Under development
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2019 թվականի N –Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ մասի, 41-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- որոշման N 1 հավելվածում`
ա. 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային ստորաբաժանումներ,».
բ. 8.1-ին, 8.2-րդ, 8.3-րդ, 8.4-րդ և 8.5-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,
գ. 13-րդ կետից հանել «Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման ցուցակը ձևավորվում է առանձին՝ հիմք ընդունելով հաստատված նախնական ցուցակը:» բառերը,
դ. 14-րդ կետից հանել «Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակառուների էլեկտրոնային վճարման ցուցակը բանկին է տրամադրվում և վճարման ենթակա գումարը բանկին փոխանցվում է սույն կարգի 8.3-րդ կետում նշված՝ ծառայություն ներկայացված հայտ-պահանջագրի հիման վրա:» բառերը,
ե. 18-րդ կետից հանել «Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակների կանխիկ եղանակով վճարման ցուցակը տպագրվում է առանձին՝ հիմք ընդունելով հաստատված նախնական ցուցակը:» բառերը,
զ. 19-րդ կետից հանել «Համապատասխան մարմնի համակարգի կանխիկ եղանակով վճարման ցուցակի թղթային տարբերակը տպագրվում է, տրամադրվում է վճարող կազմակերպությանը և վճարման ենթակա գումարը բանկին փոխանցվում է սույն կարգի 8.3-րդ կետում նշված՝ ծառայություն ներկայացված հայտ-պահանջագրի հիման վրա:» բառերը,
է. 31-րդ կետից հանել «Եթե կենսաթոշակը նշանակել է համապատասխան մարմինը, ապա շահառուն դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում։» բառերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է 2019 թվականի նոյեմբերի 1-ից։
-
Discussed
10.09.2019 - 25.09.2019
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 6646
Print