Under development
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՆՏԱՌԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 552 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՆՏԱՌԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 522 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագիծը մշակվել է ի կատարումն վարչապետի 2019 թվականի հունվարի 11-ի N ԱՔ6-2019 հանձնարարականի և Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2019 թվականի հունվարի 11-ի նիստի N ԱՔ6-2019 արձանագրության հանձնարարականների 3-րդ կետի 2-րդ ենթակետի և համաձայն 2019 թվականի հուլիսի 10-ին ընդունվոծ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մսաին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-123-Ն օրենքի 2-րդ հոդվածի։ Նախագծի հիմքում դրված է «շրջակա միջավայրի մոնիտորինգ»-ի միասնական ապահովման գաղափարը և դրա մշակման և իրականացման քաղաքականությունը, քանի որ այն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 6-րդ կետով վերապահված է շրջակա միջավայրի նախարարությանը։
Բացի վերոգրյալից՝ Կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 110-րդ կետով սահմանված է «Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի և տեղեկատվական ծառայությունների ժամանակակից համակարգերի ներդրում» միջոցառումը, բացի դրանից՝ Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 97-րդ կետով սահմանված է «շրջակա միջավայրի մոնիթորինգի, թույլտվությունների, լիցենզիաների միասնական և ժամանակակից համակարգերի ներդրումը, առաջնային տեղեկատվության համակարգված կառավարումը» միջոցառումը։
Ներկայումս շրջակա միջավայրի նախարարության համակարգում գործում է «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի գործունեության հիմնական առարկան և նպատակն է` շրջակա միջավայրի, ներառյալ՝ բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) պահպանության բարձր մակարդակի ապահովմանը նպաստելը` շրջակա միջավայրի նկատմամբ դիտարկումների իրականացման, վիճակի գնահատման վերաբերյալ բավարար տվյալների ստեղծման, դրանց գրանցման, վերլուծման, տրամադրման ու պահման միջոցով, շրջակա միջավայրի վիճակի մասին տեղեկատվությունը բնապահպանական միասնական տեղեկատվական շտեմարանում ներբեռնումն ու շտեմարանի վարումը, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ու թափոնների դասակարգչի կազմման համար ուսումնասիրության իրականացումը, ինչպես նաև թափոնների օգտագործման ու վնասազերծման սակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաների մասին տվյալների հավաքումն ու վերլուծումը, շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների, այդ թվում՝ բնական ռեսուրսների մասին տվյալների հավաքագրման ու վերլուծության հիման վրա համապատասխան համակարգչային շտեմարանների (բազա) ստեղծումը և վարումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին ու հասարակությանն այդ շտեմարաններում պարունակվող տեղեկությունների տրամադրումը և ստացումը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» և «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները մաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերոնշյալ ՊՈԱԿ-ների միաձուլման արդյունքում` ապահովել դրանց գործունեության արդյունավետությունը և ապահովել շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական գաղափարի ներդնումը։
-
Discussed
18.09.2019 - 04.10.2019
-
Type
Decision
-
Area
Nature protection, Emergency situations
-
Ministry
Ministry of Environment
Views 8343
Print