Add to favourites

<<Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաև այն դեպքում, երբ այն պատճառվել է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

   Զինված ուժերի գործունեության ընթացքում առկա են եղել դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք: Նման դեպքեր տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետանակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության արդյունքում: Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը սահմանվել է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպք, ինչը սակայն ըստ էության չի բնորոշում համապատասխան դեպքի իրական հանգամանքը և սոցիալական պաշտպանվածության առումով չի ապահովում որոշակիորեն համարժեք վիճակ: Պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության ստորաբաժանման կողմից ներկայումս հաշվառված է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում թվով 9 զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնաս: Միաժամանակ, <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին>> օրենքի նախաբանում ՀՀ պաշտպանությունը և մարտական գործողություններն առանձնացված են ստորակետով, ինչը տեխնիկական վրիպակի արդյունք է:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

    Բնագավառում իրականացվող քաղաքականություն ուղղված է հակառակորդի գործողությունների արդյունքում տուժած զինծառայողների սոցիալական պաշտպանվածության պատշաճ մակարդակի ապահովմանը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև շտկվում է տեխնիկական վրիպակը:

  1. Ակնկալվող արդյունքը

   Օրենքի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հակառակորդի գործողությունների արդյունքում տուժած զինծառայողների պատշաճ սոցիալական պաշտպանվածության գործընթացը:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

    Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան կարգավորումներ նախատեսել ՀՀ կառավարության 02.02.2017թ. N 86-Ն և 12.04.2018թ. N 405-Ն որոշումներում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

  Օրենքի նախագծի ընդունումը ՀՀ 2019թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

    Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

  • Discussed

    19.09.2019 - 04.10.2019

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5887

Print

Suggestions

Տիգրան Սարաֆյան

20.09.2019

Առաջարկում եմ 1.ամրագրել հիմնավորման մեջ նշված անձանց նկատմամբ հետադարձ ուժով կիրառելու դրույթ, կամ դրույթներ, 2. նախագիծը ԱԺ ուղարկել ընդունման անհետաձգելի համարելու կարգով,

See more