Վահե Եղոյան
21.09.2019
Իսկ Վարդենիսում երբե լինելու լավ պայմաններ
5 - Agree
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ վերաբերյալ
«Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում դատաբժշկական գործունեության իրականացման համար շենքի հատկացման անհրաժեշտությամբ:
Սևան քաղաքում Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը չունի իրեն ամրացված գույք, հետևաբար դիակների և կենդանի անձանց դատաբժշկական փորձաքննությունների կատարումը մեծ դժվարություներ է առաջացնում` մասնավորապես դժվարեցվում է փորձաքննությունների կատարումը:
«Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի տրամադրումը Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին հնարավորություն կտա որակյալ և արագ կազմակերպելու, ինչպես նաև որոշակի մասով կենտրոնացնելու Սևան քաղաքի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի գործունեությունը:
Նախագծի ընդունման արդյունքում «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք․ Սևան, Նաիրյան 169 հասցեում գտնվող 162,46 քմ մակերեսով շենքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցան վկայական թիվ 1000180) անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով կտրամադրվի Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դատաբժշկական փորձաքննություններ իրականացնելու նպատակով:»:
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:
Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Սևան քաղաքի դատաբժշկական փորձաքննությունների բաժինը կգործի առանձին՝ հարմարեցված մասնաշենքում, ինչը կհանգեցնի վերջինիս՝ սահմանված կարգով իրականացվող գործունեության արդյունավետությանը:
Discussed
21.09.2019 - 14.10.2019
Type
Decision
Area
Healthcare
Ministry
Ministry of Healthcare
Views 7037
Print21.09.2019
Իսկ Վարդենիսում երբե լինելու լավ պայմաններ