Under development
ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
9 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
_________________________ 2019 թվականի №_______________ - Լ
ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝ մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության զարգացման հայեցակարգը՝ համաձայն հավելվածի։
- Սահմանել, որ՝ մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության զարգացումն ապահովելու նպատակով, մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության ոլորտին ուղղվող պետական ծախսերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության հեռանկարային զարգացման և միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախատեսված չափաքանակներին։
-
Discussed
20.09.2019 - 10.10.2019
-
Type
Decision
-
Area
Sport and youth
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 8406
Print