Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենք

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Արմեն Վարդանյան 18.09.2019 17:14:56 Օրենքում նախատեսել դրույթ, որ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմին սահմանում կամ նշանակում է ՀՀ կառավարությունը: Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում օդի որակի մոնիթորինգը և ում կողմից է այն իրականացվելու, անհրաժեշտ է օրենքում սահմանել դրա հասկացությունը: Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված կարգը ենթադրում է իրավունքների և պարտականությունների սահմանում, ուստի նման կարգը սահմանելու գործընթացում պարտականությունները անհրաժեշտ է սահմանել օրենքով, իսկ կարգի հաստատումը վերապահել ՀՀ կառավարությանը: 1. <<Օրենքում նախատեսել դրույթ, որ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմին սահմանում կամ նշանակում է ՀՀ կառավարությունը:>>՝ պարզաբանվել է: 2. <<Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում օդի որակի մոնիթորինգը և ում կողմից է այն իրականացվելու, անհրաժեշտ է օրենքում սահմանել դրա հասկացությունը: >>՝ պարզաբանվել է: 3. <<Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված կարգը ենթադրում է իրավունքների և պարտականությունների սահմանում, ուստի նման կարգը սահմանելու գործընթացում պարտականությունները անհրաժեշտ է սահմանել օրենքով, իսկ կարգի հաստատումը վերապահել ՀՀ կառավարությանը:>>՝ պրզաբանվել է:
2 Արմեն Վարդանյան 19.09.2019 11:38:40 նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում հստակեցնել ինչ արտանետումների մասին է խոսքը: Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում խոսվում է թույլտվությունների և չափաքանակների տրամադրման մասին, սակայն օրենքից պարզ չէ, թե ինչպես է այն կատարվելու, ինչ իրավական հիմքով և ընթացակարգով: Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-8-րդ, 12-րդ, 16-17-րդ կետերում նախատեսել դրույթներ, թե առաջարկությունների մշակումից հետո ի՞նչ է արվելու, օրինակ՝ ում է ներկայացվելու, երբ և ինչպես, ինչ արդյունքի ակնկալիքով: Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի ձևակերպումը վերանայել՝ ենթակետերը 2-րդ մասից բխեցնելու և մտքի իմաստային կապը հստակ սահմանելու նպատակով, օրինակ՝ 2-րդ մասում հանել <<պետական հաշվառման ենթակա կազմակերպությունների համար>> բեռերը, իսկ 1-ին ենթակետում <<են այն կազմակերպությունները>> բառերը փոխարինել <<կազմակերպությունների համար>>: բառերով: 2-րդ մասի 4-րդ կետը իր ձևակերպման իմաստով առանձին մասով սահմանելու կարիք ունի: Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասում ձևակերպումը տալ իմպերատիվ հստակ պահանջով՝ բացառելով սահմանափակման կամ կասեցման կամ դադարեցման համար <<կարող է>> հայեցողական պահանջը, ինչը առաջացնում է ոչ միայն բնապահպանական և առողջապահական ռիսկեր, այլև սուբյեկտիվ և կամայական դրսևորումների հիմք է տալիս՝ դրանից բխող ռիսկերով և հետևանքներով կամ էլ հստակ հիմքերով և դեպքերով սահմանել, երբ կարող է կասեցվել կամ դադարեցվել կամ սահմանափակվել: Նույն մասում հստակեցնել <<սահմանափակվել>> եզրույթը կամ ձևակերպումը, քանի որ պարզ չէ, թե այն ինչով է տարբերվում կասեցումից կամ դադարեցումից՝ իրավակիրառական պրակտիկայում կրկնորդումից կամ չարաշահումներից խուսափելու նպատակով: Նախագծի 16-րդ հոդվածից պարզ չէ, թե հսկողությունը և վերահսկողությունը նույնացվու՞մ են, թե՞ տարբերվում են, ով է պատասխանատու հսկողության և ով՝ վերահսկողության համար: Պարզ չէ նաև, թե մթնոլորտայի օդի մոնիթորինգը հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նույն բանն է, թե տարբեր, քանի որ 1-ին մասում նշված է մոնիթորինգ, իսկ 2-րդ մասում՝ պետական մոնիթորինգ է:Եթե տարբեր են, ապա ով է պատասխանատու ոչ պետական մոնիթորինգի իրականացման համար, որը տեղավորվում է հսկողության և վերահսկողության հստակ տարանջատման տրամաբանության մեջ: Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասում նշված արտադրական հսկողության և դրա իրականացման համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ պատասխանատուն կամ բնապահպանական ծառայությունը պետք է ունենա որոշակի մասնագիտական և այլ տեխնիկական կարողություններ, հնարավորություններ, ինչը պահանջում է, որ արտադրական հսկողությանը և այդ հսկողությունը իրականացնողներին ներկայացվող որոշակի պահանջներ սահմանվեն, հակառակ դեպքում այդ հսկողությունը կարող են կազմակերպել կամ կատարել պատահական մարդկանց միջոցով: Նույն հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել տեղեկատվության ներկայացման ժամկետները, ընթացակարգը: 1. <<Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում հստակեցնել ինչ արտանետումների մասին է խոսքը:>> վերաբերյալ՝ ընդունվել է: 2. <<Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում խոսվում է թույլտվությունների և չափաքանակների տրամադրման մասին, սակայն օրենքից պարզ չէ, թե ինչպես է այն կատարվելու, ինչ իրավական հիմքով և ընթացակարգով:>>՝ պարզաբանում: 3. <<Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-8-րդ, 12-րդ, 16-17-րդ կետերում նախատեսել դրույթներ, թե առաջարկությունների մշակումից հետո ի՞նչ է արվելու, օրինակ՝ ում է ներկայացվելու, երբ և ինչպես, ինչ արդյունքի ակնկալիքով:>>՝ պարզաբանում: 4. <<Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի ձևակերպումը վերանայել՝ ենթակետերը 2-րդ մասից բխեցնելու և մտքի իմաստային կապը հստակ սահմանելու նպատակով, օրինակ՝ 2-րդ մասում հանել <<պետական հաշվառման ենթակա կազմակերպությունների համար>> բեռերը, իսկ 1-ին ենթակետում <<են այն կազմակերպությունները>> բառերը փոխարինել <<կազմակերպությունների համար>>: բառերով: 2-րդ մասի 4-րդ կետը իր ձևակերպման իմաստով առանձին մասով սահմանելու կարիք ունի: >>՝ ընդունվել է և վերջին նախադասության մասով պարզաբանվել: 5. <<Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասում ձևակերպումը տալ իմպերատիվ հստակ պահանջով՝ բացառելով սահմանափակման կամ կասեցման կամ դադարեցման համար <<կարող է>> հայեցողական պահանջը, ինչը առաջացնում է ոչ միայն բնապահպանական և առողջապահական ռիսկեր, այլև սուբյեկտիվ և կամայական դրսևորումների հիմք է տալիս՝ դրանից բխող ռիսկերով և հետևանքներով կամ էլ հստակ հիմքերով և դեպքերով սահմանել, երբ կարող է կասեցվել կամ դադարեցվել կամ սահմանափակվել: Նույն մասում հստակեցնել <<սահմանափակվել>> եզրույթը կամ ձևակերպումը, քանի որ պարզ չէ, թե այն ինչով է տարբերվում կասեցումից կամ դադարեցումից՝ իրավակիրառական պրակտիկայում կրկնորդումից կամ չարաշահումներից խուսափելու նպատակով:>>՝ ընդունվել է: 6. <<Նախագծի 16-րդ հոդվածից պարզ չէ, թե հսկողությունը և վերահսկողությունը նույնացվու՞մ են, թե՞ տարբերվում են, ով է պատասխանատու հսկողության և ով՝ վերահսկողության համար: Պարզ չէ նաև, թե մթնոլորտայի օդի մոնիթորինգը հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նույն բանն է, թե տարբեր, քանի որ 1-ին մասում նշված է մոնիթորինգ, իսկ 2-րդ մասում՝ պետական մոնիթորինգ է:Եթե տարբեր են, ապա ով է պատասխանատու ոչ պետական մոնիթորինգի իրականացման համար, որը տեղավորվում է հսկողության և վերահսկողության հստակ տարանջատման տրամաբանության մեջ:>>՝ առաջին նախադասության մասով տրվել է պարզաբանում, իսկ երկրորդ մասը ընդունվելէ: 7. <<Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասում նշված արտադրական հսկողության և դրա իրականացման համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ պատասխանատուն կամ բնապահպանական ծառայությունը պետք է ունենա որոշակի մասնագիտական և այլ տեխնիկական կարողություններ, հնարավորություններ, ինչը պահանջում է, որ արտադրական հսկողությանը և այդ հսկողությունը իրականացնողներին ներկայացվող որոշակի պահանջներ սահմանվեն, հակառակ դեպքում այդ հսկողությունը կարող են կազմակերպել կամ կատարել պատահական մարդկանց միջոցով: Նույն հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել տեղեկատվության ներկայացման ժամկետները, ընթացակարգը:>>՝ պարզաբանվել է, իսկ վերջին նախադասությունը չի ընդունվել:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: