Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

2019-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ռազմավարությունը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության, «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության նախաձեռնությամբ: Ռազմավարության մշակման ժամանակ օգտագործվել են նաև Գերմանիայի չափագիտության ազգային ինստիտուտի (PTB) կողմից նախկինում կատարված հետազոտական աշխատանքների արդյունքները, որոնք թարգմանվել են հայերեն` Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի կողմից:

Չափագիտության ազգային ենթակառուցվածքի արդիականացման ռազմավարությունը միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրության և երկարամյա դիտարկումների արդյունքում մշակված  պլանավորման փաստաթուղթ է, որը պարունակում է երկարաժամկետ և կարճաժամկետ առաջնահերթությունների, նպատակների և խնդիրների լուծման ուղենիշներ ՀՀ  չափումների միասնականության ապահովման համակարգի զարգացման համար:

Չափագիտությունը գիտություն է, որը նպաստում է երկրի տնտեսական զարգացմանը, որի գերնպատակն է ապահովել երկրի չափումների միասնականությունը` հաշվի առնելով առաջատար երկրների փորձը և լավագույն ավանդույթները: Ժամանակակից չափագիտությունը ձևավորվել է «Չափի կոնվենցիայի» շրջանակներում (1875թ.) որը հիմք է հանդիսանում չափման միավորների միջազգայնորեն ընդունված համակարգի համար, որը հայտնի է որպես «Միավորների միջազգային համակարգ (SI/ՄՄՀ)»:

Ֆիզիկական մեծությունների չափումների պատմությունը մեկնարկել է հազարամյակներ առաջ և ուղղված է հեշտացնելու տնտեսական գործարքները և կիրառելու տեսական գիտելիքները գործնականում: Ժամանակակից գիտության զարգացման հետ չափումների ճշտությունը դարձել է անհամեմատ ավելի մեծ և կիրառման ոլորտներն էլ շատ արագ աճել են: Ողջ աշխարհում գոյություն ունեն ֆիզիկական մեծությունների միավորների բազմաթիվ սահմանումներ: Ժամանակի ընթացքում առաջացել է էտալոնների ներդաշնակեցման անհրաժեշտություն, իսկ արդյունաբերության զարգացումն արագացրել է համաշխարհային տնտեսության փոփոխման գործընթացը:

  • Discussed

    25.09.2019 - 15.10.2019

  • Type

    Decision

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9449

Print

Suggestions

Գևորգ Նազարյան

25.09.2019

1. Որոշման նախագծի հավելվածը լուրջ խմբագրման կարիք ունի, մասնավորապես, զգացվում է, որ նյութը թարգմանվել է որևէ աղբյուրից, իսկ նախադասությունների կառուցվածքները հաճախ սխալ են և աղավաղվում է դրանց իմաստը։ Առկա են բազմաթիվ դեկլարատիվ բնույթի անիմաստ նախադասություններ։ Օրինակ՝ "Չափումների միասնականության ապահովման համակարգի զարգացումը դրական ազդեցություն է ունենում բնակչության սոցիալական կայունության վրա, քանի որ նվազեցնում է տարաձայնությունները գնորդի և վաճառողի, արտադրողի և սպառողի միջև:" նախադասության փոխարեն ավելի գրագետ ու ռազմավարության իմաստով առավել տրամաբանված կլիներ գրել՝ "Զարգացած չափումների միասնականության ապահովման համակարգը երաշխավորում է բնակչության սոցիալական կայունությունը, նվազեցնելով տարաձայնությունները գնորդի և վաճառողի, արտադրողի և սպառողի միջև։" Կամ ինչպե՞ս հասկանալ "Օրենսդրական չափագիտության ոլորտում օգտագործվող սարքավորումների թիվը երկրում կարող է պայմանավորված լինել ստուգաչափումների տարեկան թվին (մոտ 300 000), մինչդեռ տրամաչափարկումն անհրաժեշտ է ի հավելումն օրենքով նախատեսված ստուգաչափման:" նախադասությունը։ Այդպիսի օրինակները բազմաթիվ են, ողջ տեքստը խմբագրման կարիք ունի։

Գևորգ Նազարյան

25.09.2019

2․ Հավելվածում նշում են որոշակի տվյալներ կամ պնդումներ, որոնք հիմնված են ինչ-որ հետազոտությունների կամ ուսումնասիրությունների վրա, սակայն բացակայում են այդ հետազոտություններին կատարված հղումները։ Հետևապես, օրինակ, խիստ կասկածելի է թվում "Այլ հետազոտական աշխատանքներից և հաշվարկից երևում է, որ եթե չափագիտության մեջ ֆինանսավորումն ավելանա նախատեսված գումարի 10%-ի չափով, ապա տվյալ ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճը կկազմի 1.5%՝ նորարարական արտադրանքի վաճառքի արդյունքում։" արտահայտությունը։

Գևորգ Նազարյան

25.09.2019

3․ Հավելվածում բերված սահմանումներն արդեն իսկ սահմանված են "Չափումների միասնականության ապահովման մասին" ՀՀ օրենքով։ Կարծում եմ, որևէ անհրաժեշտություն չկա դրանք կրկնել ռազմավարության մեջ։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: