Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, հեռակա ուսուցմամբ տեղերը հաստատելու մասին

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

          «Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, հեռակա ուսուցմամբ տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության

 կառավարության որոշման նախագծի

   1. Անհրաժեշտությունը.

         Նախագիծն ընդունվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան:

 

2

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 

 

   Հաշվի առնելով արդի աշխարհում տեղի ունեցող զարգացումները և գլոբալ փոփոխությունները անրաժեշտ է մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ հետազոտական աշխատանքների իրականացում: Աշխատաշուկայի պահանջների պարբերաբար փոփոխությունները բերում են նրան, որ անհրաժեշտ է նոր կադրերի համալրում, բնագավառի բնականոն զարգացում՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդ մասնագետներին չընդհատել իրենց մասնագիտական գործունեությունը՝ զուգահեռաբար առաջացնելով նոր գիտական մարտահրավերներ հաղթահարելու և համապատասխան մասնագետներով համալրելու կամ ներգրավելու անհրաժեշտություն:

    Ամբիոնները, բազային գիտահետազոտական լաբորա­տորիաները բարձր որակա­վորում ունեցող մասնագետներով համալրման, գիտական ներուժի զարգացման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և դասախո­սական կազմի երիտասարդացման նպատակով՝ յուրաքանչյուր տարի ՀՀ գերատեսչություններից, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից և գիտական կազմակերպություններից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, հեռակա ուսուցմամբ ասպիրանտական կրթական ծրագրով տեղերը:

 

3

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

 

 

   Ասպիրանտական կրթական ծրագրով նախատեսված ընդունելության տեղերի ցանկի (ըստ մասնագիտությունների) հստակեցում և ընդունելության քննությունների կանոնակարգում:

 

 

4. Կարգավորման նպատակը և բնույթը.

 

 

    Երիտասարդ մասնագետների պատրաստման շարունակական պրոցեսը գիտության ցանկացած բնագավառի հարատև կենսագործունեության կարևորագույն հիմնասյուներիցն է:

Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ասպիրանտական կրթական ծրագրով ընդունելության և ուսումնառության անվճար տեղերի հատկացման գործընթացները: Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, հեռակա ուսուցմամբ տեղերն՝ ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ոլորտների (STEM) գերակայությունները:

     Ասպիրանտական տեղերի հատկացումը պայմանավորված է հետևյալ գործոններով.

Պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացված ոլորտի համար հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների թեմաները , որոնց արդյունքի կիրառումը կարող է նպաստել ոլորտի զարգացմանը:

     Բարձրագույն ուսումանկան հաստատություններում աշխատակիցների կազմը համալրել մասնագետներով, ովքեր ունեն նոր ուսումնասիրություններ համապատասխան ոլորտներում, տիրապետում են գիտատեխնիկական և տեղեկատվական տեխնոլոգիաների պահաջվող ռեսուրսներին, կարող են կազմակերպել ուսումնական գործընթացը նոր և արդյունավետ մեթոդներով:

    Հաշվի է առնվել նաև տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, գյուղատնտեսության, բժշկության և առողջապահական բնագավառների կարիքները, տարբեր ոլորտներում վերլուծական հմտությունների բացը:

     Գիտական կադրերի պատրաստման անհրաժեշտությունը պայմանավորված է ամբիոններում դասախոսական կազմի համալրմամբ, երիտասար­դացմամբ, գիտական կադրերի պատրաստմամբ  և գիտահետազոտական գերակա ուղղություններով, այն է՝ հետամուտ լինել բարձրագույն կրթության համակարգի որակի բարձրացմանը, կրթության համակարգի միջազգայնացման գործընթացում և բարեփոխումների ընթացքում վերհանվող հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների համապատասխան ուսումնասիրումը, ինչպես նաև հետազոտելով շուկայի ազատականացումը և կրթական ոլորտի բազմազանությունը և մրցակցային միջավայրը:

 

5

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

 

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

6

6. Ակնկալվող արդյունքը.

 

 

    Նախագծի ընդունմամբ կապահովվի բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը  և  կնպաստի պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների երիտասարդացմանը: Բնագավառներում երիտասարդ մասնագետների շարունակականությունը և նրանց ներգրավումը գիտական աշխատանքներում հնարավորություն կընձեռի պահպանել այդ ուղղություններով երկար տարիների ընթացքում ստեղծված բարձրակարգ գիտական դպրոցը և ապահովել նրա հետագա զարգացումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2019/2020 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել 228 տեղ` ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը հեռակա ուսուցմամբ կազմակերպելու նպատակով:

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար), հեռակա ուսուցմամբ տեղերը հաստատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեների վրա ազդեցության մասին

Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    24.09.2019 - 10.10.2019

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9246

Print