթույլատրելի է Նախագիծը դնել շրջանառության մեջ առանց մասնագիտական քննրկման Չի ընդունվել
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: