Տիգրան Սարաֆյան
27.09.2019
հողերի չմշակման խնդիրը այսպես չեն լուծում, հանել նախագիծը,
9 - Agree
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակության նոր պարբերություն.
«Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը.։»
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՀՈՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հողերի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկության մասին» 2008 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-36-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ.
«4) գյուղատնտեսության բնագավառի քաղաքականությունը մշակող լիազոր մարմինը՝ սույն օրենքի հավելվածով սահմանված կարգով.»։
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ.
«4) սույն օրենքի հավելվածով սահմանված դիտարկումները.»։
Հոդված 3. Oրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելվածով.
Discussed
24.09.2019 - 09.10.2019
Type
Law
Area
Agriculture, Economy
Ministry
Ministry of Economy
Views 6546
Print27.09.2019
հողերի չմշակման խնդիրը այսպես չեն լուծում, հանել նախագիծը,
25.09.2019
<<Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծից հստակ պարզ չէ, թե ինչ նպատակով և խնդիր լուծելու համար է անհրաժեշտ գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելն ու հաշվառելը, ինչն է դրա վերջնարդյունքը: Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումը անհրաժեշտ է նախատեսել գյուղնշանակության հողերը չօգտագործվող հողերի դասակարգելու և դրա նպատակների ու հետևանքների վերաբերյալ նոր կարգավորումներով՝ առանձին հոդվածով կամ հոդվածներով, ընդորում՝ սահմանելով նաև <<չօգտագործվող հող>> հասկացությունը, որովհետև չկա դրա բնորոշումը և չօգտագործվող հող համարելու հիմքերն ու դեպքերը: «ՀՈՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում հաշվի առնել, որ հիմնավորման կարիք ունի, թե ինչու պետք է առաջարկվող դիտարկումը, որպես վերահսկողություն, լինի բացառապես նախարարության լիազորություն այն դեպքում, երբ ոլորտային վերահսկողությունը և դրա պատասխանատ մարմինը /տեսչական մարմին/ պետք է հստակ տարանջատվեն քաղաքականության մշակումից և իրականացումից ու դրա պատասխանատու մարմնից /նախարարությունից/: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ չնայած օրենքը հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին է և 4-րդ հոդվածում ևս վերահսկողություն է սահմանված, այնուհանդերձ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի համապատասխան դրույթներով՝ 95-99-րդ հոդվածներում խոսքը հսկողության մասին է, իսկ այս պարագայում առնվազն խնդրահարույց է և քննարկման առարկա հսկողության և վերահսկողության նույնացումը կամ տարբերակումը: Միաժամանակ քննարկման առարկա է նաև հարցը, թե ինչու և ինչ հիմնավորմամբ է, որ առաջարկվող դիտարկումը, որպես հսկողություն, չեն կարող կատարել օրենքի 4-րդ հոդվածով արդենիսկ սահմանված մարմինները: ՀԱշվի առնել, որ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում և առանձին հավելվածով սահմանված դիտարկման կարգում նշված դիտարկումը հստակեցնելու և որպես հասկացություն սահմանելու կարիք ունի, քանի որ պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում դիտարկումը, որն է նպատակը, որն է դրա կատարման հետևանքը կամ վերջնարդյունքը: Պարզ չէ նաև դիտարկման կարգի 16-րդ կետով նշված որոշման և հողը որպես չօգտագործվող հող հաշվառելու հետևանքը, այդ թվում՝ իրավական: Եթե այդպիսի որոշման և հաշվառման արդյունքում կարող է առաջ գալ սեփականության իրավունքի փոփոխության հարց, ապա առաջանում է սեփականության իրավունքի սահմանադրական խնդիր, որովհետև ՀՀ Սահմանադրության 60 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք, 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով, 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի, 5-րդ մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ: